Saturday, June 2, 2007

ԲՈՌՇԻ ՈՒ ԱՂՑԱՆԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

Այսօր հինգ ընկերներով՝ երեք պարսկահայ եւ երկու հայաստանահայ, գնացինք ճաշի։

Մատուցողուհին մօտեցաւ մեզ եւ հարցրեց՝ ինչ էք ուզում ուտել։

Առաջինը ես պատասխանեցի՝ "Աղցան" "Salad"։

Ինձ երկրորդեցին միւս երկու պարսկահայերը։

Հայաստանահայերը ասացին՝ "Չէ մենք աղցան չենք ուզում, բոռշ ենք ուզում"։

Անմիջապէս մտքովս անցաւ եւ սեղանակիցներիս էլ ասացի, որ ահա հէնց այս ճաշատեսակի ընտրութիւնից էլ կարելի է զգալ ռուսական ազդեցութեան չափը մեր երկրի ժողովրդի վրայ։
Բոռշը ռուսական ջրիկ կերակրատեսակ է եւ հայաստանահայերին աւելի հարազատ, քան ասենք օրինակ աղցանը կամ պիցցան։

Ընկերներս, զարմանալիօրէն, ընդունեցին կարծիքս։

Լաւ մնացէք։

No comments: