Friday, May 22, 2015

ԳԵՐԱՇՆՈՐՀ ՏԷՐ ԿՈՐԻՒՆ ԱՐՔ. ՊԱՊԵԱՆ



Երեկ տեղեկացայ, որ Անթիլիասի մայրավանքում իր մահկանացուն է կնքել Գերաշնորհ Տէր Կորիւն Արք. Պապեանը։

Վերջին անգամ Կորիւն Սրբազանին հանդիպել եմ 2013 թ. նոյեմբերին Անթիլիասում։ Վերյիշեցինք յուշեր, խօսեցինք անցեալի ու ներկայի մասին։ Հանդիպման ընթացքում Սրբազանն ինձ նուիրեց իր հեղինակած գիրքը՝ «Հայ-վրացական եկեղեցիների միջև յարաբերութիւններ» անունով։

Սրբազանն հարցրեց, որ եթէ Երևան գայ, կարո՞ղ է վստահ լինել, որ տուն ունի։ Պատասխանը յստակ էր ու միանշանակ՝ անշուշտ, դա քննարկման ենթակայ չէ։ Ափսոս մեզ բախտ չվիճակուեց հիւրընկալել Սրբազանին։  

Առաջարկեցի գրել իր յուշերը։ Գրե՞ց, չգրե՞ց, չգիտեմ, բայց երանի գրած լինի։ Այն լոյս կը սփռի Իրանա-Հնդկաստանի (ներկայիս Սպահանի) հայոց թեմի քառորդ դար պատմութեան վրայ։ Փոթորկալից ժամանակաշրջան, որտեղ, անժխտելիօրէն մեծ է Սրբազանի ներդրումը թեմը ղեկավարելու գործում։

Սրբազան հօր ձեռամբ է կատարուել նաև իմ պսակադրութիւնը։

Աստուած հոգին լուսաւորի և արժանացնի երկնային արքայութեան։