Thursday, December 15, 2016

2017 Թ. «ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ»

- Ընկեր Սաքօ, Դուք վաթս ափ ունէ՞ք։ 
-         Ոչ, չունեմ։
-         Դրանով աւելի հեշտ է կապուելը։
Սա իմ ու այսինչ երկրի մի ընկերոջ խօսակցութիւնից երեք նախադասութիւն է։

Ահա մէկ այլ երկրի մէկ այլ ընկերոջ հետ խօսակցութիւնից երեք նախադասութիւն.
-         Ընկեր Սաքօ, Դուք տելեգրամ ունէ՞ք։
-         Ոչ, չունեմ։
-         Դրանով աւելի հեշտ է կապուելը։
             
Ահա երրորդը.
-         Ընկեր Սաքօ, Դուք վայբեր ունէ՞ք։
-         Ոչ, չունեմ։
-         Դրանով աւելի հեշտ է կապուելը։

 Չորրորդը կուզէք, խնդրեմ.
-         Ընկեր Սաքօ, Դուք մեսենջեր ունէ՞ք։

Միւսը՝ գուգլ թա(լ)ք։ Յաջորդը՝ ուվօ...

Ու այսպէս վերջը չի երևում՝ ֆէյսբուք, սկայպ, օդնոկլասնիկ, տուիտըր...

Ոչ չունեմ, փոխարէնը մի հեռախօսահամար ունեմ, որն արդէն տասնըհինգ տարի է չի փոխուել։ Դրանով էլ գոհ եմ, բայց, ըստ երևոյթին, դժգոհներ կան։

Ու այդ դժգոհների պատճառով է, որ ահա, Նոր Տարուայ սեմին՝ մեր տանը՝ իմ ու մերոնց մէջ «կռիւ» է ընկել՝ գնե՞լ, թէ՞ չգնել նոր բջջային հեռախօս։

Եթէ խնդիր կայ, սա է 2017 թ. հիմնախնդիրը...

Լաւ մնացէք։


Wednesday, December 7, 2016

ԿԱՐԻՃԸ



Բարեկամներիցս մէկի տղան բնակարան է վարձել Երևանում։ Բնակարանում կարիճ է յայտնուել։ Զանգեց ինձ։ Մտահոգ էր։ Գնացի։ Շէնքի մուտքի մօտ հանդիպեցի երկու սփիւռքահայի՝ մէկը երիտասարդ, միւսը՝ տարեց։ Բարևեցի։ Հարցրի.

-       - Դուք այս շէնքում էք բնակւում։
-       - Այո։
-       - Մեր բնակարանում կարիճ է յայտնուել։ Կարո՞ղ է նախապէս ևս շէնքում կարիճ տեսած լինէք, հետաքրքրուած եմ իմանալ նո՞ր երևոյթ է, պատահակա՞ն է, թէ՞ նախապէս ևս եղել է։
-       - Ի՞նչ գոյն էր։ - Հարցրեց երիտասարդը։
-       - Դեղին։
-       - Նորմալ է։ - Պատասխանեց երիտասարդը։

Դեռ վերլուծում էի երիտասարդի պատասխանը, որ տարեցն ասաց.-
- Այստեղ Հայաստան է, ամէն ինչ էլ կայ։

Շնորհակալութիւն յայտնեցի սպառիչ պատասխանների համար ու այն օրուանից մտածում եմ՝ ինչու՞ է նորմալ և ի՞նչ է նշանակում «Այստեղ Հայաստան է, ամէն ինչ էլ կայ»։ Արդեօ՞ք, օրինակ, Իտալիայում կարիճ կամ օձ կամ կատու կամ կրիայ չկայ, կամ ասենք Կամերունում, կամ Չինաստանում։ Իսկ ի՞նչ կապ կայ Հայաստանի ու «նորմալ» կարիճի միջև։ 

Երանի հարցրած չլինէի, երեք օր է մտածում եմ։

Լաւ մնացէք։


Thursday, November 24, 2016

ԱՌԱՋԱՐԿ (2)



Նկատի ունենալով Հայոց Առաքելական եկեղեցու անզուգական դերը հայապահպանման գործում, յատկապէս հայոց պետականութեան հազարմեայ բացակայութեան պայմաններում և նկատի ունենալով, որ հայերն առաջինն են եղել, որ ընդունել են քրիստոնէութիւնը և նկատի ունենալով, որ բազմատեսակ աղանդներ են գործում Հայաստանում, որոնց դէմ պիտի պայքարի Հայոց Առաքելական եկեղեցին, ուստի շատ անհրաժեշտ է եկեղեցու հզօրութիւնը։ 

