Wednesday, January 20, 2010

ԶՐՈՅՑ ԿՐՊԱԿՈՒՄ

Մտել եմ Փափազեան փողոցի վրայ գտնուող մի ուտելիքի կրպակ գնումներ կատարելու նպատակով։

Վաճառողները երկուսն են։ Երկու յաճախորդներ էլ կան։ Խօսում են իրար հետ։ Սպասում եմ իմ հերթը գայ։

.- Հայաստանում դիզելի մասնագետ չկայ, սուտ ա։
.- Ի հարկէ որ չկայ։ Իսկ ինչի՞ մասնագետ կայ։
.- Ոչ մի բանի մասնագետ էլ չկայ։

Միջամտում է միւս վաճառողը։
.- Կայ, կայ, մի բանի մասնագետ կայ, շատ լաւն էլ կայ։
.- Ինչի՞։
.- Կաշառակերութեան։
.- Հա էդ մէկին համաձայն եմ, դրանից վաբշէ շատ էլ ունենք, կարող ենք արտադրել։

Այդ պահին կարծես ինձ նկատեցին։
.- Դուք ի՞նչ էք ուզում։
.- Ինձ մի կիլօ...

Գնումներս կատարում եմ, դուրս եմ գալիս կրպակից ու մտածում եմ՝ իսկապէս Հայաստանում ոչ մի բանի մասնագետ չկա՞յ։ Ճի՞շտ են ասում այս մարդիկ։ Թէ՞ վատատես են։ Իսկ եթէ վատատես են, ի՞նչն է պատճառը այսքան դժգոհութեան ու վատատեսութեան։

Պինդ մնացէք։

1 comment:

Anonymous said...

ճիշտ են ասում, էնքան կաշառակերություն կա, որ կեսն էլ արտահանում են, ռուսաստան: Այնտեղ նույնիսկ հիվանդանոցներում, եթե հայի են հանդիպում ռուսները, կաշառքի են սպասում, որ լավ բուժեն, առաջ նման բան ռուսաստանում չկար, սովորեցին հայերից: