Քիչ առաջ տեղի ունեցաւ Հ.Հ. նորընտիր Նախագահի երդման արարողութիւնը։
Փաստօրէն այսօրուանից երկրի նոր Նախագահն է Սերժ Սարգսեանը։
Լիայոյս եմ, որ նախագահական ընտրութիւնների արդիւնքներն ու Մարտի մէկի դէպքերը լրջօրէն սթափեցրած լինեն երկրի ղեկավարութեանը արմատական բարեփոխումներ սկսելու երկրում, վերացնելու հասարակութեան եւ իշխանութեան միջեւ առաջացած անջրպետը, ստեղծելու պայմաններ, որ մարդիկ այս երկրում ապրեն մարդավայել ու բախտ չորոնեն այլ ափերում։
Այս պահին ինձ մնում է միայն յուսալ…
No comments:
Post a Comment