Առ այդ առաջարկում եմ հիմնել եկեղեցու հզօրացման հիմնադրամ ու ՀՀ իւրաքանչիւր քաղաքացուց գանձել 1000 դրամ ու մուծել այդ հիմնադրամի հաշուին։ 

Ով էլ ասաց չեմ տալիս կամ առարկեց ու չուզեց Հայաստանի Հանրապետութիւնում ապրելու մեղքի պատճառով գլխահարկ վճարել Հանրապետական կուսակցութեանը, ոչ միայն նրանից բռնի գանձել (քանզի չի հասկանում խնդրի կարևորութիւնը), այլ նաև նրան յայտարարել ազգի դաւաճան։

Պինդ մնացէք։

Friday, November 18, 2016

ԱՌԱՋԱՐԿ (1)



Նկատի ունենալով հայրենասէր ու ազգասէր սերունդ դաստիարակելու անհրաժեշտութիւնը, ինչպէս նաև կրթութեան ու գիտութեան յոյժ կարևորութիւնը երկրի զարգացման համար, և քանի որ այդ ամբողջը պայմանաւորուած է որակաւոր դպրոցով, որպէսզի երկիրը ծաղկի ու բարգաւաճի, առաջարկում եմ հիմնել դպրոցների զարգացման հիմնադրամ ու ՀՀ իւրաքանչիւր քաղաքացուց գանձել 1000 դրամ ու մուծել այդ հիմնադրամի հաշուին։ 

Ով էլ ասաց չեմ տալիս կամ առարկեց ու չուզեց Հայաստանի Հանրապետութիւնում ապրելու մեղքի պատճառով գլխահարկ վճարել Հանրապետական կուսակցութեանը, ոչ միայն նրանից բռնի գանձել (քանզի չի հասկանում խնդրի կարևորութիւնը), այլ նաև նրան յայտարարել ազգի դաւաճան։

Պինդ մնացէք։

Monday, February 22, 2016

ՍԻՐՏ ԻՄ ԽԵԼԱԳԱՐ

Ի՞նչպէս դուն կրցար, սիրտ իմ խելագար,
Մնալ միշտ այդպէս առոյգ ու դալար,
Երբ իմ թեւերուս եւ ուսիս վրայ,
Կը զգամ օրերու թաթը երկաթեայ…

Մուշեղ Իշխան, «Սիրտ իմ խելագար»

Thursday, February 18, 2016

ԲԵՄ ԵՒ ՀԱՅԵԼԻ



Վերջերս իրանահայ երիտասարդ բանաստեղծ եւ բեմադրիչ՝ Սեթօն ինձ նուիրեց իր բանաստեղծութիւնների գրքոյկը՝ «Բեմ եւ հայելի» վերնագրով։

Բացեցի գիրքը եւ առաջին բանաստեղծութեան առաջին տողը՝ ինձ պարտադրեց գրքոյկը կարդալ մինչեւ վերջ։

Ահա առաջին տողը.

«Դու թքած ունես իմ գրքի վրայ,
Սակայն դա քոնն է»։

Առաջարկում եմ կարդալ։

Լաւ մնացէք։

Wednesday, February 17, 2016

ՀԱՅ ՄՈՒԿԸ

«Ծիրանի համը զգալու համար պէտք է ծիրան ուտես»։

Վիլիամ Սարոյեան, «Հայ Մուկը»

Tuesday, February 16, 2016

ԴԻՏՈՂ ԹԷ՞ ԳՈՐԾՈՂ

«Միշտ հասնում է մի ժամանակ, երբ պէտք է դիտողի ու գործողի միջեւ մէկն ընտրէք»։

Ալբեր Կամիւ, «Սիզիպոսի առասպելը»

Monday, February 15, 2016

ՀՆԱԶԱՆԴ ՁԻՆ...

«Հնազանդ ձին էլ քացի կը տայ, եթէ շարունակ սանձը ձգես»։

Էթել Լիլիան Վոյնիչ, «Բոռ»

Friday, February 12, 2016

ՄԻ ՈՂՋ ԱՇԽԱՐՀ...

«Ես փակւում եմ իմ մէջ և այնտեղ մի ողջ աշխարհ գտնում»:

Եոհան Վոլֆգանգ Գեոթէ, «Երիտասարդ Վերթերի տառապանքները»

Thursday, February 11, 2016

ՄԻՇՏ ՅԻՇԻՐ...

Միշտ յիշիր, որ յիմարի դեր խաղալու համար պէտք է բաւականաչափ խելօք լինել։

Հեկտոր Մալօ, «Առանց ընտանիքի»