Thursday, January 26, 2012

"A SEPERATION"

"A Seperation" կամ "Նադեռի բաժանուելը Սիմինից" ֆիլմը յաղթեց Golden Globe-ի 2012 թուականի օտարալեզու ֆիլմերի բաժնում եւ այժմ ներկայացուած է Օսկարի երկու մրցանակի։

Բեմադրիչն է Ասղար է Ֆարհադին։

Այն Իրանի արտադրութիւն է ։

Իմ կարծիքով վերջին երկու տասնամեակներում իրանական ֆիլմերը նոր որակ են ձեռք բերել թէ խաղարկութեան եւ թէ յատկապէս բովանդակութեան առումով։ Եւ խնդիրն այս պարագային ամենեւին մրցանակ շահելն ու դա որպէս չափանիշ ընդունելը չէ։ Այլ ուղղակի հէնց իրենք՝ ֆիլմերը, որոնք արծարծում են ընկերային եւ համամարդկային խնդիրներ, բնականաբար գեղեցիկ ներկայացմամբ։

"Նադեռի բաժանուելը Սիմինից" ֆիլմն էլ դրանց շարքում է։ Յամենայնդէպս կան նաեւ լուրջ քննադատութիւններ կապուած այս ֆիլմի հետ։

Իմ կարծիքով, որպէս հետաքրքրուողի եւ ոչ արհեստավարժի, ֆիլմը կէսերից յետոյ սկսում է դանդաղել եւ կորցնում իր հրապոյրը։
Եւ անկախ այն բանից, որ ինչ է "Գոլդըն Գլոբը"  կամ "Օսկարը" եւ ինչ չափանիշներով են ֆիլմերը այդ մրցանակաբաշխութիւնների ժամանակ արժանանում մրցանակի այն կարծիքի եմ, որ դրանից աւելի լաւ ֆիլմեր էլ կան։

Չեմ ուզում անպայման քաղաքական ենթատեքստ տեսնել մրցանակ շահելու մէջ, որովհետեւ ֆիլմը իրօք արժանի է դիտման, սակայն այն կարծիքին չեմ, որ այն բացառիկ ֆիլմ է։

Ֆիլմի մասին կարող էք յաւելեալ տեղեկութիւններ ձեռք բերել այս կայքէջում։

Խորհուրդ կը տամ դիտել։

Լաւ մնացէք։

Monday, January 9, 2012

ՇՆՈՐՀԱՒՈՐ

Շնորհաւոր Ամանոր եւ Սբ. Ծնունդ։

Թող 2012-ը լինի խաղաղութեան եւ յաջողութիւնների տարի։

Չարը պակսի ու բարին շատանայ։

Առողջութեան լաւագոյն ցանկութիւններով։