Thursday, January 29, 2009

Ո՞Վ Է ԻՐԱԿԱՆ ՄԵՂԱՒՈՐԸ

“Արմենիա” հեռուստաալիքով ամէն օր երեկոյեան լուրերի բաժնի վերջում մէկ-երկու լուր-հաղորդում են սփռում Երեւանի եւ մարզերի չափազանց վատ վիճակում գտնուող մարդկանց կեանքի մասին կամ էլ շէնքերի վիճակի, համայնքային խնդիրների՝ մի խօսքով ընդհանուր առմամբ սուր խնդիրների մասին։ Ասում են այս “թէժ գիծը” մեծ ընդառաջում է գտել հասարակութեան կողմից։

Երեկ ցոյց էին տալիս մի ընտանիքի, որն ապրում է խարխուլ մի բնակարանում (եթէ ի հարկէ կարելի է դա բնակարան կոչել)։ Եթէ չեմ սխալւում մէկ սենեակ էր։ Այդ տանն ապրում են ծնողները գումարած ինը երեխաները։ Ինը երեխայ, որոնցից ամենամեծը տասնըչորս տարեկան է։ Մահճակալի նման մի բան էին ցոյց տալիս ու մեծ աղջիկն ասում էր, որ սրա վրայ քնում ենք ես ու այս քոյրս ու այն քոյրս։ Հայրն ասում էր, որ տարիներ է, որ անգործ է։ Հարեւանն ասում էր, որ այս երեխաները օրերով հացի երես չեն տեսնում։ Հաղորդման վերջում էլ լրագրողը աւելացրեց, որ ընատնիքն սպասում է տասներորդ զաւակին՝ մայրը յղի է։

Պատկերը իրօք սրտաճմլիկ էր։ Սրտաճմլիկ է մարդկային առումով, սրտաճմլիկ է երբ մանաւանդ տեսնում ենք, որ հայ մարդն է այդքան ահաւոր պայմաններում ապրում։

Սակայն այդ լրատւութիւնը տեսնելուց յետոյ մէկ անգամ նորից սկսեցի մտածել ընդհանրապէս երեխայ ունենալու գաղափարի մասին ու սուտ չասեմ՝ ջղայնացայ։ Երեխաների թուաքանակի մասին այս կայքում մէկ անգամ էլ եմ գրել։ Երեխայ ունենալը շատ բարդ բան չէ։ Բարդը այդ երեխային (կամ երեխաներին) պահելն է։ Մարդավայել պահելը։

Որոշակիօրէն այս պարագային, ո՞վ է այդ ընտանիքի այդ վիճակի իսկական մեղաւորը։ Եթէ ցոյց են տալիս, որ այնինչ համայնքում երկու շաբաթ է ինչ աղբը չեն տարել ու դրա պատճառով այս է եղել ու այն է եղել, պարզ է որ հասցէատէրը տուեալ թաղի թաղապետն է, քաղաքապետարանն է։ Նա է մեղաւոր։ Նա պիտի պատասխանատւութեան կանչուի։ Բայց որոշակիօրէն այս ընտանիքի պարագային քննադատութիւնը ու՞մ է ուղղուած։ Ո՞վ է մեղաւոր։ Ու՞մ օձիքը բռնենք։

Եթէ մարդը իր ասածով տարիներ է անգործ է, ապա ինչու՞ է անընդհատ երեխայ ունենում։ Եթէ ապրում է մի սենեակում, որը մէկ, երկու, առաւելագոյնը երեք հոգու համար է, ապա ի՞նչ է մտածում ինը երեխայ ունենալով, դեռ տասներորդն էլ ճանապարհին է։

Եթէ մէկը կասի, որ ազգն է շատացնում, ես էլ կասեմ, որ թերսնուած մարդը ազգին պէտք չէ։ Դեռ չեմ ասում օրուայ գիտութեամբ չօժտուած մարդը ազգին պէտք չէ։ Խօսում եմ հացի մասին։

Յանցագործութիւն չէ՞ չունենալ կեանքի ամենատարրական պայմանները ու անընդհատ երեխայ բերել։ Յետոյ էլ կանգնել տեսախցիկի առաջ ու ստեղծել սրտաճմլիկ տեսարաններ։ Մի երկու լրագրող էլ հաղորդում պատրաստեն, որ այ ժողովուրդ տեսէք ու՞ր ենք հասել, մեր երկրում մարդիկ հաց չունեն ուտեն։

Դա իմ կարծիքով հացի խնդիր չի, մշակոյթի խնդիր է, գիտակցութեան խնդիր է։ Մշակութային աղքատութեան հարց է։

Ցանկացած մարդ էլ հնարաւոր է, որ այս աշխարհում մի օր տապալուի ու հաւասարուի հողին։ Բայց ահա հէնց այդ պահից էլ պիտի մտածի տապալուած վիճակում նոր երեխաներ չունենալու մասին։

Լրագրողը լաւ կանէր մի թուղթ ու գրիչ տար ընտանիքի հօրը ու ասէր, խնդրեմ գրես տեսնենք քո կարծիքով տասնըերկու հոգանոց ընտանիքի ամսեկան ծախսը ինքչան է։ Մենք ի՞նչ տեսակ գործ գտնենք քեզ համար, որ տասնըերկու հոգով ապրէք։ Անկախ արդիւնքից նուազագոյնը հեռուստադիտողները, երկրի պատասխանատուներն ու բարերարները կիմանային մարդը հաշիւ անել գիտի թէ ոչ։

Յամենայնդէպս մեղք են երեխաները՝ երեխաները, բայց ոչ ծնողները։

Լաւ մնացէք։

5 comments:

Anonymous said...

irakan mexavor@ petutyunn e, soveti jamanak bazmandam @ntaniqnerin nuynisk meqenaner ein talis...
ayd knoj@ zerqeri vra petq e pahen, asum en hayer@ petq e shatanan, qchanum en, vax@ zinvor chi lini vor sahman pahi, yerkir pahi,
mexavor@ petutyunn e ev ayd knoj baxt@, vor anter yerkrum e aprum...verj:
harganqners!!!!

Սարգիս Մկրտչեան՝ said...

Ես համաձայն չեմ, որ այս պարագային իրական մեղաւորը պետութիւնն է։Հայաստանում ժողովուրդը առօրեայ խօսակցութեան մէջ անընդհատ, տեղին ու անտեղին դժգոհում է պետութիւնից։Շատ ենք լսում՝ պետութիւն չկայ։ Այս պայմաններում,երբ մենք գիտենք պետութեան թերութիւնների մասին, ինչու՞ պիտի ունենանք տաս երեխայ, յետոյ ասենք՝ որ ասում էի պետութիւն չկայ, չէիք հաւատում։Ո՞րն է ծնողի պարտականութիւնը։ Դրա մասին ըստ երեւոյթին մոռանում ենք։ Ծնողը պարտաւոր է իր նուազագոյն պարտականութիւնները կատարել։Մի բան, որ յիշեալ ծնողների պարագային բացարձակապէս չի երեւում։

Anonymous said...

Սարգիս ջան դա մեծ հերոսություն է այս պայմաններում երեխա ունենալը, այդ կնոջը պետք է շքանշան տան և հերոս մայր կոչում: Պետությունը պետք է ֆինանսներ տա այդպիսի ընտանիքներին, գուրգուրի ու փայփայի որ էլի ունենան, վաղը սահմանները պահող չի լինի, եթե յուրաքանչյուրը մտածի որ ծանր ժամանակ է, 1 երեխա ունենամ հերիք է: Չէ, լավ չի...
Պետք է խրախուսել որ շատ երեխա ունենան, ինչքան էլ վատ ժամանակներ լինեն...

Anonymous said...

Ես համաձայն եմ Ձեր հետ 10 երեխա ունենալը այդպիսի պայմաններում հանցագործություն է եւ երեխաներին պետք է շտապ հեռացնել այդ տանից:
Ինչ վերաբերվում է պետության աջակցությանը իհարկե պետությունը պետք է օժանդակի, բայց դա չի նշանակում, որ ծնողների համար դա բիզնես է մի քանի հատ երեխաներ կբերեն ամբողջ կյանքն ապահով կապրեն: Երեխաների մասին մտածել եք ինչ հոգեբանությամբ են նրանք մեծանալու հասարակությանը ինչ օգուտ նրանք կարող են տալ:

Հ.Գ.

Ես գյուղական վայրերում հանդիպել եմ բազմազավակ ընտանբիքների, որոնք ճիշտ է փոքր տարիքից էին աշխատում, բայց ապահովված են մարդկային բոլոր պայմաններով, նրանց պետք է խրախուսել, ոչ թե քաղաքների հանրակացարանային ձրիակերներին:

Ընկերական բարևներ

Anonymous said...

Your blog keeps getting better and better! Your older articles are not as good as newer ones you have a lot more creativity and originality now keep it up!