Wednesday, November 18, 2009

ԱՆՅԱՐՄԱՐ ՎԻՃԱԿ

Խաչմերուկն անցնելիս երբեմն վատ եմ զգում։ Ինչու՞։ Ասեմ։

Մօտենում եմ խաչմերուկին։ Հետիոտների համար նախատեսուած լոյսը կարմրում է։ Բնականաբար, դա նշանակում է պիտի սպասել մինչեւ կանաչի, յետոյ անցնել։ Սպասում եմ։ Կողքովս անցնում են մարդիկ, կարմիր լոյսի տակ։ Մէկը, երկրորդը, յետոյ երրորդը, ու ես սկսում եմ վատ զգալ։ Մտածում եմ այդ մարդիկ կամ մեքենաների միջից ինձ նայող մարդիկ տեսնես ինչ են մտածում իմ մասին։

Մեքենաները երթեւեկում են, մարդիկ կարմիր լոյսի տակ անցնում են փողոցով ու ես կանգնած եմ մայթին ու սպասում եմ կանաչ լոյսին։

Անյարմար վիճակ է ստեղծւում։ Անցնեմ, բայց լոյսը կարմիր է, չանցնեմ, բայց բոլորն անցնում են։

Իրավիճակը մի քիչ թեթեւանում է, երբ մի երկու հոգի կանգնում եմ կողքիս ու ինձ նման սպասում են։

Ի՞նչ անել։

Լաւ մնացէք։

1 comment:

Anonymous said...

Եվրոպայում ովքեր են անցնում կարմիրի տակ, եթե նայում ես, մեծամասնությունը աֆրիկացիներ են ու արաբներ, այսինքն անապատներից եկած մարդիկ, որոնք չգիտես ինչպես, ինչ բախտով, ընկել են մեծ քաղաք ու շարունակում են ապրել իրենց անապատային վայրենի կյանքի օրենքներով, բալկոններից կախում են լվացքը, չնայած արգելված է,
աղբը թափում են որտեղ պատահի, ճանապարհը անցնում են որտեղով որ պատահի:
Եվրոպացին կամաչի անցնի կարմիրի տակով, լվացքը բալկոնից փռի, փողոցում աղբ թափի, նա կմտածի թե ամոթ է, իմ մասին ինչ կմտածեն, կասեն էս ինչ չուրբան է, ինչու հավասարվել չուռբաններին: