Wednesday, October 30, 2013

ԳԻՏԱԺՈՂՈՎ

"Պանթիւրքական հոսանքները ժամանակակից Իրանում" նիւթի կապակցութեամբ զեկոյցս նոյեմբերի 2-ին։

http://armacad.blogspot.com/2013/10/confprog-shirvan-arran-and-azerbaijan.html


Friday, October 4, 2013

"ՇՇՈՒԿՆԵՐԻ ՄԱՏԵԱՆ" (3)

"Մարդկանց նման, պատասխաներն էլ են մեռնում` տեղ թողնելով որ կեանքն առաջ գնայ"։

Էջ 449

"Բայց այնպէս, ինչպէս թռչունները ծովերի վրայից թռչելիս` իջնելու համար մի կտոր հողի կարիքն ունեն, այդպէս էլ գրքերը վերապրելու համար մարդկանց կարիքն ունեն, ովքեր կկարդան, կազմերը կբացեն ու կը թերթեն, որպէսզի դրանք կարողանան շնչել"։

Էջ 236


"Ամենից յաճախ համաձայնում էր իր սեփական մտքերի, այլ ոչ թէ ուրիշների խօսքերի վրայ"։

Էջ 273

Thursday, October 3, 2013

"ՇՇՈՒԿՆԵՐԻ ՄԱՏԵԱՆ" (2)

"...Երբ թւում էր, թէ մարդիկ այլևս չէին վախենում։ Ոչ այն պատճառով, որ նոր ժամանակները հետապնդողներ չունէին, այլ, որովհետև մենք դեռևս չէինք վարժուել նրանց"։

Էջ 234

"Իշխանութիւնների և գրքերի միջև պատերազմում չնայած միայն գրքերն են մահանում, իշխանութիւնները երբէք չեն յաղթում։ Որովհետև մարդիկ աւելին են գրել, քան մոռանալու ուժ ունեն"։

էջ 236

"Կեանքիցդ մի օր ընտրիր, ու դա պարզաբանման օր թող լինի։ Օր, որով լաւագոյնս հնարաւոր լինի ամբողջ կեանքիդ իմաստը նկարագրել"։

Էջ 389