"Մարգարէն, ում թւում էր, թէ բաւական է շարժի շուրթերն ու բարբառի Երկնային Տիրոջ խօսքը, եւ լեռն անգամ կը շարժուի տեղից, կը գայ իր մօտ, հաղորդակից կը դառնայ գերագոյն ճշմարտութեանը, տրտմութեամբ նայում էր շուկայում խռնուած ամբոխին եւ խորին ցաւով գիտակցում, որ նրանք նոյնքան անհաղորդ են իր խօսքերին, որքան լեռը. տգիտութիւնից, անտեղեակութիւնից, մոլորութիւնից, ոսկու փայլից, արծաթի հնչիւններից ու որկորի գռմռոցից կուրացած ու խլացած ամբոխն էլ մի լեռ էր ու չէր շարժւում տեղից։ Եւ այնժամ մարգարէն ասաց.-
- Եթէ լեռը չի գալիս մարգարէի մօտ, ուրեմն մարգարէն կը գնայ նրա մօտ։
Եւ գնաց ամբոխի մէջ։
Իսկ լեռն աշարժ էր՝ ինչպէս էր"։
"Թլփատուածները", Գիրք առաջին, Յակոբ Սողոմոնեան, էջ 36-37
No comments:
Post a Comment