Հաճոյք նաեւ նշանակում է մինչեւ ծնկներդ խրուած ձեան մէջ կանգնել երկնքից տեղացող ծանր ձեան տակ եւ Երեւանի փողոցներում պուլպուլակներից ջուր խմել...
Լաւ մնացէք։
Friday, February 10, 2012
Saturday, February 4, 2012
ՍԲ. ՍԱՐԳԻՍ, 2012 Թ.
Խմիչքներն էլ են պատրաստւում տօնին...
Մեր տան բակում...Մի քանի աստիճան զրոյից ցած...Երեւան...Հայաստան...
Լաւ մնացէք...
Thursday, January 26, 2012
"A SEPERATION"
"A Seperation" կամ "Նադեռի բաժանուելը Սիմինից" ֆիլմը յաղթեց Golden Globe-ի 2012 թուականի օտարալեզու ֆիլմերի բաժնում եւ այժմ ներկայացուած է Օսկարի երկու մրցանակի։
Բեմադրիչն է Ասղար է Ֆարհադին։
Այն Իրանի արտադրութիւն է ։
Իմ կարծիքով վերջին երկու տասնամեակներում իրանական ֆիլմերը նոր որակ են ձեռք բերել թէ խաղարկութեան եւ թէ յատկապէս բովանդակութեան առումով։ Եւ խնդիրն այս պարագային ամենեւին մրցանակ շահելն ու դա որպէս չափանիշ ընդունելը չէ։ Այլ ուղղակի հէնց իրենք՝ ֆիլմերը, որոնք արծարծում են ընկերային եւ համամարդկային խնդիրներ, բնականաբար գեղեցիկ ներկայացմամբ։
"Նադեռի բաժանուելը Սիմինից" ֆիլմն էլ դրանց շարքում է։ Յամենայնդէպս կան նաեւ լուրջ քննադատութիւններ կապուած այս ֆիլմի հետ։
Իմ կարծիքով, որպէս հետաքրքրուողի եւ ոչ արհեստավարժի, ֆիլմը կէսերից յետոյ սկսում է դանդաղել եւ կորցնում իր հրապոյրը։
Եւ անկախ այն բանից, որ ինչ է "Գոլդըն Գլոբը" կամ "Օսկարը" եւ ինչ չափանիշներով են ֆիլմերը այդ մրցանակաբաշխութիւնների ժամանակ արժանանում մրցանակի այն կարծիքի եմ, որ դրանից աւելի լաւ ֆիլմեր էլ կան։
Չեմ ուզում անպայման քաղաքական ենթատեքստ տեսնել մրցանակ շահելու մէջ, որովհետեւ ֆիլմը իրօք արժանի է դիտման, սակայն այն կարծիքին չեմ, որ այն բացառիկ ֆիլմ է։
Ֆիլմի մասին կարող էք յաւելեալ տեղեկութիւններ ձեռք բերել այս կայքէջում։
Խորհուրդ կը տամ դիտել։

Monday, January 9, 2012
ՇՆՈՐՀԱՒՈՐ
Շնորհաւոր Ամանոր եւ Սբ. Ծնունդ։
Թող 2012-ը լինի խաղաղութեան եւ յաջողութիւնների տարի։
Չարը պակսի ու բարին շատանայ։
Առողջութեան լաւագոյն ցանկութիւններով։

Tuesday, December 20, 2011
ԵՍ ՀԱՅ ԵՄ...
Վեց տարեկան տղայիս հետ քայլում ենք փողոցով։ Տղաս հարցնում է.-
.- Պապա ինչու՞ են մեր տունը միայն իրանահայերը հիւր գալիս։
Անակնկալի եմ գալիս։ Հետաքրքիր հարց է։ Գնդակը քցում է իր դաշտը։
.- Դու ի՞նչ ես մտածում, ո՞րն է պատճառը։
.- Ես գիտեմ։ Որովհետեւ մամեն ու դու իրանահայ էք։
.- Իսկ դու՞։
.- Ես հայ եմ...

Tuesday, November 29, 2011
"ASSHOLISM"
Անցեալ շաբաթ օրը պատահմամբ մի գիրք ընկաւ ձեռքս, որը պատճառ դարձաւ բան ու գործս թողնեմ ու սկսեմ այդ գիրքը կարդամ։ Անունն է "Assholism"։
Թէ "Assholism"-ը ինչ պիտի թարգմանել հայերէն՝ չգիտեմ։ Մի տեղ հանդիպեցի "բթամտութիւն" բառին, բայց կարծում եմ բթամտութիւնը ճիշտ ու դիպուկ թարգմանութիւնը չէ։
Իսկ ինչու՞ այդպէս մեծ հետաքրքրութեամբ սկսեցի գիրքը կարդալ։ Որովհետեւ հէնց առաջին իսկ էջերից տեսայ թէ գեղեցիկ եւ գիտական կերպով է բնորոշում այդ տեսակի մարդկանց եւ խորհուրդներ տալիս ինչպէս բուժել նրանց։
Գրողն է Խաւիէր Կրեմենտը (Xavier Crement)։ Ծաւալը 170 էջ։
Ենթավերնագիրն է՝ (Գործնական ուղեցոյց ճանաչելու եւ բուժելու մարդկութեան պատմութեան ամենավտանգաւոր հիւանդութիւնը)։
Մի խօսքով խորհուրդ կը տամ կարդալ։

Monday, November 21, 2011
"ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՐՈՒՑԱԿԻՑ"
Այստեղ կարող էք կարդալ "Հայաստանի զրուցակից" կայքէջ-թերթին տուած հարցազրոյցս՝ Հայաստան-Սփիւռք փոխյարաբերութիւնների եւ Հայաստանում հաստատուած սփիւռքահայերի խնդիրների մասին։
Լաւ մնացէք։
Լաւ մնացէք։
Subscribe to:
Posts (Atom)