Monday, March 16, 2015

ՑԱՒԱԶՐԿԻՉԸ, ԲՈՒԺՔՈ՛ՅՐ, ՑԱՒԱԶՐԿԻՉԸ

Ջերմութիւն, դողոց, հազ, գլխապտոյտ, սրտխառնուք...

Մի խօսքով կինս մի կերպ ինձ հասցնում է պոլիկլինիկա։

Բժշկուհին զննեց։ Ասաց, որ ռուսական վիրուս է...Այս մէկը չէի լսել։ Դեղեր նշանակեց։

- Անտիբիոտիկ պէտք է սրսկել։ Եթէ չէք կարող սրսկել, բուժքոյրի հետ պայմանաւորուէք, կը գայ՝ տանը կը սրսկի։

Ասացի, որ նկատի ունենալով, որ շատ վատ եմ զգում, եթէ հնարաւոր է մէկը հէնց հիմա սրսկենք։

- Ի հարկէ հնարաւոր է,- պատասխանեց բժշկուհին։

Բուժքոյրն ասաց, որ յետևենք իրեն։ Մէկ հարկ ցած իջանք։ Իրօք վատ էի զգում, չէի կարողանում կանգնած մնալ։ Բացեց մի սենեակի դուռ։ Ներս մտանք։ Հարկը, ընդորում նաև այդ սենեակը նորոգում էին։ Փոշու տակ էր։ Սենեակում, բացի մի հին պահարանից, որևէ այլ իր չկար։ Դատարկ էր։ Կինս հարցրեց, թէ ու՞ր պէտք է պառկի ամուսինս։

- Կանգնած կը սրսկեմ,- եղաւ պատասխանը։

Կրկնե՞մ։ Ջերմութիւն, դող, հազ, գլխապտոյտ, սարսափելի վիճակ։

Բուժքոյրն այդ փոշոտ պահարանի վրայ դրեց դեղերը, անտիբիոտիկը խառնեց, պատրաստեց ու... Ասեղը սրսկեց։ Անտանելի ցաւ անցաւ մարմնովս։ Գոռացի այնպէս, որ երկու-երեք հարկի էլ բժիշկ ու էլ հիւանդ ու էլ աշխատող հաւաքուեցին մեր սենեակի մուտքի առջև։ Զգացի ոտս թուլացել է։ Ընկնում էի։ Բայց որտե՞ղ ընկնեմ, ոչ նստելու տեղ կայ, ոչ պառկելու։ Անտանելի ցաւ...

Թէ վեցերորդ հարկից ինչպէս հասայ փողոցում կայանած մեր մեքենային՝ չեմ յիշում։ Մշուշի մէջ յիշում եմ միայն ճանապարհին խղճահարութեամբ ինձ նայող մարդկանց դէմքերը։

Տուն հասանք ու ... պարզուեց նաև, որ բուժքոյրը, անտիբիոտիկը սրսկելու համար պատրաստելիս ոչ թէ մի քիչ ջուր և մի քիչ ցաւազրկիչ է խառնել, այնպէս ինչպէս հարկն է, այլ երկու բաժին ջուր...առանց ցաւազրկիչի...

Ջերմութիւն, դող, հազ, գլխապտոյտ, սրտխառնուք, վեցը յարկ, նորոգութիւն, փոշի, անմահճակալ, անտիբիոտիկ, անցաւազրկիչ...

Բուժքոյր, գոնէ ցաւազրկիչը...

Լաւ մնացէք։

Monday, March 9, 2015

ԱԼՔԻՄԻԿՈՍԸ - 4

«Սիրում են, որովհետև սիրում են։ Սիրելու համար որևէ պատճառ չի լինում»։

Ալքիմիկոսը, էջ 66

Sunday, March 8, 2015

ԱԼՔԻՄԻԿՈՍԸ - 3

- Իսկ ինչու՞ չէք ուզում հէնց հիմա ճանապարհուել դէպի Մեքքա,- հարցրեց Սանտիագօն։

- Քանի որ ես ապրում եմ լոկ առ այն երզանաքով։ Թէ չէ՝ ես ո՞նց կը տանէի այս միօրինակ, տարտամ օրերի շղթան, դարակների վրայ դարսուած ապակէ անօթների լռութիւնը, կողքի զզուելի ճաշարանը։ Վախենում եմ, որ եթէ երզանաքս իրականութիւն դառնա, ապրելն այլևս կորցնի իմաստը։

Ալքիմիկոսը, էջ 31

Saturday, March 7, 2015

ԱԼՔԻՄԻԿՈՍԸ - 2

«... Նոր ընկեր ես ձեռք բերում և պարտադիր չէ, որ նրան ամէն օր հանդիպես։ Երբ շուրջդ նոյն մարդիկ են, ինչպէս ճեմարանում էր, ինքնին ստացւում է, որ նրանք մխրճւում են քո կեանքի մէջ։ Իսկ այդ դէպքում նրանք որոշ ժամանակ անց ցանկանում են կեանքդ փոփոխել։ Իսկ եթէ դու չես դառնում այնպիսին, ինչպիսին նրանք են ցանկանում քեզ տեսնել՝ նեղանում են։ Չէ՞ որ ամէն ոք ճշգրիտ գիտէ, թէ ինչպէս պէտք է ապրել այս աշխարհում։

Միայն թէ, չգիտես ինչու, ոչ ոք չի կարողանում սեփական կեանքը կարգաւորել։ Ինչպէս պառաւ գնչուհին, որ երազներ գուշակել գիտի, բայց դրանք իրականութիւն դարձնել՝ ոչ»։

Ալքիմիկոսը, էջ 12

Friday, March 6, 2015

ԱԼՔԻՄԻԿՈՍԸ-1

«Առաւ մահակը և սկսեց հրել քնած ոչխարներին։ Սակայն նրանց մեծ մասը զարթնել էր հէնց այն վայրկեանին, երբ նա բացել էր աչքերը, կարծես ինչ-որ խորհրդաւոր կապ կար նրա և ոչխարների միջև, որոնց հետ արդէն երկու տարի տեղից տեղ էր թափառում կերակուրի և ջրի որոնումներով։ «Այնպէս են վարժուել, որ իւրացրել են իմ բոլոր սովորոյթները,- փնթփնթաց նա,- նոյնիսկ իմ օրակարգը գիտեն»։

Այդ մասին մի քիչ մտածելուց յետոյ հասկացաւ, որ գուցէ ամէն ինչ հակառակն է՝ այդ ինքն է նրանց սովորոյթները իւրացրել և վարժուել ապրել ոչխարային օրակարգով»։

Ալքիմիկոսը, էջ 5-6