Monday, August 31, 2015

ԱԶԴՈՒԵԼ ԻՆՔԴ ՔԵԶՆԻՑ


Ուսումնասիրում եմ մի ինչ որ ոլորտ։

Փնտրում եմ, որպէսզի գտնեմ այդ ոլորտի մասնագետների գրքերը, ելոյթները, յօդուածները։

Ծանօթացայ մի մասնագետի անուան հետ։ Գտայ նրա նիւթերը։ Սկսեցի կարդալ։ Ուրախացայ։ Մտածեցի ճիշտ հասցէն գտել եմ։ Կարդում եմ ու այ, քեզ զարմանք։ Մարդն իր խօսքերում ասում է, որ «…Այժմ ձեզ կը ներկայացնեմ երեք գիրք, որոնք ամենից շատ ազդեցութիւնն են ունեցել ինձ վրայ…Անպայման այս երեք գիրքը կարդացէք… Առաջինն այսինչի այսինչ գիրքն է…Երկրորդն իմ այնինչ գիրքն է…Եւ երրորդն էլ այնինչի այնինչ գիրքը»։

Ուշադրութիւնս սևեռում եմ, որպէսզի տեսնեմ ճիշտ եմ հասկացել. «…Երկրորդն իմ այնինչ գիրքն է»։

Մտածում եմ, ինչպէ՞ս կարող է երեք գիրք մարդու վրայ ամենից շատ ազդեցութիւնն ունենալ, երբ դրանցից մէկն հէնց այդ մարդու գրածն է։ Ստացւում է ինքը գրել է, յետոյ ինքն իրենից ազդուել է…

Այ քեզ զարմանք։

Ինչպէս չգալ այն եզրակացութեան, որ մարդը դա անում է գիրքը վաճառելու նպատակով, այլ խօսքով գովազդում է։ Այժմ հաւատա՞լ այդ մարդուն ու իր գրածներին, թէ՞ ոչ։ Համեստ է, թէ՞ անհամեստ։ Կարդա՞լ, թէ՞ չկարդալ…

Եւ հազար ու մի նման հարցեր։

Լաւ մնացէք։