2010 թուականի Նոյեմբեր ամսին կնոջս խնդրեցի գնայ գազի ընկերութիւն եւ դիմում կատարի մեր տան գազի խողովակների փոփոխութեան եւ նոր նախագիծ ստանալու համար։ Գնաց։ Վճարեց 25000 դրամ, որի դիմաց ստացական չտուեցին։ Եկան փոփոխութիւններ կատարեցին։ Նախագիծ չտուեցին։ Մենք էլ չպահանջեցինք մտածելով, որ շինարարութիւնը կաւարտուի կը գնանք կը վերցնենք, մանաւանդ որ գազի հաշուիչն էլ փակել են (պլոմբ) եւ դրա անհրաժեշտութիւնը այս պահին չկայ։
Շինարարութիւնն աւարտւում է։ Կրկին փոփոխութեան անհրաժեշտութիւն կայ։ Կինս կրկին դիմեց գազի ընկերութիւն։ Ասացին, որ պիտի վճարէք 6000 դրամ հրշէջ անվտանգութեան համար, 12000 դրամ նախագծի եւ 15000 դրամ արհեստաւորի, որ գայ ու փոփոխութիւն կատարի։
Կինս բացատրել է, որ այդ գումարները արդէն Նոյեմբեր ամսին վճարել ենք։ Պահանջել են ստացական։ "Չէք տուել" եղել է պատասխանը։ Ասել են "Չի լինի։ Եթէ ստացական չունէք, չի լինի, պիտի կրկին վճարէք"։
Գնացի գազի ընկերութիւն։ Հանդիպեցի պատկան պաշտօնեային եւ ասացի նոր փոփոխութիւն չենք ուզում տալ, մեզ տուէք մեր նախագիծը։ "Չկայ։ Պիտի վճարէք"։ Այսինքն մենք նոյն բանի համար երկու անգամ պիտի վճարենք։
Կրկին վճարեցիքն եւ զաւեշտականն այն է, որ կրկին ստացական չեն տալիս։ Պահանջում եմ ստացական։ Ասում են "Մեզ մօտ ստացական չկայ։ Եթէ ուզում էք պիտի գնաք կենտրոնական գրասենեակ եւ այնտեղ մուծում կատարէք, նրանք ձեզ չէք կը տան"։
Այլ խօսքով ամբողջ մի թաղամաս սպասարկող գազի ընկերութեան մասնաճիւղը ստացական չունի ու չի տալիս։ Դրա համար պիտի գնալ կենտրոն։ Իսկ հետաքրքիրն այն է, որ պաշտօնեան էլ բացատրում է, որ դրա կարիքը չկայ։ Դուք վճարում էք եւ մենք ձեզ տալիս ենք նախագիծը։ Իսկ թէ ինչու նոյն բանի համար երկու անգամ պիտի վճարել` բացատրութիւն չկայ։ "Ախր այդ գումարը ում էք տուել, գոնէ անունը յիշում էք։ Դէ Հայաստան է էլի, չգիտէք"։ Սրանք են պատասխանները։
Նշանակում է, որ որեւէ հաստատութեան հետ գործ ունենալու ժամանակ պիտի պաշտօնեայից պահանջել անձնագիրը, տան հասցէն, ինչ կրթութիւն ունի, որտեղ է աւարտել կամ աւարտել է թէ չի աւարտել եւ այլն, եւ ոչ թէ պաշտօնապէս մուծում կատարել դրամատանը։ Այսինքն յարաբերութիւնը ոչ թէ սպառող-ընկերութիւն յարաբերութիւն է, այլեւ սպառող եւ մի ինչ որ պաշտօնեայ, որ վաղը կարող է չլինել կամ լինի ու մոռանայ, որ դուք իրեն գումար էք տուել։
Եւ տրամաբանութիւնն էլ այնքան հզօր է, որ մարդ գլուխ է խոնարհում "Դէ Հայաստան է էլի, չգիտէք"։
Պինդ մնացէք։
Saturday, August 27, 2011
Tuesday, August 23, 2011
COUSIN PARTY
Երեւանում էին կնոջս եւ իմ բարեկամները՝ մօրաքրոջ տղայ, հօրաքրոջ թոռ եւ այլն։
Մի գիշեր բոլորին հրաւիրեցի մեր տուն։ Հաւաքոյթը խորհրդանշաբար կոչեցի Cousin Party։ Բարեկամների հետ եկել էին նաեւ նրանց ընկերները։ 12 հոգի։ Բոլորն էլ երիտասարդ։ Ոմանք առաջին անգամ Հայաստանում, ոմանք քանիերորդ անգամ։
Մի պահ ուշադրութիւս գրաւեց հիւրերիս աշխարհագրական սփռուածութիւնը։
Սպահան, Թեհրան, Բաղդադ, Տորոնտօ, Հիւստըն, Լոս Անջելէս եւ Երեւան։
Տխրեցի։ Պատկերացրէք, եթէ այս բոլորը մի տեղ ապրէին։ Եւ մանաւանդ, եթէ այդ մի տեղը լինէր Հայաստանը։ Ինչ հզօր ուժ է։
Երեկոյեան ժամը 8։00-ից առաւօտուայ ժամը 2։00-ը վիճեցին։ Նիւթը՝ որտե՞ղ պիտի ապրել։
Ժամը 10։00-ին ասացի, որ ով որտեղ ուզում է գնայ ապրի։
Առաւօտուայ ժամը 2։00-ին, երբ ես արդէն կիսաքուն վիճակում էի եւ նրանք ուզում էին գնալ, որպէս քննարկման եզրակացութիւն դիմեցին ինձ` "Ճի՞շտ չենք ասում, ով որտեղ ուզում է գնայ ապրի": "Ճիշտ էք ասում, բայց ես դա ձեզ ասացի ժամը 10։00-ին"։
Կատակը կատակ, բայց վեց ժամեայ քննարկման արդիւնքում (որի ընթացքում, ի դէպ, ես փորձեցի ամենաքիչը խօսել եւ աւելի շատ լսել) նկատեցի, որ խօսակցութեան առանցքը Հայաստանն էր, անընդհատ նշւում էր Հայաստանում առկայ բացասական ու դրական երեւոյթները, շեշտադրումը աւելի շատ բացասական երեւոյթների վրայ կատարելով, բայց գրեթէ բոլորի մօտ նկատւում էր ճիգ ելք գտնելու եւ Հայաստանում հաստատուելու համար։
Այս միտումը նկատել եմ նաեւ շատ ու շատ այլ Սփիւռքահայ երիտասարդների մօտ։
Երեւոյթը դրական պիտի գնահատել եւ պարտաւորեցնող։
Պարտաւորեցնող երկրի ղեկավարների համար։
Լաւ մնացէք։

