Կռիւ ցանկացած ճաշարանում, բարում (Bar), դիսկոտեկայում, գիշերային ակումբում եւ ցանկացած երկրում հնարաւոր է ու պատահում է։ Մարդիկ հարկի ու անհարկի, տարբեր պատճառներով, յատկապէս գինովցած լինելու պահին՝ իրենց կորցնում են ու ոչնչի համար կռուի բռնւում։ Սա ազգութիւն ու վայր չի ճանաչում։ Նմանատիպ կռիւներ տեղի են ունենում Իտալիայում էլ, Ֆրանսիայում էլ, Գերմանիայում էլ, ամեն տեղ։ Սոսկ կռուի պատճառով չէի գրելու այս տողերը։
Սակայն երբ կռիւը տեղի է ունենում Երեւանում՝ հայի ու հայի միջեւ ու հայերի մի խումբը միւս խմբին սկսում է հայհոյելով ասել՝ “Գնացէք ձեր երկիրը”, դա արդէն սովորական կռիւ չէ՝ անկախ ելքից, այն է՝ մէկ քիթ է կոտրուել թէ տասնըհինգ։
“Գնացէք ձեր երկիրը”։ Այս արտայայտութիւնը լուրջ մտորումների տեղիք է տալիս։ Իսկ որտե՞ղ է այս Սփիւռքահայ ուսանող-ուհիների երկիրը։ Այդ արտայայտութիւնն անողը քարտէզի վրայ կարո՞ղ է ցոյց տալ Սփիւռքահայերի երկիրը։
Նրանց ծննդավայրը նկատի ունի՞։ Բայց չէ որ դա նրանց ծննդավայրն է, այլ ոչ երկիրը։
Պէ՞տք չէ մեծացնել հարցը, սա մի անխելք մարդու արտայայտութիւն է։ Բայց սա առաջին կռիւն ու առաջին դէպքը չէ։ Համոզուած եմ վերջինն էլ չէ։ Ակամայ մարդ յիշում է Ռուսաստանի “Սափրագլուխ”-ներին կամ էլ Գերմանիայի “Նէօ-Նացիստ”-ներին։ Նրանք էլ նոյն բանն են ասում՝ “Գնացէք ձեր երկիրը”, բայց մէկ տարբերութեամբ, նրանք դա ասում են օտարներին։ Կարո՞ղ է Սփիւռքահայերն էլ օտար են, իրենք չգիտեն։
Ցաւօք սա մէկ կամ երկու հոգու մտքի արգասիքը չէ։ Սա մտայնութիւն է։ Հիւանդագին ու վտանգաւոր մտայնութիւն։ Ներազգային ֆաշիզմի դրսեւորում։ Ու այս մտայնութեան արդիւնքն է “Երեւանը երեւանցիներին”, “Ղարաբաղցիները թող գնան իրենց երկիրը”, “Ջաւախքցիներն էլ թող գնան իրենց երկիրը”…
Չգիտեմ կայք էջս քանի տարուայ կեանք կունենայ, սակայն ցանկացողները թող սրանից երեք տարի յետոյ էլ.փոստով ինձնից հետաքրքրուեն այս տղաների ու աղջիկների մասին։ Հիմիկուանից կարող եմ երաշխաւորել, որ նրանք երեք տարի յետոյ իրենց Երկրում չեն լինելու, այլ իրենց ծննդավայրերում կամ էլ մի այլ տեղ այս մոլորակի վրայ։
Այս մտայնութիւնը վերջ կունենայ՞։
3 comments:
1- Չէի ցանկանայ այս բաները լսել ու ասել մեր երկրում։ Բայց եթէ ամերիկահայը, ֆրանսահայը, եւ ամենաքիչը պարսկահայը իրենց խոսակցութեան մէջ օգտագործում են ոչ հայերէն բառեր, ու դրանք պիտի գնան իրենց երկիրը, ապա տեղացիների երկիրը 90% ռուսաստանն է։ Որովհետեւ նրանք խոսում են ոչ թէ հայերէն այլ ռուսերէն ինչպէս այլահայերը։
2- Այդ երեւոյթը կը վերանայ միայն այն ժամանակ(ես համոզւած եմ որ դա կվերանայ), երբ շատանայ կենդանի շփումը ոչ թէ սփիւռքահայերի տուրիստական դերի շարունակութեամբ այլ նրանց հայաստան հաստատւելով ու ապրելով։
3- Իմ կարծիքով, մեր սփիւռքահայ ուսանողները որոնք բնակւում են երեւանում, իրենց շրջապատը սահմանափակում են իրենցով ու լայն չեն շփւում տեղացիների հետ որովհետեւ նրանց չեն ընդունում այնպէս ինչպէս կան(ճիշտ թէ սխալ)։
4- Այո, կան մարդիկ որոնց թիւը քիչ չէ ցաւօք, որ կասեն թէ մենք ով Ղարաբաղը ով։ Սրանք այն մարդիք են որոնք ընտրութիւններին կքւէարկեն Լ.Տ. Պետրոսեանին ու չեն ցանկանայ հանել ռուսների խրած ... իրենց հետոյքից։(կներէք անպարկեշտ արտահայտութեան համար։)
“Կարեւոր չեմ”-ից ստացած այս տեսակէտը տպագրեցի, պարզապէս գրաքննութիւն կատարել չցանկանալու համար։ Խօսքը տեսակէտի չորրորդ կէտի վերջին տողի կապակցութեամբ է։
Կարեւորութեամբ ուզում եմ ընդգծել, որ անհրաժեշտ է պահպանել պարկեշտութեան սահմանները։ Մտքերի փոխանակութիւնը կամ բանավէճը պիտի լինի տրամաբանութեան ու փոխադարձ յարգանքի սահմաններում։
Ես ընդունում եմ։
Post a Comment