Sunday, September 1, 2013

"ՇՇՈՒԿՆԵՐԻ ՄԱՏԵԱՆ" (1)

"Լուսանկար մը կղրկեմ, որմէ կհասկնաք։ Եթէ նկարին մէջ ոտքի եմ, կնշանակէ, լաւ եմ։ Եթէ կռթնած եմ պատի մը կամ աթոռի մը, կնշանակէ, կամաց-կամաց։ Եթէ նստած եմ, կնշանակէ, որ գեշ է"...Տարիներ շարունակ ոչ մի լուսանկար չեկաւ Սովետական Հայաստանից։ Առաջին լուսանկարը հազիւ 1949-ին եկաւ...Ամբողջ ընտանիքը խմբուել էր լուսանկարչական սարքի առջև։ Ընտանիքի գլխաւորը` Ներսէս Անտոնեանը ոչ կանգնած էր, ոչ հենուած, ոչ էլ անգամ նստած, այլ պարզապէս խոտի մէջ պառկած էր..."։

"Շշուկների մատեան",
Վարուժան Ոսկանեան,
էջ 128