Tuesday, April 14, 2009

ԼՈՌԻԻՑ ԽԱՇ ՈՒ …

Աշխատանքի բերումով ես մի քանի անգամ եղել եմ Լոռուայ մարզում, բայց պտոյտի ու տեսարժան վայրերն այցելութեան համար՝ ոչ։ Կինս երբեք չի եղել։

(Այդ առումով մեր մէջ կռիւ կայ։ Պարզ ասեմ։ Ես շատ եմ եղել Արցախում։ Կինս երբեք։ Ու եթէ այս ամառ կնոջս Արցախ չտանեմ՝ մինչեւ ապահարզան մնում է ընդամէնը մէկ քայլ)։

Մտածեցի Երկուշաբաթի գնալ Լոռի (այսինքն երեկ)։ Անցեալ շաբաթավերջին ջերմաստիճանը իջաւ։ Օդը ցրտեց։ Շաբաթ գիշեր արդէն կտրուկ փոխուել էր։ Մտածեցի ծրագիրը փոխել ու Լոռի գնալու փոխարէն՝ գնալ Արագածոտնի մարզ՝ Բիւրական, Ամբերդ, Սաղմոսավանք եւ այլուր։ Ճիշտ է Արագածը 2500 մետր ծովի մակերեւոյթից բարձր է ու այնտեղ էլ է ցուրտ, բայց տրամաբանութիւնս այն էր, որ առնուազն Երեւանին մօտ է ու դժուարութեան հանդիպելու պարագային արագ յետ կը գանք։

Երկուշաբթի առաւօտ քնից արթնացայ ու ինչ տեսնեմ։ Ձիւն է գալիս։ Մեքենայիս ձմեռային անիւներն էլ փոխել եմ։ Յետոյ ձեան ու ցրտի մէջ այդ վայրերն այցելութեան իմաստը ո՞րն է։ Մտածում էի թէ տեսարժան վայրեր կը տեսնենք, թէ երեխան բնութեան գրկում կը խաղայ։ Բայց այս վիճակում… Բիւրականն էլ ծրագրից դուրս եկաւ։

Բայց ի՞նչ անենք։ Խօսք եմ տուել։ Խաշ։ Գնանք խաշի։

Ի հարկէ “գնանքը” սխալ է, “գնամ” պիտի ասեմ, որովհետեւ խաշը միայն ես էի ուտելու, բայց հէնց այն որ տնեցիներին գոնէ տնից դուրս կը տանեմ ու կը փոխուեն…

Զանգը խփեցին։ Հիւր եկաւ։

Լոռուայ մարզից Բիւրական ու Բիւրականից խաշ ու խաշից տանը մնալ…

Եզրակացութիւն։ Միշտ չէ որ ինչ ծրագրում ես, այն էլ լինում է։ Այս աշխարհում ամէն ինչ քեզնից կախուած չէ։

Լաւ մնացէք։

1 comment:

Anonymous said...

լավն էր...բա էտ հյուր գալողը հեռախոս չունե՞ր, որ զանգեր ու զգուշացներ որ գալու են, կամ հարցներ տանը կլինեք թե չէ, բա որ գային ու տանը չլինեիք..չեմ սիրում երբ մարդիկ առանց զգուշացնելու հյուր են գնում