Saturday, August 20, 2011
ԾԱՆՐ ԱՄԱՌ
Ծանր ամառ էր ինձ համար։ Ծանր աշխատանքի տեսակէտից։
Մէկ պատանեկան ճամբար Գիւմրիում, մէկ պատանեկան ճամբար Ստեփանակերտում, մէկ պատանեկան ճամբար Վանաձորում, մէկ պատանեկան ճամբար Սիսիանում:
Հ.Յ.Դ. եիտասարդական եւ ուսանողական միութիւնների համահայկական 11-րդ բանակում-հայրենագնութիւն Հայաստան-Արցախում։
Տան չվերջացող շինարարութիւն...
Մի խօսքով ծանր ամառ եւ գերյոգնածութիւն։

Friday, July 1, 2011
ՕԴԱՉՈՒ ՎԱՐՊԵՏԸ
Տանս շինարարութեան մի ինչ որ ոլորտի համար մի վարպետ էր եկել։
Վաթսունի սահմաններում էր։ Սկսեց պատմել կենսագրութիւնը։ Պարզուեց, որ հանգստի կոչուած օդաչու է։ Այժմ թօշակ է ստանում 55000 դրամ ($1= 370 AMD)։
Պատկերացրէք տարիներ դաս սովորել, յետոյ երկար տարիներ այդիսի վտանգաւոր ու պատասխանատու աշխատանք կատարել եւ ի վերջոյ հանգստի կոչուել ամսեկան $148 դոլար ստանալով, որով պարզից էլ պարզ է, որ այսօրուայ Հայաստանում ընտանիք չես պահի եւ վերջի ի վերջոյ ապրելու համար պարտաւորուել շինրարական աշխատանք կատարել։
Մտածում եմ ուրիշ երկրներու՞մ էլ է այդպէս։
Եւ օդաչու վարպետը օրհնում էր իր հօրը, որն այդ արհեստն իրեն սովորեցրել է, որով այժմ նա կարողանում է ապրել։
Մտածում եմ այսօրուայ երիտասարդը ի՞նչ հեռանկարով պիտի համալսարան գնայ ու դաս սովորի։
Աստուած մեր վերջը բարի անի։

Monday, June 27, 2011
ԲԺՇԿԻ
Բժշկի պիտի գնայի։
Զանգեցի, որպէսզի պայմանաւորուեմ բժշկիս հետ։
Չպատասխանեց։ Անհասանելի էր։
Զանգեցի մէկ այլ բժշկի, որպէսզի տեղեկանամ բժշկիս մասին։
"Արտագաղթել է"։ Եղաւ պատասխանը։
Կարծում եմ ամէն ինչ ասուած է։

Thursday, June 16, 2011
ՇԻՆԱՐԱՐՈՒԹԻՒՆ
Մի պատկեր շինարարութիւնից։
Աշխատողներ եւ ...
Եւ չաշխատողներ...
Մի պատառ հաց շինարարների հետ։
Մեր բակի թթենին։
Պարտքեր, պարտքեր ու պարտքեր...
Լաւ մնացէք։
Friday, June 10, 2011
ՀԱՄԱԿԱՐԳՉԱՄՈԼՈՒԹԻՒՆ
Վեց տարին չլրացրած տղաս ինձ ասում է, որ համակարգչամոլ եմ դարձել։ Սկսեցի մտածել տղայիս ասածի մասին ու ընկայ կասկածների մէջ։ Ինձ թւում է՝ ճիշտ է ասում։
Խօսակցութիւնը տեղի ունեցաւ անցեալ կիրակի երեկոյեան։ Սկսեցի վերյիշել թէ ինչ եմ արել այդ օրը։
Պարզուեց, որ արթնացել եմ։ Նախաճաշ եմ կերել։ Միացրել եմ համակարգիչը։ Ստուգել եմ նամակներս։ Այցելել եմ այս կայքէջն ու այն կայքէջը։ Ճաշել եմ։ Յետոյ նորից այս կայքէջն ու այն կայքէջը։ Յետոյ սուրճ եմ խմել։ Յետոյ հեռուստացոյց եմ դիտել։ Յետոյ կրկին համակարգիչ ու համացանց։ Եւ այսպէս շարունակ մինչեւ ուշ գիշեր, երբ գնացել եմ քնելու, որին նախորդել է համակարգչով ֆիլմ դիտելը։
Մի խօսքով ամբողջ օրս անցել է համակարգչի դիմաց։
Յետոյ սկսեցի մտածել, որ իրօք ինչ հետաքրքիր ու հրաշք սարք է համակարգիչը՝ համացանցով հանդերձ եւ նաեւ թէ ինչպէս է մարդ կախուածութեան մէջ ընկնում համակարգչից ու համացանցից։
Նամակներ ես ստանում՝ նամակներ ես ուղարկում։
Ընկերային ցանցերում՝ յատկապէս Facebook-ում տեղեկանում ես ընկերներիդ առօրեայ ապրումներին, մտքերին, արածներին, նաեւ աշխարհի նորութիւններին։
Skype-ով (յատկապէս Video-ով) խօսում ես օտար երկրներում եւ հազարաւոր կիլոմետրներ քեզնից հեռու գտնուող ընտանիքիդ անդամների, բարեկամներիդ, ընկերներիդ հետ, ուղղակի տեսնում ես նրանց եւ այն տպաւորութիւնն ես ստանում, որ սուրճի ես գնացել նրանց տուն։
Փնտրում եւ գտնում ես սիրածդ երգն ու երաժշտութիւնը կամ ֆիլմը, ներբեռնում ես, լսում ու դիտում ես։
Հետեւում ես քեզ հետաքրքրող ցանկացած ոլորտի լուրերին ու վերջին զարգացումներին։
Ներբեռնում ես գրքեր։ Օրինակ վերջերս ներբեռնեցի երկու գիրք, որոնք տարիներ էր ինչ ուզում էի կարդալ եւ չէր յաջողւում ՝ մէկը երկար տարիներ չէր վերահրատարակուել, միւսն էլ արգելուած էր։
Եւ այսպէս կարելի է շարունակել։
Եւ այս ամբողջը մի փոքրիկ հրաշք սարքի միջոցով, իհարկէ համացանցի օգնութեամբ։
Հիմա ո՞վ է մեղաւոր՝ ես թէ՞ ճարտարարուեստը։
Այն որ տղաս ինձ համակարգչամոլ է որակել՝ համաձայն եմ։ Բայց միւս կողմից էլ ափսոս չէ չօգտուել ճարտարարուեստի ընձեռած հնարաւորութիւններից։
Ի՞նչ անել։

Subscribe to:
Posts (Atom)