Monday, January 15, 2007

ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ՍԵՂԱՆԸ՝ ԲԱՐԻՔ ԹԷ՞ ՉԱՐԻՔ

Ի՞նչ բովանդակութիւն ունի Նոր Տարուայ սեղանը Հայաստանում։

Նոր Տարուայ սեղանն ընդգրկում է -

1- Բուդ (խօսքը խոզի բուդի մասին է),

2- Տոլմա,

3- Բլինչիկ,

Եւ ըստ ցանկութեան իշլի քիւֆտա, ձուկ եւ այլն։

4- Երշիկեղէն (ընդորում սուջուխ ու բաստուրմա անպայման)։

5- Պանրի տեսականի։

6- Տարբեր տեսակի աղցաններ։

7- Միրգ (որի համն ու հոտը համարւում է մանդարինը։ Նարինջ, խնձոր, արքայախնձոր եւ այլ մրգեր)։

8- Ջրեղէն, այսինքն՝

ա- Հանքային ջուր՝ պարտադիր կերպով Ջերմուկ կամ Բջնի կամ Արզնի եւ այլն կամ էլ բոլորը միասին։

բ- Մրգահիւթ։

գ- Կոկա Կոլա, ֆանտա, Սպրայտ եւ այլն։

դ- Լիմոնադ (տանձի, կիտրոնի եւ այլն)։

ե- Ալկոհոլային խմիչքներ՝ ընդորում օղի, կոնիակ, գինի եւ շամպայն պարտադիր կերպով, իսկ գարեջուր, վիսկի եւ այլն՝ ըստ ցանկութեան եւ գրպանի։

9- Չիրեղէն՝ ծիրանի, դեղձի, թզի եւ այլ մրգերի։

10- Չարազ՝ պարտադիր կերպով ընկոյզ, պնդուկ (ֆնդուկ), չամիչ, իսկ մնացածը ըստ ցանկութեան։

11- Թխուածքեղէն։

12- Հաց՝ լաւաշը պարտադիր կերպով։

13- Քաղցրեղէն (շոկոլադ եւ այլն)։

14- Սուրճ։

Եւ սա դեռ ամբողջը չէ։

Այս ամենից յետոյ չգիտեմ Նոր Տարուայ սեղանը բարիք պիտի համարել թէ չարիք (երբեմն մտածում եմ միգուցէ աշխարհի վերջն եկել է ու սա վերջին սեղանն է)։

Ինչպէս թեթեւակի հայեացքն անգամ ապացուցում է այն առողջութեան համար բարիք չէ (այդ է վկայում նաեւ շտապօգնութեան կանչերի կտրուկ աճը Նոր Տարուայ օրերին)։

Պարզ է, որ այն բարիք չէ նաեւ գրպանի համար, յատկապէս այն ընտանիքների, որոնք նիւթապէս լաւ վիճակում չեն, բայց երեխաներ ունեն ու հարեւաններ ու բարեկամներ (երեխաներին ոչինչ, մի կերպ կարելի է համոզել, բայց հարեւաններին ու բարեկամներին ինչ անել, եթէ գան ու տեսնեն մի բան պակաս է)։

Պիտի խոստովանեմ, որ Նոր Տարուայ սեղանը Հայաստանում գեղեցիկ է ու աչք շոյող։

Հաճելի է նաեւ տեսակ տեսակ ուտեստներից օգտուելը։

Բայց ամէն անգամ Նոր Տարուայ սեղան տեսնելիս ակամայ սկսում եմ մտածել այն ծնողների մասին, որոնք ի վիճակի չեն այդպիսի սեղաններ բացել։ Ու մտածում եմ, որ թէ պիտի հասարակական արդարութիւն լինի ու թէ փոփոխութիւն մեր վարք ու բարքի մէջ։

Մնացէք ուրախ՝

6 comments:

Anonymous said...

shnorhagel em antnabes urakhution ge badjare zis yerp hayrenikis masin ge badmen im engerners yev amenen avelin vor anonk hon gabrin yev im metchs pari nakhants aveli gartena vor yes amene shud jamanagin miyanam irents yev gyankes sharunagem hayrenikis metch hatchogution .
papig

Սարգիս Մկրտչեան said...

Սիրելի Բաբիկ, յոյսով եմ իղձդ իրականանայ ու մի գեղեցիկ օր հաստատուես հայրենիքում։

Anonymous said...

Maladec

Սարգիս Մկրտչեան said...

Շնորհակալ եմ։

Յ.Գ. Maladec նշանակում է կեցցէ։

Anonymous said...

ընկեր Սաքօ շատ լավն է. Շատ պետք էր որ իմանանք ինչ պէտք է դնենք նորտարվա սեղանինև բայց համամիտ եմ որ ինչ որ չափ չարիք է, պետք չէ այդքան էլ ճոխ. Միայն ավանդական ուտեստները կարծում եմ բավ է քոլա ու ֆանտա և այլ ոչ ավանդական բաներ էնքան էլ հաճելի չէ.մի բան էլ շատ լավ միտք է այս webpage-ը.

Սարգիս Մկրտչեան said...

Սիրելի՝ ընկեր, կայքէջի համար շնորհակալ եմ։

Իսկ Կոկայի կապակցութեամբ էլ քեզ հետ խիստ համաձայն։