Friday, October 19, 2007

ՄՈՒԼՏԻՄԻԼԻՈՆԵՐԻ ԶԳԱՑՈՒՄՆԵՐԸ

Հանդիպեցի մուտլտիմիլիոնէր սփիւռքահայ ծանօթներիցս մէկին, որը Երեւանում քանի հարիւր հազար դոլարանոց բնակարան ունի ու այս ունի ու այն ունի ու … տարին ընդամէնը մի քանի ամիս է անցկացնում Երեւանում, այն էլ միայն տաք եղանակին, երբ հնարաւոր է սառը գարեջուր խմել բացօթեայ սրճարաններում ու նայել կարճ փէշ հագած աղջիկների ոտերին։

Մուլտիմիլիոնէր ծանօթս։ Լսել եմ վերադառնում ես Իրան։
Ես։ Այո։
Մուլտիմիլիոնէր ծանօթս։ “Ախր ես ինչպէս թողնեմ հեռանամ, ախր ուրիշ տեղ հայրէններ չկան”։

Ափսոս մէկը չկար այդ պահին ինձ լուսանկարէր։
Հազիւ զսպեցի զարմանքս` պոզ չհանելու համար։

1 comment:

Anonymous said...

Սիրելի Սարգիս, Քրիստոտեութիւնը առաջացաւ մարդկանց համեստ խաւերից, բայց այսօր նոյն այդ եկեղեցին չի կարող արդարացնել իր 100% կախւածութիւնը հարուստներից, լքելով նոյն այդ համեստ ժողովրդին:
Բայց թէ ովքեր են այդ Միլիոնատէրերը եւ ինչեր կախում ունի նրանցից: Ովքեր ժողովրդի ու Հայրենիքի անունով կախւել են մարդկանց, երբ խօսք է գնում ազատագրւած տարածքների վերադարձնումը , այն պահին երբ հայրենի բանտում են գտնւում ազատամարտիկները: Ցաւալի է չէ՞: Եթէ մեկը լիներ մեր հոգու ցաւը լուսանկարեր.......

մանս Քաջ եւ ուրախ
Արթին