Sunday, September 27, 2009

...Ի ՄԱՔՍԱՅԻՆԷ... (2)

Այս ամբողջը չորս արկղ անձնական օգտագործուած ապրանքների համար, որոնցից ի դէպ մէկ ու կէս արկղը գիրք։

Եթէ մարդը առեւտրական լինի դա բոլորովին այլ հարց է, բայց միթէ հնարաւոր չէ մէկին ուղարկեն քո ներկայութեամբ արկղերդ բացի, նայի, հաստատի, որ ճիշտ ես ասել թէ սուտ, ու հարցը լուծուի։

Մի խօսքով, ես ու կինս ու տղաս երեք օր վազելուց ու $350 ԱՄՆ դոլար պետական ու "ոչ պետական" մուծումներ անելուց յետոյ կարողացանք ստանալ մեր չորս արկղ անձնական օգտագործած իրերը։

Ի միջի այլոց նշեմ, որ անկախ պատճառից, այսինքն քո պատճառով է թէ գրասենեակային քաշքշուկների, ամէն մէկ օրը, որ ապրանքներդ մնում են մաքսայինում պիտի պահեստի փող մուծես։

Հետաքրքիր է իմանալ ինչո՞վ է զբաղուած Սփիւռքի նախարարութիւնն ու իր հայրենադարձութեան վարչութիւնը։

Այնպէս որ բոլոր նրանք, ովքեր մտադիր են հայրենադարձուել, նախքան հայրենադարձուելը թող լաւ մտածեն...օրինակ իրենց օգտագործած իրերի ու գրքերի մասին։

Լաւ մնացէք։

Յ.Գ.(1) Իմ ապրանքները 135 կիլօգրամ էր, որից 41-ը գիրք։ Ինձ հետ միասին իմ բարեկամները, որոնք մեկնում էին ԱՄՆ 600-ից աւելի կիլօգրամ անձնական օգտագործուած իրեր ուղարկեցին ԱՄՆ, եւ 200-ից աւելի Աւստրիա։ Բնականաբար հետաքրքրուեցի նրանց իրերի ճակատագրի մասին։ Վիեննայում վճարել են 70 Եւրօ, իսկ ԱՄՆ-ում 30 դոլար։ Ոչ մի քաշքշուկ, ոչ մի ցանկագրում, ոչ մի աւելորդաբանութիւն։ Մեկնաբանութիւնը թողնում եմ ընթերցողին։

Յ.Գ.(2) Մաքսաւորի պահանջներն ինձ մի պատմութիւն յիշեցրեց։ Ասում են մի կաշառակեր դասախօս է եղել։ Քննութեան ժամանակ մտածել է ուսանողին ինչ հարց տայ, որ նա չկարողանայ պատասխանել ու նա կարողանայ ուսանողից դրամ վերցնել։ Հարցրել է երբ է սկսել Երկրորդ Համաշխարհային պատերազմը։ Ուսանողը ճիշտ է պատասխանել։ Երբ է վերջացել։ Պատասխանել է ճիշտ։ Որ երկրներն են մասնակցել։ Պատասխանել է ճիշտ։ Ինչ հարցնի, ինչ չհարցնի, որ ուսանողին նեղը դնի։ Հարցրել է ուրեմն գրիր բոլոր զոհուածների անունները, ծննդեան թուականներն ու ծննդավայրերը։ Ուսանողը գերադասել է կաշառք տալ ու անցնել։ Չգիտեմ ինչու եմ զգում, որ այս պատմութիւնն ու ինձ պատահածն իրար նման են։ Դուք ի՞նչ էք կարծում։

1 comment:

Anonymous said...

գերմանացի ընկերներիս հետ գնացել էինք երևան, ահավոր խայտառակվեցի մեր դարավոր կուլտուրայի համար:
փողոցը անցնել չէր լինում, էտ անասուն վարորդները իրանց էշի տեղ էին դրել, կարմիր կանաչ չեն հարցնում, մի ժամ սպասել ենք, ոչ կանաչ լույսի տակ էր անցնել լինում ոչ կարմիրի, զարմացել էին, ապշել, մի մտածեք թե մենակ ջիպեր էին անցնում , նույնիսկ հոտած ժիգուլիները իրենց հոտած վարորդներով, մեզ ճանապարհ չէին տալիս:
"հայ բիզնես" հյուրանոցում էինք մնում, նայեք հյուրանոցի դիմացի խայտառակ փոսերով ճանապարհը, լուսամուտը բացում էինք ախբն էր երեվում, ամբողջ գիշերը անտեր շներն էին հաչում, քնել չէր լինում: գների մասին էլ չեմ խոսում,
քայլում ենք հյուսիսային պողոտայով, երկու ոստիկաններ քայլում են մեր առաջից, մեկ էլ դրանցից մեկը կզեց, կթի մի ծակը փակեց ու մյուսով հո չխնչեց ասֆալտի վրա, սարսռեցինք զզվանքից, մատենադարան տեսնելուց հետո զբոսնում էիք Երևանում
Սարգիս ջան դուք հերոս եք որ ապրում եք այդտեխ, հերոս