Sunday, February 24, 2013

ՄԵՐԿ Է, ՄԵՐԿ...

Մեծ ճիգ եմ թափում Հայաստանի իշխանաւորների մասին այն բառերը, ինչ գալիս են մտքումս` գրի չառնել։

Այս մարդիկ ինչպէ՞ս են նայում իրենց երեխաների աչքերին...

Ինչպէ՞ս են գիշերը իրենց գլուխը դնում բարձին ու հանգիստ քնում...

Ժողովրդի արեան ու քրտինքի, դժբախտութեան ու ընկճուածութեան վրայ իշխանութիւն են կառուցել... Ու իրենք հաւատացել են այդ իշխանութեանը...

Փողն ու փառքը կուրացրել են այս մարդկանց։

Նորից չե՞ն լսում ժողովրդի ձայնը...

Էլի արիւն պիտի՞ թափուի...

Արքան մերկ է, հաւատացէք, մերկ է, մերկ...

Monday, February 4, 2013

ՅՕԴՈՒԱԾՍ «ԱԿՈՒՆՔ»-ՈՒՄ


«Պանթիւրքիզմ. անցեալը, ներկան, ապագան» յօդուածիս հայերէն և թուրքերէն տարբերակները «Ակունք»-ում։

http://akunq.net/am/?p=28592

http://akunq.net/tr/?p=21570

Լաւ մնացէք։