Monday, April 7, 2008

ՄԱՅՐԵՐԻ ՕՐԸ ՇՆՈՐՀԱՒՈՐ

1.- Շնորհաւորում եմ Մայրերի օրը, մեր բոլոր մայրերին մաղթելով անամպ երկինք ու ամենայն բարիք։

Հետքարքիր է, որ կանանց ու գեղեցկութեան ու մայրերի օրը Հայաստանում արդէն նշում են ոչ թէ օրով կամ մի երկու օրով, այլ ամսով։ Այն արդէն պաշտօնապէս կոչւում է միամսեակ՝ Մարտի 8-ից Ապրիլի 7-ը։ Սա չգիտեմ շատ շատ սիրելուց է, թէ այլ բանից։ Ինչեւէ, երեւոյթը դրական է, թէեւ մի քիչ չափազանցուած է։

2.- Մի քանի օր առաջ գրածս այն մասին, որ Երեւանում պակսել են կամ գրեթէ չկան ինքնաշարժերից առաջացող խցանումները, յետ եմ վերցնում։

Թէ անցեալ շաբաթ օրը, թէ այսօր Կոմիտասում այնպիսի խցանում էր, որ մեքենավարները իջել՝ սուրճ էին խմում (խնդրում եմ չհարցնել այդ պահին սուրճ որտեղից, որովհետեւ ես էլ չգիտեմ)։

Լաւ մնացէք։

No comments: