Wednesday, April 4, 2012

ՕՎԻՐ ... ՕՎԻՐ...

Ամէն անգամ ՕՎԻՐ գնալուց մէկ շաբաթ առաջ գիշերները սկսում եմ սարսափազդու երազներ տեսնել...

Եւ ՕՎԻՐ-ից դուրս գալուց մինչեւ մէկ շաբաթ էլ մարմնիս մէջ դող կայ...

Այսօր իբր բարի գործով գնացել էի ՕՎԻՐ։

Ուղղակի սարսափելի է։

Ես իմ ոչխարների հետ այնպէս չեմ վարուի, ինչպէս այդ մարդիկ վարւում են քաղաքացիների ու չքաղաքացիների ու օտարահպատակների հետ։

Մէկ գործի համար անգամներ պիտի գնաս ու ... էլի պիտի գնաս... Ու հերթ ... Ու յայտնի չի ինչը ինչից յետոյ ու ինչը ինչից առաջ է ... Ու ով ումից առաջ ու ով ումից յետոյ է ...  Ու հարցիդ պատասխանում եմ մէկ չափազանց կարճ նախադասութեամբ, որ պարտաւորուես էլի գնաս ու հարցնես ... Հիմա ինչ պիտի անեմ ...

Դուք չգիտեմ, բայց մտածում եմ, ես ինչ պետական համակարգ եմ ժառանգութիւն թողնում տղայիս։

Մեղք ենք։

Պինդ մնացէք։

No comments: