Tuesday, September 4, 2012

ԴՐԱԿԱՆ ՊԱՍՊՈՐՏ ՍԵՂԱՆ

Արտասահման ճամբորդելու նպատակով տղայիս անձնագիր էր պէտք։ Դա նշանակում էր կրկին պիտի գնալ Պասպորտ սեղան։ Եւ դա իր հերթին նշանակում էր կրկին հերթեր, քաշքշուկներ, այսօր գնայ՝ վաղն արի, այս փաստաթուղթը պակաս է, պետը տեղում չէ եւ այլն։ Ես էլ ճամբորդութեան մէջ եմ եւ չեմ կարող անձամբ դիմում կատարել։ Կնոջս խնդրեցի ինքը դիմում ներկայացնի, եթէ ընդունեցին՝ շատ բարի, եթէ չէ՝ սպասի կը գամ, միասին կը գնանք։

Միեւնոյն ժամանակ լրատուական կայքերում կարդում եմ, որ անձնագրի պակաս կայ երկրում, որ մարդկանց անձնագրերը տալիս են 20 օրում եւ այլն։

Մտածեցի դա մեզնից երկար ժամանակ է խլելու։ 

Արտասահմանից կապուեցի կնոջս։ Ասաց գնացել դիմում է տուել եւ դիմումն ընդունել են։ Ասել են 10 օրից եկէք, անձնագիրը պատրաստ կը լինի։

Ուրախացայ, որ դիմումն ընդունել են, բայց չհաւատացի ժամկէտին։ Ասացի նման բան չկայ, որովհետեւ լրատուական կայքերը այլ բան են գրում։ Բայց հէնց այնքանը, որ ընդունել են` Փառք Աստծոյ։

Եւ զարմանալի երկիր։ Դիմումից վեց օր անց կինս գնում է Պաստպորտ սեղեան հետաքրքրուելու անձնագրի մասին...Ու անձնագիրը պատրաստ յանձնում են կնոջս...

Սա նշանակում է, որ եթէ ուզում են, կարողանում են։ Իսկ երանի մեր պաշտօնեաները միշտ էլ ուզեն...Ուզեն լաւ իմաստով։

Սա էլ լաւ ու դրական բան մեր Պասպորտ սեղանի մասին։

Լաւ մնացէք։

No comments: