Saturday, June 23, 2007

ՀԱՄԱԿԱՐԳՉԻՍ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

17 oրուայ ընդմիջումից յետոյ այսօրուանից սկսում եմ կրկին գրել։

Ինչ՞ն էր համակարգչիս փչանալու պատճառը։Պարզուեց՝ ոչ համացանցին միանալով virus-ների յարձակումներն ու ոչ էլ տղայիս միջոցով այն օրը 10-15 անգամ միացնել-հանգցնելը։

Պատճառը էլկտրահոսանքի տատանումներն են եղել, որի հետեւանքով էլ վնասուել է Motherboard-ը։

Էլեկտրահոսանքի տատանումները Երեւանում շատ սովորական երեւոյթ են։ Դրա հետեւանքով յաճախ է պատահում, երբ տան էլեկտրական սարքաւորումներն այրւում են։
Օրինակ քանի ժամանակ առաջ ընկերներիցս մէկը՝ ընտանեօք հիւր է գնացել ու վերադարձին տան էլեկտրական սարքաւորումները (սառնարան, հեռուստացոյց եւ այլն) գտել է այրուած։
Իսկ հատուցում ստանալու համար մարդիկ չգիտեն ում օձիքը բռնել։

Համակարգիչս նորոգող մասնագէտն ասում էր, որ իրենք օրական մեծ թուով համակարգիչներ են ստանում, որոնք այրուել կամ վնասուել են էլեկտրահոսանքի տատանումների պատճառով։

Խնդիրն ինչու՞ բարդացաւ։ Որովհետեւ իմ համակարգիչը "Pentium 3" էր եւ պարզուեց, որ դրա նոր Motherboard-ը շուկայում չկայ, ուրեմն պիտի գնել օգտագործուածը (երկրորդ ձեռք), որը ձմերուկ գնելու նման մի բան է, այսինքն միայն կտրելուց յետոյ կիմանաս կարմիր է թէ սպիտակ։ Ի՞նչ անել։ "Համակարգիչը Upgrade անել", սա էր մասնագէտի պատասխանը, սակայն Upgrade անել այսինքն` մի քանի հարիւր դոլար ծախսել։ Մի բան, որի կարիքը բացարձակապէս չունէի, եթէ էլեկտրահոսանքի տատանումները համակարգիչս փչացրած չլինէին։

Եւ այդպէս ձգձգուեց ու մնաց, մինչեւ ի վերջոյ 85000 հայկական օրէցօր արժեւորուող դրամ ($ 1 US = 342 AMD) ծախսելով մի կերպ լուծուեց հարցը։

Լաւ մնացէք։

No comments: