Աւելի փոքր տարիքում մտածում էի, որ աշխարհում ամէն ինչ չափ ու սահման ունի։ Յիշում եմ ինչքան եմ վիճել այս տեսակէտիս մասին ու ինչքան եմ պնդել, որ այո, ամէն ինչում կայ չափ ու ու սահման։
Հետագայ տարիներին հասկացայ, որ բաներ կան, որ չափ ու սահման չունեն, ինչպէս օրինակ գիտութիւնը եւ նաեւ տգիտութիւնը։
Հիմա մտածում եմ, որ էլի բաներ կան, որ չափ ու սահման չունեն, ինչպէս օրինակ երեսառածութիւնը, ինքնահաւանութիւնն ու մեծամտութիւնը։
Եւ երբ աւելի խորն եմ մտածում, տեսնում եմ, որ վերջիններս առաջիններից մէկի՝ տգիտութեան ենթաբաժանումներն են։ Սրանք իրար հետ ուղղակի կապի մէջ են։ Ինչքան մարդը տգետ, այդքան աւելի մեծամիտ, երեսառած ու ինքնահաւան։ Իհարկէ ուրիշ ենթաբաժանումներ էլ կան։
Բայց սրանք շատ պարզ ճշմարտութիւններ են։ Ինչու՞ այսքան տեւեց, որ համոզուեմ։
Պինդ մնացէք։
1 comment:
Շատ հետաքրքիր գրառում է Ձեր կողմից: Բայց կարող եմ ասել, որ տգիտությանն էլ սահման կա, երբ գիտակցում ես, որ ինչքան տգետ ես այդ պահից ել դադարում ես տգետ լինել:
Իմ կարծիքով ցանկացած մարդ ել մի օր դա գիտակցում է բայց ավաղ որ շատերը դրան հասնում են շատ ուշ:
Շնորհակալություն հետաքրքիր գրառումների համար:
Post a Comment