Thursday, May 22, 2008

ՆԵՐԱԶԳԱՅԻՆ ՖԱՇԻԶՄ (2)

Երբեմն ի տես հայրենի բնակչութեան մի հատուածի՝ մի այլ հատուածի նկատմամբ այսպիսի ատելութեան ու թշնամանքի, անկեղծ ասած սկսում եմ մտահոգուել, վախենալ ու մտածել՝ սրանք ի՞նչ են մտածում Սփիւռքահայութեան մասին ու մանաւանդ արդեօք ապահո՞վ է այն հայերի կեանքը, որոնք ծնուել ու մեծացել են հայրենիքից դուրս, սակայն այսօր կայք են հաստատել ու ապրում են Հայաստանում։

Իսկապէս ապահո՞վ է Հայաստանում հաստատուած Սփիւռքահայերի ու նրանց երեխաների կեանքն ու ունեցուածքը, թէ այդ Սփիւռքահայերն իրենց հայրենիքում (իրենց կարծիքով) պիտի ապրեն վախով։

Պինդ մնացէք։

2 comments:

Anonymous said...

Էս պարսկահայերն ու ղարաբղցիները թռել են Հայաստանցիներիս շալակը ու չեն թողում հանգիստ շունչ քաշենք.
(ԿԱՏԱԿ)
Իսկ ավելի լուրջ, ընկեր Սաքո, մի քիչ չափազանցնում եք: Հայաստանաը ապահով երկիր է նույնիսկ ազգությամբ թուրքերի համար օրինակ` Իրանի Ադրբեջանցիների համար որոնք ուսանում կամ առեւտուր են անում Երևանում, մեզ բնորոշ չէ ազգայնամոլությունը կամ շովինիզմը, իսկ հղում արված հոդվածի համար կասեմ, որ օբեկտիվ պատճառներից ծագած ժամանակվոր խնդիր է, որը շուտով կմոռացվի:

Սարգիս Մկրտչեան said...

Յարգելի անծանօթ ընկեր,

Ձեր գրածներից երեւում է, որ Դուք պատկանում էք հայրենի բնակչութեան այս հատուածին եւ ոչ այն հատուածին։ Ուստի պարզ է Ձեր դիրքորոշման ու վերաբերումի պատճառը։

Իրանահայ ընկերներիցս մէկը Երեւանում ինձ ասում էր, որ "բախտ բերեցիր Մարտի մէկին Երեւանում չէիր։ Ես արդէն պատրաստւում էի ընտանիքով տեղափոխուել Արցախ"։

Չափազանցութիւնը՝ չափազանցութիւն, բայց այն, որ խնդիր կայ՝ կասկածից վեր է։

Լաւ մնացէք։