Wednesday, September 8, 2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԸ

Երեկ ուշ գիշերուան բազկաթոռին նստած փոխում էի հեռուստաալիքները։ Տեսայ Հ1-ով սփռում են Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլի ազգային հաւաքականների մրցախաղը։

Թէեւ, անկեղծ ասած, առանձնապէս հետաքրքրուած չեմ Հայաստանի ֆուտբոլով, բայց ուշ գիշեր էր, միւս ալիքներն էլ հետաքրքիր բան ցոյց չէին տալիս, չփոխեցի ալիքն ու սկսեցի դիտել։ Բարեբախտաբար երկրորդ խաղակէսն էր։

Ու ինչ տեսնեմ։ Դա ֆուտբոլ չէր... Ճիշտն ասած գիտէի որ մերոնք ոչ թէ վատ, այլեւ շատ վատ են խաղում, բայց որ այդքան վատ՝ չէի պատկերացնում... Կարճ ասած խեղկատակութիւն։ Երկու իրար արժանի մրցակիցներ։ Ոչ նրանք գիտէին ինչ են անում, ոչ էլ սրանք։

Իմ մօտ այն տպաւորութիւնը առաջացաւ, որ մերոնք մրցոյթի հրաւէր են ստացել, ճանապարհին իրենց հետ վերցրել են նաեւ մօրաքրոջ տղաներին ու խնամու թոռներին... Նպատակ՞ը։ Թէ Մակեդոնիան կը տեսնեն, թէ մի խաղն ինչ է էլի` կը խաղան։

Թիւրիմացութիւն չառաջանալու համար նշեմ, որ այս գրութեանս նպատակը հաւաքականին քննադատելը չէ։ Հաւաքականը խաղում է այնպէս ինչպէս երկրի մնացած բոլոր մարդիկ պատկան բնագաւառում՝ պատգամաւորները՝ Ազգային Ժողովում, Արտաքին Գործոց Նախարարութիւնը՝ արտաքին քաղաքականութեան ոլորտում եւ այլն։ Որակը նոյնն է։

Մի խօսքով ֆուտբոլ դիտելու փոխարէն դիտեցի կատակերգութիւն։

Լաւ մնացէք։

1 comment:

Anonymous said...

...որ մերոնք մրցոյթի հրաւէր են ստացել, ճանապարհին իրենց հետ վերցրել են նաեւ մօրաքրոջ տղաներին ու խնամու թոռներին... Նպատակ՞ը։ Թէ Մակեդոնիան կը տեսնեն, թէ մի խաղն ինչ է էլի` կը խաղան։

Հաւաքականը խաղում է այնպէս ինչպէս երկրի մնացած բոլոր մարդիկ պատկան բնագաւառում՝ պատգամաւորները՝ Ազգային Ժողովում, Արտաքին Գործոց Նախարարութիւնը՝ արտաքին քաղաքականութեան ոլորտում եւ այլն։ Որակը նոյնն է։


lol....ujhex er;;;axr shat lav es e asum, shat, u &isht