Wednesday, March 9, 2011

Ո՞ՐՆ Է ԲՌՆՈՒԹԵԱՆ ՍԱՀՄԱՆԸ

Կանանց եւ գեղեցկութեան տօնի կապակցութեամբ երեկ հեռուստաալիքներից մէկով մի կին դասախօս ելոյթ էր ունենում։ Նա իր խօսքերի մէջ ասաց, որ եթէ տղամարդը նստում է տանը եւ թերթ է կարդում կամ հեռուստացոյց է դիտում եւ կնոջն ասում է` ինձ համար սուրճ դիր, դա արդէն բռնութիւն է կնոջ նկատմամբ։

Եթէ համաձայնենք այս մտքի հետ, ապա կարծում եմ չենք կարող չհամաձայնել նաեւ հետեւեալ մտքի հետ, որ եթէ կինը տանը նստած թերթ է կարդում կամ հեռուստացոյց է դիտում եւ տղամարդուն ասում է՝ ինձ համար սուրճ դիր, դա եւս բռնութիւն է, միայն այս պարագային տղամարդկանց նկատմամբ։

Այստեղից արդէն նոր մտքեր ու նոր հարցեր են առաջանում։ Ո՞վ պիտի սուրճ դնի տանը։ Արդե՞օք ամէն մարդ իր համար առանձին սուրճ պիտի դնի տանը, որպէսզի բռնութիւն տեղի չունենայ։ Իսկ ի՞նչ պիտի ասենք տնային այլ պարտականութիւնների ու հոգսերի մասին։ Հաւանաբար ամէն մարդ առանձին կերակուր պիտի եփի ու առանձին շոր լուանայ ու տունն առանձին մաքրի։ Հաւանաբար պիտի նաեւ առանձին երեխայ ունենալ...

Եզրակացութիւն։ Այն որ մեր հասարակութեան մէջ կանայք եւ տղամարդիկ իրականում իրաւահաւասար չեն, ընդունելի է, բայց թէ ի՞նչն է բռնութիւն ու ո՞րն է դրա սահմանը՝ վիճելի է։ Հետեւաբար նախ սա պիտի յստակեցնել։

Այսպէս թէ այնպէս՝ Շնորհաւոր Կանանց եւ գեղեցկութեան տօնը։

Միշտ լաւ մնացէք։

1 comment:

Arpi said...

Սարգիս շատ ճիշտ ես։ Սրանք շատ նման են հետևյալ հակասական սկզբուքների՝ հավասարություն, որն ի վերջո ծնում է անհավասարություն, ժողովրդավարություն, որն ի վերջո բերում է բռնապետության և այլն։
Յուրաքանչյուր խոհեմ ընտանիքում առանց որևէ "իրավահավասարության սկզբունքների հռչակման", դրանք հաստատվում են, սակայն առաջնորդվելով ոչ թե հաստատագրված օրենքով, այլ զուգակիցների խոհեմությամբ ու զգացմունքներով միմյանց նկատմամբ։