Tuesday, March 13, 2007

ԻՐԱՔԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Այսօր հանդիպեցի Իրաքահայ ազգային-հասարակական գործիչ Պ.Յ.-ին։

Ահաւոր բաներ էր պատմում Իրաքահայութեան վիճակի կապակցութեամբ։

Առ ի տեղեկութիւն Իրաք ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների ներխուժումից յետոյ ցարդ սպանուել են 28 հայեր։

Նոյնքան հայեր եւս առեւանգուել են, որոնցից մէկը սպանուել է, իսկ միւսները ազատ են արձակուել։

Լուրերից արդէն տեղեակ էինք, որ մարդ առեւանգելը Իրաքում վերածուել է եկամտաբեր աշխատանքի, բայց հոգու խորքում մարդ ուզում է հաւատալ (աւելի ճիշտն ինքն իրեն խաբել), որ դա հայերին կապ չունի։

Սակայն երբ այդ մասին վկայում է մեզ ծանօթ մէկը եւ հաստատում, որ դրանից զերծ չեն մնացել Իրաքահայերը` մարդ պարտաւոր է եւ հաւատալ, եւ ողբերգութիւնն ընկալել իր ամբողջ խորութեամբ։

Նրա ասութեամբ ձեւաւորուել են բազմաթիւ խմբեր, որոնց աշխատանքը մարդ առեւանգելն է։ Մարդ են առեւանգում եւ նրա ազատութեան դիմաց առեւանգուածի ընտանիքից գումար պահանջում։ Առեւանգուածի ընտանիքը խմբի հետ մտնում է բանակցութիւնների մէջ՝ պահանջուած գումարը վճարում եւ ազատում ընտանիքի իր այդ անդամին (յաճախ նաեւ երեխաներ)։

Իսկ պատահում են դէպքեր, երբ առեւանգող խումբը գումարն ստանում ու առեւանգուածին ազատ արձակելու փոխարէն` նրան ծախում է մէկ այլ խմբի ու այս անգամ առեւանգուած մարդի ընտանիքը պարտաւորւում է նոր խմբի հետ մտնել բանակցութիւնների մէջ՝ պարզ է կրկին գումար վճարելով։

Լաւ մնացէք։

Յ.Գ. Իրաքահայութեան այս ծանր ժամանակներում որտե՞ղ են Հ.Հ. Ազգային Ժողովի այն պատգամաւորները, որոնք երկքաղաքացիութեան օրէնքի ընդունման ժամանակ բոռում էին` ու՞ր էին Սփիւռքահայերը ցուրտ ու մութ տարիներին։

No comments: