Thursday, September 6, 2012
Tuesday, September 4, 2012
ԴՐԱԿԱՆ ՊԱՍՊՈՐՏ ՍԵՂԱՆ
Արտասահման ճամբորդելու նպատակով տղայիս անձնագիր էր պէտք։ Դա նշանակում էր կրկին պիտի գնալ Պասպորտ սեղան։ Եւ դա իր հերթին նշանակում էր կրկին հերթեր, քաշքշուկներ, այսօր գնայ՝ վաղն արի, այս փաստաթուղթը պակաս է, պետը տեղում չէ եւ այլն։ Ես էլ ճամբորդութեան մէջ եմ եւ չեմ կարող անձամբ դիմում կատարել։ Կնոջս խնդրեցի ինքը
դիմում ներկայացնի, եթէ ընդունեցին՝ շատ բարի, եթէ չէ՝ սպասի կը գամ, միասին
կը գնանք։
Միեւնոյն ժամանակ լրատուական կայքերում կարդում եմ, որ անձնագրի պակաս կայ երկրում, որ մարդկանց անձնագրերը տալիս են 20 օրում եւ այլն։
Մտածեցի դա մեզնից երկար ժամանակ է խլելու։
Արտասահմանից կապուեցի կնոջս։ Ասաց գնացել դիմում է տուել եւ դիմումն ընդունել են։ Ասել են 10 օրից եկէք, անձնագիրը պատրաստ կը լինի։
Ուրախացայ, որ դիմումն ընդունել են, բայց չհաւատացի ժամկէտին։ Ասացի նման բան չկայ, որովհետեւ լրատուական կայքերը այլ բան են գրում։ Բայց հէնց այնքանը, որ ընդունել են` Փառք Աստծոյ։
Եւ զարմանալի երկիր։ Դիմումից վեց օր անց կինս գնում է Պաստպորտ սեղեան հետաքրքրուելու անձնագրի մասին...Ու անձնագիրը պատրաստ յանձնում են կնոջս...
Սա նշանակում է, որ եթէ ուզում են, կարողանում են։ Իսկ երանի մեր պաշտօնեաները միշտ էլ ուզեն...Ուզեն լաւ իմաստով։
Սա էլ լաւ ու դրական բան մեր Պասպորտ սեղանի մասին։
Լաւ մնացէք։

Monday, September 3, 2012
ԵՐՋԱՆԿՈՒԹԻՒՆ
Երջանկութիւնը նաեւ
այն է, որ մէկ ամառուայ ընթացքում մարդ առիթ ունենայ լողալ թէ Սեւանայ լճում, թէ Վանայ
լճում եւ թէ Սեւ Ծովում։
Այս ամառ ինձ համար
այդպիսին էր։
Այդ առումով ես Երջանիկ
եմ։
Սեւանայ լիճ
Վանայ լիճ
Սեւ Ծով
Լաւ մնացէք։
Friday, July 13, 2012
"ԹԼՓԱՏՈՒԱԾՆԵՐԸ" (1)
"Մարգարէն, ում թւում էր, թէ բաւական է շարժի շուրթերն ու բարբառի Երկնային Տիրոջ խօսքը, եւ լեռն անգամ կը շարժուի տեղից, կը գայ իր մօտ, հաղորդակից կը դառնայ գերագոյն ճշմարտութեանը, տրտմութեամբ նայում էր շուկայում խռնուած ամբոխին եւ խորին ցաւով գիտակցում, որ նրանք նոյնքան անհաղորդ են իր խօսքերին, որքան լեռը. տգիտութիւնից, անտեղեակութիւնից, մոլորութիւնից, ոսկու փայլից, արծաթի հնչիւններից ու որկորի գռմռոցից կուրացած ու խլացած ամբոխն էլ մի լեռ էր ու չէր շարժւում տեղից։ Եւ այնժամ մարգարէն ասաց.-
- Եթէ լեռը չի գալիս մարգարէի մօտ, ուրեմն մարգարէն կը գնայ նրա մօտ։
Եւ գնաց ամբոխի մէջ։
Իսկ լեռն աշարժ էր՝ ինչպէս էր"։
"Թլփատուածները", Գիրք առաջին, Յակոբ Սողոմոնեան, էջ 36-37

Friday, June 8, 2012
ԳՐԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՐԹՈՒՂԱՅԻՆՈՒՄ
Այսօր նստեցի երթուղային մեքենայ։ Մեքենան ճանապարհ ընկաւ թէ չէ, ինձնից մի քանի աթոռ այն կողմ, երկու եօթանասուն-ութսունին մօտ տղամարդ եւ երկու մի քիչ աւելի երիտասարդ կին սկսեցին բարձր ձայնով, բայց ուրախ տրամադրութեամբ քննարկել գրական հարցեր։
Մէկ էլ տղամարդկանցից մէկը սկսեց բանաստեղծութիւններ արտասանել։ "Նայիրի Զարեանը սա է ասում, բայց ահա սա էլ Իսահակեանից"։
Առաջին տղամարդու արտասանութեանը յաջորդեց երկրորդի արտասանութիւնը եւ այդպէս շարունակուեց։
Շատ հետաքրքիր ու հաճելի մթնոլորտ էր։
Լսում ու մտածում էի, տեսնես այսօրուայ հասարակութեան մէջ քանի հոգի այս մարդկանց չափ հետաքրքրուած են գեղարուեստական գրականութեամբ կամ կարող են այդպէս արտասանել։ Նաեւ ինչպիսի հաւանականութեամբ կարելի է երթուղային մի մեքենայում հանդիպել նման մարդկանց, որոնք չնայած իրենց առաջացած տարիքին, լաւ յիշողութեամբ մտաբերում, արտասանում ու քննարկում էին բանաստեղծութիւններ։
Մի խօսքով վճարեցի 100 դրամ, եւ ոչ միայն տեղ հասայ, այլ ականատես եղայ շատ հետաքրքիր գրական-գեղարուեստական հաւաքոյթի։

Monday, April 16, 2012
ՊԱՍՊԸՌՏ ՍԵՂԱՆ-ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ
Եթէ այս ամբողջն ինձ անձամբ չպատահի ու մէկն ինձ պատմի, որ իբր իրեն է պատահել՝ դժուար թէ հաւատամ։ Բայց որ ինձ է պատահել՝ չեմ կարող չհաւատալ։
Ինչպէս տեսնում էք, դա աւելի շատ բազմաշարանոց ֆիլմերի նման է, քան իրական կեանքի։
Իրականում ի՞նչ էր արուելիքը։ Պիտի լրացուէր մի թերթիկ՝ անուն-ազգանուն, ծննդեան թուական, ծննդավայր, անձնագրի համար եւ մի երկու նման բան, ու ստորագրուէր անձնագրավարի կողմից, ու պետն էլ կնքէր ու մակագրէր՝ "հաստատում եմ անձնագրավարի ստորագրութիւնը"։ Բայց դա ինձ արժեցաւ չորս աշխատանքային օր, հինգ անգամ այցելութիւն "պասպըռտ սեղան", ժամեր հերթ եւ միեւնոյն գործի համար երկրորդ անգամ անձնագրի թարգմանութիւն (մի բան, որ հէնց սկզբից, երբ դիմում էինք քաղաքացիութեան համար կարելի էր ասել, այսինքն նշել, որ որպէս փաստաթուղթ անհրաժեշտ է ձեր անձնագրի թարգմանութեան տասնըութ օրինակ)։ Չեմ հաշւում երեք ոչ աշխատանքային օրերը, որովհետեւ եթէ գործս առաջին կամ երկրորդ օրն արուէր՝ կը յաջողէի վերադառնալ ՕՎԻՐ ու շարունակել ընթացքը։
Ինչու՞ այս ամբողջ գրութիւնը։ Նախքան ընթերցողը հարց տայ, ինքս ինձ եմ հարց տալիս։
Արդեօք Իրանում աւելի լա՞ւ էր։ Հարցնում եմ ինքս ինձ։
Կամ կարծում ես Ամերիկայում ի՞նչ է։ Հաւանաբար կը հարցնեն ոմանք։
Ամերիկայում չեմ եղել, հետեւաբար չեմ կարող պատասխան տալ, բայց լսել ու կարդացել եմ, որ շատ էլ չի տարբերում այստեղից, նոյն դիւանակալական քաշքշուկներն են։
Իրանում եղել եմ ու հաստատում եմ, որ նոյն դիւանակալական քաշքշուկներն են։
Բայց իմ խնդիրը այս պարագային Հայաստանը այս ու այն երկրի հետ համեմատելը չի, ինձ համար աշխարհի օրինակելի երկրներն էլ Իրանն ու Ամերիկան չեն (ի դէպ կան օրինակելի երկրներ)։
Այս կայքէջում ես գրում եմ ինձ պատահածները։
Այս պարագային գրում եմ մեր պետական համակարգում ինձ հետ պատահածը, որը խօսում է առկայ թերութիւնների մասին։
Կը հաւանե՞ն, չե՞ն հաւանի՝ դա իրենց խնդիրն է։
Մեր խնդիրը թերութիւնները նշելն ու դրանց դէմ պայքարելն է։ Մենք արժանի ենք ունենալ օրինակելի համակարգ։

Saturday, April 14, 2012
ՊԱՍՊԸՌՏ ՍԵՂԱՆ-ՕՐ ԵՐՐՈՐԴ
Երեքշաբթի առաւօտեան ժամը 9։30-ին "պասպըռտ սեղանում" եմ։
Ներս մտայ համապատասխան պաշտօնեայի գրասենեակ։ Բարեւեցի։ "Եկէք, եկէք", ասաց կինը, որն ինձ լաւ բան չյուշեց։
Մօտեցայ։ Սպասեցի մինչեւ ինձնից առաջ այնտեղ գտնուող այցելուի գործերն աւարտի։
"Գիտէք - ասաց պաշտօնեան - ձեր թղթերը պետը ստորագրել ու կնքել է, բայց թիւրիմացութիւն է եղել, փոխարէն ՕՎԻՐ-ի վրայ մակագրի, մեր վրայ է մակագրել"։
Նայում եմ պաշտօնեային։ Բա չեմ ասում։ Մտածում եմ յետո՞յ։
Պաշտօնեան տեսնելով նայուածքս ասում է՝ հիմա պիտի նոր թերթիկ լրացնենք, դուք ստորագրէք ու տանէք պետի մօտ, որ ստորագրի ու կնքի։
Այսինքն այլ խօսքով մինչեւ հիմա ինչ արել էք ու ինչքան եկել-գնացել էք՝ իզուր։ Ամէն ինչ նոր տողից, սկզբից։
Սպասում եմ։ Լրացնում է թերթիկը։ Տալիս է ինձ։ "Բայց գիտէք պետը խորհրդակցութեան է գնացել, ժամը 11։00-ին կը գայ", ասում է պաշտօնեան։
Սպասում եմ մինչեւ 11։15։ Պետը չի գալիս։
Վերադառնում եմ պաշտօնեայի մօտ։ "Տիկին պետը գալու՞ է"։
- "Այո"։
- "Բայց ասացիք 11։00-ին"։
- "Ինչ ասեմ"։
Թերթիկները թողնում եմ պաշտօնեայի մօտ ու դուրս գալիս շէնքից։
Վերադառնում եմ ճաշից յետոյ եւ ստանում թերթիկները՝ ստորագրած, կնքած ու այս անգամ ճիշտ մակագրուած։
Պինդ մնացէք։

Subscribe to:
Posts (Atom)