Օտարալեզու դպրոցների բացման օրինագծի ընդունումից յետոյ, որի վաւերացումը Ազգային Ժողովում շատ չի ուշանայ, մտածում եմ տղայիս ուղարկել Իրան։ Ինչու՞։ Որովհետեւ գոնէ հայ կը մնայ։
Թէ չէ այս երկրում հանրապետական ռեժիմի տիրապետութեան ժամանակաշրջանում կամ Հայ-Թրքական այդ արձանագրութիւնների վաւերացման պայմաններում պիտի թուրքանայ կամ էլ լեզուն պարտքի դիմաց գործարքի շրջանակներում պիտի ռուսանայ։ Իսկ իմ նպատակը Հայաստան գալով դրանք չէին։
Իրանի իսլամական յեղափոխութեան առաջին տարիներին, երբ երկրում իրական խառնաշփոթ էր, նոր ռեժիմը հայոց դպրոցներում արգելեց հայերէնի դասաւանդումը։ Հակազդեցութիւնը եղաւ այն, որ ազգային իշխանութիւնները կազմակերպեցին աշակերտների դասադուլն ու ծնողների նստացոյցը դպրոցների բակերում։ Մենք այդ օրերը ապրել ենք եւ դժուար է այդ օրերի ապրումներն այնպէս նկարագրել, որ մարդիկ, ովքեր չեն եղել Իրանում ամբողջութեամբ ու հարազատօրէն ըմբռնեն իրավիճակը։ Մի կողմից յեղափոխութիւն է եղել ու նոր իշխանութիւնները դեռ ամէն ինչին չեն տիրապետում, միւս կողմից հազար ու մի քաղաքական կուսակցութիւն ու հոսանք կայ, իշխանութիւնը դեռ լաւն ու վատը չի ջոկում, մէկ այլ կողմից Իրան-Իրաք պատերազմն է, մէկ այլ կողմից ձերբակալութիւններ եւ այլն եւ այլն ու այդ իրական խառնաշփոթի մէջ յանուն Մայրենիի պայքարել օտար երկրում օտար իշխանութեան դէմ։ Դասադուլ ու նստացոյց ոչ թէ մէկ կամ երկու օր, այլեւ ամիսներ շարունակ։ Եւ արդիւնքը եղաւ այն, որ իշխանութիւնները նահանջեցին ու ընդունեցին հայ համայնքի պահանջները։ Հայերէնի ու հայկական առարկաների դասաւանդումը մտաւ հայոց դպրոցների դասացուցակում։
Այժմ, երեսուն տարի անց, յանուն Մայրենիի պարտաւորուել ենք պայքարել այս անգամ հայրենիքում՝ հայկական իշխանութիւնների դէմ։ Ճակատագրի ինչ դառը հեգնանք։ Եւ հեգնանքն աւելի է խորանում, երբ պարզ է, որ այս անգամ առնուազն այս փուլում՝ նրանք յաղթելու են։
Ի՞նչ է մնում անել։ Մնում է շարունակել պայքարը մոլորուած իշխանութեան դէմ, իսկ մինչ այդ տղայիս ուղարկեմ Իրան՝ գոնէ հայ կը մնայ։
Պինդ մնացէք։
2 comments:
Երազանքների գրկում ես նախ այն որ իրանում հիմա եթէ հայերեն խոսող կա երիտասարդության մէջ (գրելու մասին մոռանանք) դա Հ1 ի , Շանթ ի ու Արմենիա TV ի շնորհիվա եթէ "ունեմ գալիս եմ" կամ "ունեմ ուտում եմ" համարում ենք հայերեն։
Համայնքի դաշնակցական իշխանության վարած "քաղաքականության" հետեվանքով Իսլամական հանրպետությունը հասավ իր նպատակին, փաստելու համար ուղղակն կարդացեք հինգ կետերից բաղկացած պահանջը որը պետությունը դրել էր համայնքի առաջ այսորվա դպրոցների վիճակի հետ։
Յարգելի անծանօթ այցելու, համաձայն չեմ ձեր ասածներին։
Post a Comment