Friday, June 1, 2007

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ

Այսօր երեխաների համաշխարհային օրն է։

Հայաստանում որոշ հեռուստաընկերութիւններ իրենց առաւօտեան հաղորդումները նուիրել էին երեխաներին։

Երեւանում էլ օրուայ տարբեր ժամերին տարբեր թաղամասերում այդ առիթով տեղի ունեցան միջոցառումներ։

Արդէն աւանդական է դարձել Յունիսի 1-ի երեկոյեան "Կասկադում" կազմակերպուող միջոցառումը, որին մասնակցում են մեծ թուով երեխաներ։

Քաղաքապետարանի նախաձեռնութեամբ էլ ամէն տարի "Օպերայի" հրապարակում երեխաները գունաւոր կաւիճներով նկարում են գետնի վրայ։

Երեխաների համաշխարհային օրը շնորհաւորելով բոլոր բոլոր երեխաներին՝ նրանց ցանկանում են առողջութիւն, անամպ երկինք, կանաչ ճանապարհ ու ամենայն բարիք։

No comments: