Thursday, April 17, 2008

ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆ (6)

Յաջողութիւն Իրանահայ Արմէնին ու Արմինէին, որոնք իրենց երեխաների հետ տեղափոխուեցին Հայաստան ու մօտ մէկ տարի Երեւանում ապրելուց յետոյ … վերադարձան Իրան։

3 comments:

Anonymous said...

Ես կողմ եմ այն բանին, որ մեր սփյուռքահայերի մեջ կան շատ և շատ հայրենասեր մարդիկ որոնք համեմատելի չեն թե կուզ մեր տեղացի հայերի հետ, բայց ուզում եմ ասել, որ մեծ մասամբ սփյուռքահայերը գալով այստեղ, Հայաստանը ուզում են տեսնել անթերի և դրախտային մի երկիր և այն չտեսնելով հիասթափվում և լքում են այն։ Բայց չե որ նաև իրենք պիտի պայքարեն, որպիսզի մենք բոլորս ունենանք մեր երազած Հայաստանը։ Մնացեք, պայքարեք դժվարությունների և անարդարությունների դեմ,մի հիասթափվեք ամեն մի փոքր խնդրից, այստեղ ել կան, ոնց որ բոլոր երկրներում, չար և անգրագետ մարդիկ բայց նրանք փոքրամասություն են, շփվեք տեղացիների հետ մի առանձնացրեք ձեզ նրանցից չե որ բոլորս հայենք և պիտի իրար թիկունք կանգնենք։ Ես ճանաչում եմ շատ պարսկահայերի, որոնք եկել են Հայաստան անկախության առաջին տարիներին, բայց հիմա էլ նրանք ապրում են Հայաստանում թե կուզ տեսել են այն դժվարությունները, որոնց մասին մենք լսելով մեզ թվում են ,որ դրանք պարզապես մղձավանջներ են։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանում կա մի ուժ որի ներքո դու քեզ երբեք խորթ չեսզգա քո սեփական հողում , դիմեք այդ ուժին և նրանք հաստատ մի ելք կգտնեն, որպիսզի դուք ձեր կամքից անկախ պարտավորված չլինել լքել Հայաստանը։
Հ.Գ.
Ուզում եմ առաջարկել, որ եթե հնարավոր լինի Ձեր կայքում բացել ֆորում , որպիսզի բոլորը կարողանան իրենց մտքերը արտահայտել։
Շնորհակալություն

Սարգիս Մկրտչեան՝ said...

Ընդհանուր գծերով համաձայն եմ։

“Յաջողութիւն”-ներ գրելու իմ նախագիծը դուք՝ ձեր տեսակէտներով խախտեցիք։ Այն այլ կերպ պիտի շարունակուէր ու այլ կերպ պիտի վերջանար, բայց կարծում եմ այսպէս աւելի լաւ եղաւ։

Աւելացնեմ, որ տեսնել միայն գնացողներին ու չտեսնել մնացողներին, նշանակում է տեսնել կիսով չափ լցուած բաժակի միայն դատարկ կողմը ու չտեսնել լիքը կողմը, մի փոքր տարբերութեամբ, որ այս պարագային դատարկ կողմը, ցաւօք, աւելի շատ է, քան լիքը։

Յիշում եմ տարիներ առաջ կարդում էի արձակագիր Վարդգէս Պետրոսեանի “Ապրած եւ չապրած տարիները” գիրքը։ Այսպիսի մի նախադասութիւն կար՝ “Ամէն մօտիկ մարդու մահով մեռնում է նաեւ մեր մի մասը, սակայն ամէն մօտիկ մարդու մահ մեզ ստիպում է ապրել նրա չապրած տարիները, խմել այն բաժակ գինին, որը նա չհասցրեց խմել, երեւի սիրել նաեւ այն աղջկան, ում նա չհասցրեց սիրել” (Վստահ չեմ, որ բառերը ճիշտ եմ յիշում։ Գիրքը ձեռքիս տակ չունեմ ու ապաւնել եմ յիշողութեանս)։

Այս պարագային կարծում եմ պիտի ասել՝ “Ամէն մօտիկ մարդու գնալով, գնում է նաեւ մեր մի մասը…”։

Մենք դեռ այս նիւթին կը վերադառնանք։

Յ.Գ. Ինչ վերաբերում է ֆորումի մասին ձեր առաջարկին, պիտի ասեմ, որ իմ տեղեկութեամբ weblog-ին ֆորումի բաժին հնարաւոր չէ աւելացնել, եթէ այն անձնական պատուէրով պատրաստուծ չէ, այսինքն weblog-երի կաղապարը, որը մատուցւում է server-ների կողմից նման հնարաւորութիւն չի տալիս։ Առնուազն իմ տեղեկութիւնն այսքան է։

Յամենայնդէպս այդ բացը առայժմ կարելի է լրացնել Comment-ների բաժնից օգտուելով։

Առաջարկի եւ ընդհանուր առմամբ տեսակէտների մասին՝ շնորհակալութիւն։

Մնացէք կապի մէջ։

Wangbu said...

Hello! I am a reader from the Philippines. I found your site very interesting. It is worth the visit.