Ճիշտն ասած մի քանի ժամանակ է ինչ դժուարութեամբ եմ կենտրոնանում մի բանի վրայ։
Մտքերս խառն են, չափազանց ցաք ու ցրիւ։ Բժիշկ չեմ, բայց զգում եմ տխրամածութեան (Deepression) նշաններ են։
Երեկ ուզում էի ժամն իմանալ... մի քանի վայրկեան նայելուց յետոյ ուշքի եկայ ու հասկացայ, որ ձախ ձեռքս բարձրացրել եմ ժամացոյցիս նայելու համար, բայց ժամը չեմ տեսնում, որովհետեւ ... սեղանի վրայի տետրիս եմ նայում...
Չկենտրոնանալ, նշանակում է անարդիւնաւէտութիւն ու պատահականութիւն։
Մի խօսքով կարծում եմ պիտի ուժերս հաւաքեմ։
Ուժերն հաւաքելու համար անհրաժեշտ է կենտրոնացում ու կամք։Իսկ կենտրոնացում չկայ։Ի՞նչ անել։
Պինդ մնացէք։
2 comments:
Իսկ ինչ մտքեր են քեզ տանջում, անհույս ապագա՞ն, հացի խնդի՞ր
Ոչ, բարեբախտաբար այս պահին հացի խնդիր չկայ...
Post a Comment