Որոշեցի սեփական տուն գնել։ Փնտրեցի։ Շատ փնտրեցի ու գտայ այն ինչ ուզում էի։
Գնեցի մէկ յարկանի սեփական տուն։ Տան բնակելի տարածքը փոքր էր։ Ի՞նչ անել։ Կառուցել երկրորդ յարկ։
Տունը գնելուց առաջ ինքս ինձ հետ պայմանաւորուեցի՝ զինուել համբերութեամբ եւ պատրաստ լինել ձախից ու աջից գալիք սպասելի ու անսպասելի հարուածներին։ Անկեղծ լինելու համար պիտի ասեմ, որ դիտմամբ որոշեցի մտնել այս խաղի մէջ։ Գիտէի, որ Հայաստանում շինարարութիւն անելը հեշտ չի։ Լսել էի բազմաթիւ խոչընդոտների մասին։ Բայց մի քանի պատճառով, օրինակ տուն կառուցելու հաճոյքը, տուն կառուցելու փորձառութիւնը եւ այլն, որոշեցի գնալ այդ քայլին։
Այն ինչ կառուցում եմ շահադիտական նպատակով չէ, ծաւալն էլ մեծ չէ։ Հետեւաբար խնդիրները անհամեմատելիօրէն աւելի քիչ են, քան մեծ շինութիւնների պարագային է, շէնքն էլ դեռ չի աւարտուել։ Բայց եթէ գրեմ այն ամէնի մասին, ինչ դիմագրաւել եմ անցնող մի քանի ամիսների ընթացքում, այն եօթ միլիոն Սփիւռքահայերից մնացած չորս հոգին էլ, որ մտորումների մէջ են ու տատանւում են կայք հաստատել Հայաստանում թէ չհաստատել, վերջնականապէս կը հրաժարուեն կայք հաստատելուց ու նրանց չի օգնի ոչ Նախագահ Սերժ Սարգսեանի խոստումները, ոչ էլ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի "Արի տուն" հրաւէրները։
Անկեղծ լինեմ։ Այն կարծիքի չեմ, որ ուրիշ տեղերում ամէն ինչ լաւ է, Հայաստանում վատ է։ Այն կարծիքի չեմ, որ եթէ մէկը օրինակ Իրանում որոշում է տուն կառուցել ոչ միայն չի հանդիպում արգելքների, այլեւ պետութեան կողմից արժանանում է պարգեւների։ Բացարձակապէս։ Մի ընկեր ունեմ, որը շահադիտական նպատակով երեք բազմայարկ շէնք է կառուցել Իրանում եւ լաւապէս ծանօթ է Հայաստանի պայմաններին։ Նրա խօսքերն եմ ուզում մէջբերել։ "Այնտեղ էլ թղթաբանութիւն կայ, այնտեղ էլ ենք այս գրասենեակից այն գրասենեակ վազում, այնտեղ էլ ենք պաշտօնական մուծումներ անում ու նաեւ կաշառք տալիս, բայց դրանք համեմատելի չեն այն ինչի հետ, որ կատարւում է Հայաստանում"։ Եւ սա միայն մէկի խօսքը չի։ Իսկ յիշեցնեմ, որ Իրանը Երրորդ Աշխարհ է։
Ինձ հետաքրքրում էր այս գործը։ Եւ որովհետեւ սկզբից գիտակցում էի, որ բռնածս գործը հեշտ չի լինելու մինչեւ հիմա դժուարութիւնները տարել եմ համբերութեամբ։ Եւ կարծում եմ կը հաստատէք, որ համբերութիւնն էլ չափ ու սահման ունի։ Երբ ես տուն էի փնտրում գնելու նպատակով մի ծանօթ տղայ կար, որը նոյնպէս տուն էր փնտրում գնելու նպատակով։ Մէկ ամիսը չլրացած գնեց մի բնակարան ու իրեն ազատեց գլխացաւանքից։ Ասաց` "Ես այդ քաշքշուկների համար ջիղ չունեմ"։
Անկախ սեփական տան լաւ ու վատ կողմերից՝ ես ուզում էի ունենալ շէնք կառուցելու փորձառութիւնը։ Եւ պատկերացրէք՝ ճարտարապետ, սէյսմոլոգ, գէոդեզիստ, Քաղաքապետարան, Քաղաքաշինութեան վարչութիւն, պարզ փորձաքննութիւն, տեխհսկում, Քաղաքաշինութեան տեսչութիւն, Քաղաքաշինութեան նախարարութիւն, թաղապետարան, ոստիկանութեան հետաքննութեան բաժին, դատախազութիւն, էլի գրեմ թէ բաւական է... Ու շէնքը դեռ չի աւարտուել ու Աստուած է իմանում էլ ինչ փորձանքենրի եմ ենթարկուելու*։
Մի խօսքով կեանքը հաճելի է։ Չենք ձանձրանում միապաղաղութիւնից։ Ու ամէն առաւօտ որ քնից արթնանում ենք, սպասում ենք տեսնելու օրուայ նորութիւնը, այն է՝ այսօր որտեղից կը զանգեն ու ինչ հարցեր առաջ կը քաշեն։
Ի դէպ բալենիս ծաղկել է...
Պինդ մնացէք։
* Օրինակ փորձառու ընկերներս ասում են քեզ պատրաստիր աւարտականի համար...
Showing posts with label ԱՆՁՆԱԿԱՆ. Show all posts

Thursday, May 26, 2011
Tuesday, May 24, 2011
ՄԻ ՏԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ (1)
Մօտ մէկ տարի առաջ որոշեցի բնակարան գնել Երեւանում։ Ի՞նչ գնեմ, ի՞նչ չգնեմ՝ նորակառոյց բնակարան, հնակառոյց բնակարան, սեփական տուն։ Սկսեցի ուսումնասիրել շուկան։
Հնակառոյց բնակարաններին մօտ չգնացի։ Գնով շատ չէին զիջում նորակառոյցներին։ Յետոյ այդ շէնքերից շատերը իրենց կեանքն ադրէն արել են։ Լաւ շէնքեր կան, ինչպէս օրինակ Ստալինեան կոչուած որոշ շէնքեր, բայց մտածեցի կենտրոնանամ նորի վրայ, ի վերջոյ ամէն մի նոր բանի մէջ, նոր շունչ կայ։ Նաեւ երկար տարիներ ապրելով հնակառոյց բնակարաններում լաւապէս գիտէի դրանց խնդիրները՝ մի օր վերեւի հարեւանն է քեզ ջրում, մի օր դու ես ցածի հարեւանին ջրում, շէնքի մուտքն է կեղտոտ, աստիճանավանդակներում էլեկտրահոսանքի լարերն են իրար վրայ կուտակուած, որը եւ տգեղ է եւ վտանգաւոր եւ ...
Ուսումնասիրեցի նորակառոյց բնակարանները եւ եկայ հետեւեալ եզրակացութեան՝ գները աստղաբաշխան, որակը հարցական, խնդիրներն էլ անմահական։
Հայաստանում անշարժ գոյքի գների կապակցութեամբ ընդհանուր առմամբ ասեմ այնքանը, որ կարծես ոչ ճգնաժամ է եղել, ոչ պահանջարկն է պակսել, ոչ երկրի տնտեսութիւնն է վատ վիճակում։ Այն որ գները իջել են ճգնաժամ կոչեցեալից առաջուանից՝ յստակ է, բայց այն որ գները չեն իջել այնքան ինչքան այլ երկրներում (օրինակ Իրանում կամ ԱՄՆ-ում) եւ նաեւ չեն իջել համապատասխան Հայաստանի իրականութեան՝ դա էլ հաստատ է։
Հետաքրքիրն այն է, որ նշածս երկու երկրների համեմատ Հայաստանում գները տրամաբանօրէն էլ աւելի պիտի իջնէին, որովհետեւ Երեւանում միանգամից մի քանի տարում մեծաքանակ բնակարաններ կառուցեցին, որի պահանջարկը չկար, տնտեսութիւնը շատ վատ վիճակում է, առկայ է արտագաղթ, որի հետեւանքով շատ շատերը վաճառող են, բազմաթիւ մարդիկ իրենց բնակարանը կամ տունը վարկի դիմաց գրաւ են դրել ու չեն կարողացել վարկը փակել եւ նրանց բնակարաններն էլ դրամատների միջոցով է վաճառքի հանուած։ Սակայն գները ըստ իս այդպէս էլ չհասան իրականին եւ արհեստականօրէն բարձր մնացին։
Նորակառոյց բնակարանների որակը շէնքից շէնք տարբեր է։ Յամենայնդէպս այն ինչ Հայաստանում կոչւում է "էլիտար" այդ բառի բուն իմաստից մղոններ հեռու է։ Բոլոր շէնքերը չեն, որոնց կառուցման ժամանակ յարգուել են անհրաժեշտ չափանիշները։
Իսկ խնդիրներից են օրինակ այն, որ որպէս շէնքի պահպանման ծախս ամսեկան պիտի վճարումներ կատարել, որը տատանւում է 5000 դրամից մինչեւ 48000 դրամ (այնքան ինչքան ես գիտեմ)։ Միջինը վերցնենք 20000 դրամ։ Ամիսը 20000 դրամ պիտի մուծել որոշակի սպասարկման համար, որից զերծ են հին շէնքերը։ Այս գումարը ինքը մի տեսակ վարձով ապրելու նման է։ Դու ունէս սեփական բնակարան, բայց ամիսը 20000 դրամ պիտի վճարես։ Այսինքն այլ խօսքով վարձով ես ապրում։
Իսկ սա չէ հիմնական խնդիրը։ Որովհետեւ եթէ այդ գումարի վճարումը մի կերպ բացատրում է մատուցուող սպասարկման դիմաց, ապա գլխաւոր խնդիրն առաջանում է այնտեղից, որ այդ գումարը բոլորը չեն տալիս։
Օրինակ իմ սփիւռքահայ ընկերներից մէկը բնակարան ունի մի նորակառոյց շէնքում։ Շէնքը ունէր պահակութիւն։ Պահակներին ազատեցին աշխատանքից։ Շէնքում ապրող Հայաստանահայերը ասում են` մենք այստեղ ապրում ենք ու պահակի կարիք չունենք։ Սփիւռքահայերն էլ ասում են` մենք այստեղ չենք ապրում ու պահակի կարիք ունենք, որ մեր բացակայութեան ժամանակ հսկի բնակարաններին, որպէսզի գողը չտանի, պատահար չառաջանայ եւ այլն։
Մէկ այլ շէնքում վերելակի սպասարկման գումար չեն տալիս առաջինից չորրորդ յարկերի բնակիչները։ Մնացած բնակիչներն ասում են, որ վերելակը շէնքինն է, իսկ շէնքը բոլորինն է եւ սպասարկման վարձ պիտի վճարեն բոլորը եւ ... կարճ ասած շէնքի շահագործումից մի քիչ անցած-չանցած "էլիտար" շէնքում սկսում է վէճ ու վիճաբանութիւն "էլիտար" մարդկանց միջեւ։
Ես շեղուեցի իմ նիւթից։
Յեամենայնդէպս նշեմ, որ վերոշարադրուածն իմ անձնական կարծիքն է եւ այդ ամբողջով հանդերձ եթէ ես պարտաւորուեմ բնակարան գնել առաջին հերթին կը նախըտրեմ նորակառոյց շէնքում եւ երկրորդ հերթին հնակառոյց լաւ շէնքերում։ Այս ձեւակերպումը թող պարզից էլ պարզ չթուայ։ Ինչու՞։ Որովհետեւ ես սփիւռքահայ մարդ եմ ճանաչում, որը բացառում է նորակառոյց շէնքում բնակարան գնելն ու ապրելը։ Ըստ նրա կարծիքի հին շէնքերը անհամեմատելիօրէն աւելի լաւն են, քան նորերը, որոնք կառուցուել են զուտ շահադիտական նպատակով եւ ...
Վերադառնանք մեր նիւթին։
Լաւ մնացէք։

Friday, September 24, 2010
"ԲՈՐԽԵՍ։ ՄԻ ԿԵԱՆՔ"
Հաճելի է, երբ գրասենեակումդ նստած ես ու մի ընկեր, այն էլ հառաւոր Բոէյնոս Այրէսից, որին հանդիպել ես 2003 թուականին համահայկական բանակումի ընթացքում, այցելում է քեզ եւ կիսում իր մտքերն ու ապրումները քեզ հետ։
Յետոյ տալիս է մի կապոց։ Բացում եմ կապոցն ու տեսնում, որ մի գիրք կայ ու մի շապիկ (T.Shirt)։ Գիրքն ուղարկել է մի ընկեր՝ այն էլ հեռաւոր Բոէյնոս Այրէսից, որին հանդիպել եմ 2003 թուականին էլի համահայկական բանակումի ընթացքում ու էլ չեմ հանդիպել։
Ալեխանդրօն ինձ ուղարկել է "Բորխես։ Մի կեանք" գիրքը*։ Սա արդէն երկրորդ գիրքն է, որ Ալեխանդրօն ուղարկում է ինձ։ Մի երկու տարի առաջ էլ ուղարկել էր Մարկեսի "Հարիւր տարուայ մենութիւն" գիրքը։ Բանակումի ընթացքում Արգենտինայից եկած տղաների հետ խօսեցի Հարաւ Ամերիկեան գրականութեան եւ ֆուտբոլի մասին։ Ալեխանդրօն նկատել է իմ սէրը Հարաւ Ամերիկեան գրականութեան կապակցութեամբ։
Գրքի հեղինակը Էդուին Ուիլիամսոնն է։ Այն, ինչպէս անունից էլ պարզ է Արգենտինացի գրող, բանաստեղծ Խորխէ Լոյիս Բորխեսի կենսագրութիւնն է։ Առաջին անգամ հրատարակուել է 2004 թուականին Ամերիկայի Միացեալ Նահանգներում։
Շապիկը ուղարկել է մէկ այլ ընկեր՝ Ղուկասը Կորդոբայից։ Նրանում Դաշնակցութեան զինանշանը ասեղնագործուած է։
Շնորհակալ եմ ընկերներին։
Երեւոյթը հետաքրքիր է ու հաճելի։
Երկու նուէրներն էլ իրենց մէջ իմաստ են պարունակում։
Մէկը յիշեցնում է, որ պատկանում ենք գաղափարական մէկ ընտանիքի եւ անելիք ունենք եւ միւսը պարտադրում է ... կարդալ ու մտածել։
Լաւ մնացէք։
* Borges, A life, Edwin Williamson.

Tuesday, June 8, 2010
ԲԱՌԱԽԱՂ
Առաւօտուայ ժամը 6:30-ին տղայիս փոքրիկ ձեռքը կպաւ գլխիս։
- Պապա, պապա։
Արթնացայ։
- Ի՞նչ է Մհեր։
- Պապա, արի բառախաղ խաղանք։
- Քնիր։
- Ինչո՞վ է վերջանում, Ր՝ րոպէ։
- Մհեր, քնել։
- Լ՝ լոլիկ...
Երեխան քնից արթնացել է ու ուզում է բառախաղ խաղալ ու գործ էլ չունի օրուայ որ ժամն է ու հետաքրքրուած էլ չէ, դու արթուն ես թէ քնած ...
Կեանքը ուղղակի այս պահերով է հաճելի։
Երջանկութիւնն էլ պարզապէս հէնց սա է՝ այլ տեղ մի փնտրէք։

Friday, June 4, 2010
ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐՆ ՈՒ ՄԵՆՔ
Մեքենայիս տակից ձայն էր գալիս։ Տարայ արհեստաւորի մօտ։ Միասին գտանք տեղը, այսինքն այն աշխատամասը, որից ձայն էր գալիս։ Մեքենայիս տակում երկաթէ մի պաշտպանիչ շերտ կայ, որի մէջ մի հաստ երկաթէ մաս կայ, որոնց արանքում ռեզին կայ։ Ռեզինը մաշել էր ու այդ երկաթէ երկու կտորները իրար քսուելով ձայն էին հանում։
Ի՞նչ անել։ Տրամաբանութիւնն ասում է, որ պիտի նոր ռեզին դնել հնի տեղ եւ ամրացնել։
Արհեստաւորն ասաց, որ մի առաջարկ ունեմ, որ գիտեմ չէք ընդունի, հետեւաբար մի այլ առաջարկ կանեմ։ Առաջին առաջարկս այն է, որ այս երկու երկաթէ կտորներն էլ հանենք՝ դէն քցենք, որովհետեւ դրանք ձեր մեքենայում կարեւոր դեր չունեն։ Իսկ քանի որ գիտեմ դուք դա չէք ընդունի, առաջարկում եմ ներսի երկաթէ կտորը հանենք՝ դէն քցենք։ Այսինքն այլեւս ռեզին չդնենք երկու երկաթների արանքում, այլեւ մէկը դէն քցենք։
Պատասխանեցի, որ ոչ առաջին առաջարկն եմ ընդունում, ոչ էլ երկրորդը։ Մենք պիտի ռեզին դնենք երկու երկաթների արանքում, այն ամրացնենք ու ամբողջութեամբ յետ դնենք տեղը։
Եւ ահա հետաքրքիր էր արհեստաւորի պատասխանը։
- Դուք կարծու՞մ էք ճապոնացիները մեզնից աւելի շատ խելք ունեն։ Ես այսինչ համալսարնն եմ աւարտել եւ այնինչ տեղում եմ աշխատել եւ լաւ հասկանում եմ։
- Ես չեմ կարծում, որ ճապոնացիները մեզնից աւելի շատ խելք ունեն, ուղղակի վստահ եմ ու համոզուած եմ, որ աւելի շատ խելք ունեն։
- Ինչու՞։
- Շատ պարզ պատճառով։ Մենք խելացի հայերս մի լուցկու փայտ չենք կարողանում արտադրել, իսկ ես եւ դուք, այսինքն էլի խելացի հայերս ոչ միայն վարում ենք անխելք ճապոնացիների արտադրած մեքենան, այլեւ այս պահին մտածում ենք ինչպէ՞ս վերացնել մեքենայում առաջացած թերթութիւնը։ Եւ քանի որ լուծում չենք գտնում, որոշում ենք հեռացնել աշխատամասը։
- Ձեր կարծիքով ո՞վ մեքենայ արտադրեց խելացի է։
- Ոչ, ով Մերսեդէս Բենց ու Նիսան ու Միցուբիշի ու այդ որակի մեքենաներ արտադրեց խելացի է։
- Բայց ես ձեզ հաւատացնում եմ, որ մեքենայում շատ աշխատամասեր կան, որոնք գործարանները անտեղի են տեղադրում։ Դրանց չլինելը ոչ մի խոչընդոտ էլ չի առաջացնում։ Ես այն ժամանակ, երբ աշխատում էի այնինչ գործարանում...
- Ես ձեզ յարգում եմ, բայց այս մեքենան ճիշտ այնպէս ինչպէս ճապոնացիները արտադրել են պիտի վերանորոգուի։ Կարո՞ղ էք։
- Գոնէ թոյլ տուէք ներսի երկաթէ դէն քցեմ։
- Ընկեր ջան, ներսի ու դրսի չունի, գործարանը ի վերջոյ մի բան մտածել է։
- Ի զուր, ինչու ինձ չէք հաւատում, սխալ են մտածել...
Շարունակե՞մ։
Այս մտածելակերպը համատարած է։ Այս արհեստաւորը մեղաւոր չէ, սա համատարած մտայնութիւն է, որին մենք բախւում ենք ամէն օր ցանկացած ոլորտում։ "Աշխարհում միայն մենք ենք ու ամերիկացիներն ու մէկ էլ ... հա աւստրիացիները", ի հարկէ նրանք մեզնից յետոյ...
Եւ լուծումը կրթադաստիարակչական ոլորտում արմատական բարեփոխումներն են։ Իսկ մինչ այդ...

Thursday, July 5, 2007
ՆԵՐԿԱՅԻՍ ԻՄ ՎԻՃԱԿԸ
Ներկայիս իմ վիճակը նման է այն մարդուն, որը տղայի ու էշի հետ գնում էր։
Տղան նստած էր էշին, մարդն էլ քայլում էր նրանց կողքով։
Մի խումբ մարդիկ տեսան ու ասացին` "Տես այս մարդը խելք չունի, փոխարէն ինքը նստի էշի վրայ, տղային է նստեցրել էշին, իսկ տղան չի էլ ամաչում, խեղճ մարդ "։
Մարդը տղային իջեցրցեց իշուց ու ինքը նստաւ էշի վրայ։
Մի խումբ մարդիկ տեսան ու ասացին՝ "Տես այս մարդը չի էլ ամաչում, ինքը նստել է էշին, իսկ խեղճ տղան ոտով նրանց յետեւից գնում է, տղան մե՞ղք չի"։
Մարդն իջաւ իշուց ու ինքն ու տղան սկսեցին քայլել էշի հետեւից։
Մի խումբ մարդիկ տեսան ու ասացին՝ "Տես սրանք խելք չունեն, փոխարէն նստեն էշի վրայ, երկուսով քայլում են էշի հետեւից"։
Հայրն ու տղան երկուսով նստեցին էշի վրայ։
Մի խումբ մարդիկ տեսան ու ասացին՝ "Տես սրանք ինչ անխիղճ մարդիկ են, երկուսով նստել են էշին։ Բա էշը մեղք չի, այդքան ծանրութիւն ո՞նց տանի"։
Եզրակացութիւն։ Ինչ էլ անես՝ մարդիկ կը խօսեն, ուրեմն արա այն ինչ քո խելքով տրամաբանական է։

Monday, June 25, 2007
WELCOME TO ARMENIA
Չգիտեմ այսպիսի դէպքեր միայն ինձ են պատահում, թէ բոլորին էլ պատահում են։ Ինչպիսի՞ դէպքեր։ Ասեմ՝ Կիրակի գիշեր երթուղային մեքենայով ընտանեօք զբօսայգուց վերադառնում էինք տուն։
Կինս էր, երկու քոյրիկներս, տղաս ու ես։ Նստեցինք երթուղային մեքենայ, որում երեք հոգի կային։ Ես բարձրացայ թէ չէ՝ մի երիտասարդ տղայ ինձ ասաց "Welcome to Armenia"։
Նայեցի տղային ու դէմքից, հագուստից ու մազերի ձեւից հասկացայ, որ տեղացի է, պարզապէս մեզ շփոթել է զբօսաշրջիկների հետ։ Ասացի` "Ողջոյն։ Ինչպէ՞ս ես"։ Ասաց՝ "Ողջոյն։ Լաւ եմ"։
Մտածեցի նա արդէն կռահեց, որ մենք հայ ենք (կամ առնուազն հայերէն գիտենք)։
Քիչ անց քոյրիկս պատուհանից դուրս նայելով ասաց՝ "Սա այնինչ խանութն է"։ Ես դեռ չէի հասցրել պատասխանել, որ տղան անմիջապէս ասաց՝ "Yes, it is"։
Մտածեցի այս տղան ինչպէս չի անդրադառնում, որ մենք հայ ենք կամ հայերէն գիտենք, երբ իրար հետ հայերէն ենք խօսում։
Ճանապարհին շատացան ուղեւորներն ու քիչ անց մի երիտասարդ տղայ՝ այծէմօրուքով, իր կնոջ ու փոքր տղայի հետ (յետոյ իմացանք մէկ տարեկան է) բարձրացան։
Տղան այս անգամ նորեկներին ասաց՝ "Welcome to Armenia"։
Նորեկ մարդն էլ պատասխանեց` "Thank you"։
Տղան շարունակեց՝ "Do you like Armenia?"։
"Yes, I like"։
Այս անգամ թիրախը ճիշտ էր ընտրուած, յատկապէս, որ մարդ ու կին իրար ու մէկ տարեկան երեխայի հետ անգլերէն էին խօսում։
Ու խօսակցութիւնը շարունակուեց անգլերէնով՝ տղան կիսատ-պռատ անգլերէնով, նորեկ մարդն էլ` մաքուր անգլերէնով։
Քիչ անց։
"Where are you from"?.- Հարցրեց տղան։
՚
"Armenia"։.- Պատասխանեց մարդը։
"Armenia"?
"Yes":
"Ապէր հա՞յ ես"։.- Հարցրեց տղան։
"Այո, հայ եմ"։
Ուղեւորները ծիծաղում էին։
Քիչ անց տղան վարորդին` "Վարպետ ջան, մի հայերէն երգ դիր մեր արտասահմանցի բարեկամների համար"։
Վարորդը՝ "Մագս* փչացել ա"։
Նորեկ մարդը տղային՝ "Դու երգի"։
"Երգեմ"։ Ու սկսեց բարձր ձայնով երգել՝ "Ախ հօրս նոր եմ դրել հողի տակ..."
"Ի՞նչ ես երգում"։ Բողոքեցին ուղեւորները։ "Մի ուրախ երգ երգիր"։
Ու տղան մի ուրախ երգ երգեց, այնպէս որ թերեւս Թաթան կը նախանձէր։
Չգիտեմ այսպիսի դէպքեր բոլորին են պատահում թէ միայն ինձ, յամենայնդէպս ընտանիքով ուրախ ու զուարթ տուն վերադարձանք։
Եզրակացութիւն (1) Տղան ինչ մեծ ցանկութիւն ու հետեւողականութիւն ունէր անգլերէն խօսելու համար։
Եզրակացութիւն (2) Ժողովրդի հետ շփուելու ամենալաւ ձեւերից մէկը հանրային փոխադրամիջոցից օգտուելն է։
Եզրակացութիւն (3) Նմանատիպ դէպքերը լաւ առիթ են, որպէսզի մարդ փորձի ինքն իրեն աւելի լաւ ճանաչել։ Օրինակ ինչու ես հէնց սկզբից փորձեցի այդ տղային հասկացնել, որ ես հայերէն գիտեմ ու նորեկ մարդը, թէեւ մեծ հաւանականութեամբ սկզբից էլ կռահել էր, որ տղան հայ է ու հայերէն գիտէ, սակայն նրա հետ անգլերէն խօսեց` չփորձելով հէնց սկզբից նրան հասկացնել տալ, որ ինքն էլ հայ է ու հայերէն գիտէ։ Դրա համար էլ որոշ մարդիկ կարողանում են նոր շրջապատում անմիջապէս ծանօթութիւն ու ջերմ յարաբերութիւններ հաստատել ու որոշ մարդիկ՝ ոչ։ Սա արդէն անհատականութեան ու հոգեբանութեան հարց է։
* Ձայնագիր։

Saturday, June 23, 2007
ՀԱՄԱԿԱՐԳՉԻՍ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ
17 oրուայ ընդմիջումից յետոյ այսօրուանից սկսում եմ կրկին գրել։
Ինչ՞ն էր համակարգչիս փչանալու պատճառը։Պարզուեց՝ ոչ համացանցին միանալով virus-ների յարձակումներն ու ոչ էլ տղայիս միջոցով այն օրը 10-15 անգամ միացնել-հանգցնելը։
Պատճառը էլկտրահոսանքի տատանումներն են եղել, որի հետեւանքով էլ վնասուել է Motherboard-ը։
Էլեկտրահոսանքի տատանումները Երեւանում շատ սովորական երեւոյթ են։ Դրա հետեւանքով յաճախ է պատահում, երբ տան էլեկտրական սարքաւորումներն այրւում են։
Օրինակ քանի ժամանակ առաջ ընկերներիցս մէկը՝ ընտանեօք հիւր է գնացել ու վերադարձին տան էլեկտրական սարքաւորումները (սառնարան, հեռուստացոյց եւ այլն) գտել է այրուած։
Իսկ հատուցում ստանալու համար մարդիկ չգիտեն ում օձիքը բռնել։
Համակարգիչս նորոգող մասնագէտն ասում էր, որ իրենք օրական մեծ թուով համակարգիչներ են ստանում, որոնք այրուել կամ վնասուել են էլեկտրահոսանքի տատանումների պատճառով։
Խնդիրն ինչու՞ բարդացաւ։ Որովհետեւ իմ համակարգիչը "Pentium 3" էր եւ պարզուեց, որ դրա նոր Motherboard-ը շուկայում չկայ, ուրեմն պիտի գնել օգտագործուածը (երկրորդ ձեռք), որը ձմերուկ գնելու նման մի բան է, այսինքն միայն կտրելուց յետոյ կիմանաս կարմիր է թէ սպիտակ։ Ի՞նչ անել։ "Համակարգիչը Upgrade անել", սա էր մասնագէտի պատասխանը, սակայն Upgrade անել այսինքն` մի քանի հարիւր դոլար ծախսել։ Մի բան, որի կարիքը բացարձակապէս չունէի, եթէ էլեկտրահոսանքի տատանումները համակարգիչս փչացրած չլինէին։
Եւ այդպէս ձգձգուեց ու մնաց, մինչեւ ի վերջոյ 85000 հայկական օրէցօր արժեւորուող դրամ ($ 1 US = 342 AMD) ծախսելով մի կերպ լուծուեց հարցը։

Wednesday, June 6, 2007
ՀԱՄԱԿԱՐԳԻՉՍ ՓՉԱՑԵԼ Է
Անցեալ Կիրակի գիշեր` ժամը 12։00-ի մօտերը մի նամակ էի մեքենագրում, երբ մէկ էլ համակարգիչս ինքն իրեն յանգաւ։
Ջանքերս այն վերակենդանացնելու ուղղութեամբ արդիւնք չտուեցին։
Համակարգիչս երեք պատճառով կարող է փչացած լինել.-
1.- Համացանցին միանալու պատճառով յարձակման է ենթարկուել virus-ների կողմից։
2.- Նկատի ունենալով, որ տղաս օրը 10-15 անգամ այն միացնում ու յանգցնում է, համակարգիչը էլ չի դիմացել ճնշմանը։
3.- Այլ բան։
Ինչեւէ այսօր այն յանձնեցի նորոգման։

Wednesday, May 23, 2007
Tuesday, February 13, 2007
ՀԱՍՏԱՎԻԶՆ ՈՒ ՏՂԱՍ
Կոմիտաս պողոտայում կայ "Ճստիկ-Պստիկ" անունով մանկական հագուստի խանութ։
Կինս՝ տղայիս գրկած, ուզեցել է մտնել այդ խանութը։ Սառցակալած փողոցներում նոյնիսկ միայնակ քայլելը դժուար է, էլ ինչ մնացած մի երեխայ էլ գրկումդ։
1-1.5 մետր է հեռու եղել խանութի մուտքից, որ մէկ էլ մի Տոյոտա Պռադօ (Toyota Prado) փողոցից արագ մտել է մայթ ու մայթով քշելով պահել մանկական հագուստի խանութի մուտքի մօտ` պարզ է, վտանգելով անցորդների, ընդորում նաեւ կնոջս ու տղայիս կեանքը։
Մարդիկ իրար են նայել, նայել են մեքենային։ Ի՞նչ անել, ի՞նչ չանել։
Մեքենայից իջել է մի հաստավիզ ու լայնաբազուկ մարդ։
Ոչ ոք ոչ մի բան չի ասել։
Կինս էլ բան չասելով, շարունակել է քայլել ու մտել է խանութ։ Հետեւից այդ մարդը, որը պարզուել է՝ խանութի յաճախորդներից է ու եկել է գնումներ կատարելու։
Ու խանութ մտած-չմտած մարդը կնոջս ասում է.-
- Բա երեխային էսպէ՞ս դուրս կը բերեն։ Ինչու՞ ես քիչ շոր հագցրել։ Կը մրսի։ Բա՞ ձեռնոցը։
- Ձեռնոցը հագը չի պահում։
- Եաա՜, էդ էլ էլաւ պատասխան։
Կինս ապշած նայել է մարդուն։ Ի՞նչ ասի։
Փորձենք լուծել հանելուկը։
Հաստավիզը մի կողմից խախտում է կանոնը՝ վտանգելով մարդկանց կեանքը եւ միւս կողմից՝ մտահոգուած է մի անծանօթ երեխայի մրսել-չմրսելով, ընդորում ոչ միայն մտահոգուած է, այլ տիրոջ նման իրեն իրաւունք է վերապահում հարցաքննել երեխայի մօրը։
Մի կողմից մտածում եմ պիտի տխրեմ, որ մարդիկ կան, որ խախտում են օրէնքը ու միւս կողմից մտածում եմ պիտի ուրախանամ, որ մարդիկ կան, որ մտահոգւում են երեխաների կեանքով (թէեւ ի հարկէ այս դէպքում մարդը ճիշտ չի եղել)։
Մի կողմից մտածում եմ գնամ գտնեմ (ինչպէ՞ս) այդ հաստավզին ու ասեմ "ախր ով ես դու, որ քեզ իրաւունք ես վերապահում այդպէս խօսել ուրիշների կանանց հետ", ու միւս կողմից մտածում եմ, որ եթէ դեռ հաստավիզ-լայնաբազուկները հետաքրքրւում են անծանօթ երեխաների մրսել-չմրսելով, նշանակում է մեր երկրում ամէն բան դեռ կորած չէ։
Յամենայնդէպս կարծում եմ բախտ եմ բերել, որ հաստավիզը կնոջս չի ասել "Տուր ամուսնուդ հեռախօսահամարը` զանգեմ տեսնեմ սա ի՞նչ վիճակ է"։

Saturday, February 3, 2007
ՍԱՐԳԻՍ-ԻՑ Ս
Այսօր Փետրուարի 3-ն է՝ Սբ. Սարգսի՝ այսինքն երիտասարդութեան ու սիրոյ հովանաւորի տօնը։ Այդ առիթով գրում եմ մի յուշ կապուած անուանս հետ։
Ինչպէս ընդունուած է հայ ընտանիքներում Սարգիս անունով երեխաներին Սաքօ են կանչում։ Յետոյ երբ Սաքօ-ն մեծանում է՝ տան մէջ ու ընկերական շրջապատում մնում է նոյն Սաքօ-ն, իսկ դուրսն արդէն Սարգիս։
Հայաստանում հաստատուելուցս որոշ ժամանակ անց, երբ արդէն մի քանի ընկերների հետ մտերմացել էի, մի օր ընկերներիցս մէկն ինձ կանչեց՝ Սաք։ Սկզբում զարմացայ, բայց բան չասացի։ Ուշադրութիւն դարձրի եւ նկատեցի, որ Սարգիս անունով մտերիմներին ոչ թէ Սաքօ, այլ Սաք են կանչում։ Նորութիւն էր։ Քիչ-քիչ դրան վարժուեցի։
Մի երկու տարի անց նոյնիսկ հարեւանիս տղան, որի հետ ընդամէնը բարեւ-Աստծոյ բարեւ ունէի, ինձ Սաք էր կանչում ու պարզ է, որ դա անմիջականութեան, հարազատութեան նշան էր։
Մի օր էլ տանը հիւրեր ունէինք, երբ մէկ էլ կինս դարձաւ ինձ ու կանչեց՝ Սա։ Այս մէկն արդէն ապշեցուցիչ էր։ Սարգիս, Սաքօ, Սաք, հիմա էլ Սա։ Բնականաբար այդ պահին բան չասացի, բայց յետոյ երբ հարցրի, որ Սա ինչ է նշանակում պատասխանեց, որ այդպէս էլ են ասում, չգիտէի՞ր։ Շատ ժամանակ չանցաւ, որ տեսայ ընկերներիցս ոմանք էլ ինձ Սա են կանչում։ Այս արդէն հաւանաբար չափազանց մտերմութեան ու հարազատութեան նշան էր։
Երբեմն մտածում եմ, եթէ այսպէս շարունակուի ինչ կը լինի։ Հաւանաբար շուտով Սարգիս-ից կը մնայ միայն Ս-ն, որն էլ կարտայայտի անսահման մտերմութիւն։ Պիտի պատրաստուեմ, որ շատ չզարմանամ։
Բարեւներով՝
Յ.Գ.։ Ամրան մի երեկոյ տանն էի, երբ լսեցի հարեւանուհուս ձայնը, որը չորրորդ յարկից կանչում էր բակում խաղացող իր տղային՝ ¨Սաքուլիկ, Սաքուլիկ, վերեւ բարձրացիր¨։ Պարզ է, որ Սաքուլիկ-ը շատ փոքր Սարգիս-ն է, աւելի ճիշտը այն Սարգիս-ը, որը դեռ այնքան չի մեծացել, որին Սաքօ կանչեն։ Բարեբախտաբար ինձ այդպէս երբէք չեն կանչել։

Subscribe to:
Posts (Atom)