Sunday, March 7, 2010

ՌՈՒՍԵՐԷՆ

2001 թուականից ապրում եմ Հայաստանում ու ոչ միայն ռուսերէն չեմ սովորել, այլեւ նոյնսիկ տառերը չգիտեմ։

Մօտաւորապէս ինը տարի եւ չեմ սովորել Հայաստանում հայերէնին համարժէք (իսկ շատերի համար հայերէնից աւելի կարեւոր) օտար լեզուի նոյնիսկ տառերը

Մտածում եմ ո՞րն է պատճառը.-

1.- օտար լեզու սովորելու ընդունակութիւն չունենալը,

2.- ռուսերէն չսիրելը,

3.- առօրեայ հոգսերն ու գործերն ու դրանցից բխող առաջնահերթութիւնները,

4.- ժամանակի սղութիւնը,

5.- ծուլութիւնը,

6.- տարիքը,

7.- անլուրջ վերաբերումը,

8.- նպատակի անորոշութիւնը ծախսուող ժամանակի ու ջղի յարաբերութեամբ,

թէ ուրիշ պատճառ։

Յամենայնդէպս երկու բան պիտի հաստատեմ։ Առաջին՝ թէեւ այս առումով մէկին հաշուետու չեմ, սակայն վատ եմ զգում, որ ինը տարիների ընթացքում ռուսերէն չեմ սովորել եւ երկրորդ՝ վերոշարադրուած պատճառներից հինգերորդը իմ կեանքում ինձ մեծ վնաս է պատճառել։

Լաւ մնացէք։

2 comments:

Azatarar said...

Ցավոք, Հայաստանցիներիս մոտ կա այդ միտումը, երբ պահանջում ենք մեր հայրենակցից, որ ռուսերեն իմանա,մի բան էլ ծաղրում ենք, եթե այդ իմացությունը կատարյալ չի թվում մեզ: Կարծես, ուզում ենք բարձր երևալ՝ իրականում նվաստացնում ենք մեր ազգային արժանապատվությունը:
Ոշադրություն մի դարձրեք...
Իսկ ծուլության վերաբերյալ, երկու տարի է մտադրվում եմ պարսկերեն սովորել: Չեմ սկսել անգամ

Սարգիս Մկրտչեան said...

Ուրեմն ես շատ չտխրեմ։ Աշխարհի միակ ծոյլը ես չեմ...