Վաղուց մի հարց կայ մտքումս՝ մարդու որտեղացի լինելը ինչպէ՞ս է որոշւում։ Այլ կարպ ասած, ինչի՞ հիման վրայ է որոշւում, որ այսինչ մարդը այստեղացի է ու այնտեղացի չէ։
Օրինակ մէկը որ տասներկու տարի ապրել է մի քաղաքում, յետոյ տասնութ տարի մէկ այլ քաղաքում եւ ի վերջոյ տաս տարի մէկ այլ քաղաքում, "որտեղացի՞ ես" հարցին ի՞նչ պիտի պատասխանի։
Կայ նաեւ մէկ այլ երեւոյթ։
Երեւանում պատահել է, որ մի շէնքի առջեւից անցնելիս հանդիպել եմ յուշաքարի, որտեղ նշուած է, որ այսինչ այսինչեանը (մտաւորական, արուեստագետ կամ այլն) այս շէնքի այնինչ բնակարանում ապրել է այս թուականից այն թուականը։ Այս թուականից այն թուականը ընդամէնը երկու տարի է։ Հետաքրքիր է իմանալ, որ այդ ընտրութիւնը ինչի՞ հիման վրայ է կատարւում։ Հարց է առաջանում, որ եթէ այդ մարդը ապրել է վարձով եւ հինգ տարուայ ընթացքում հինգ բնակարան է փոխել արդեօ՞ք այդ հինգ բնակարանների մուտքի մօտ պիտի նման յուշաքար փակցնել։
Վերադառնալով առաջին հարցին պիտի ասեմ, որ իմ կարծիքով ինչպէս ազգային պատկանելիութիւնը, որտեղ առկայ են բազմաթիւ գործօններ, սակայն անհատի գիտակցութիւնը որոշիչ դեր ունի, որտեղացի լինելն էլ հիմնականում կապուած է նրան, որ տուեալ անհատը ինքն իրեն որտեղացի է համարում։
Դուք ի՞նչ էք մտածում։
Հարցին կարելի է հասարակագիտական տեսանկիւնից աւելի խորը նայել։ Այդ մասին այլ առիթով։
Լաւ մնացէք։
1 comment:
Ձեր համար կարծում եմ այսպես կլինի, եթե Իրանում են ձեզ հարցնում թե որտեղից եք, ասում եք ձեր ծննդավայրը, եթե Հայաստանում են հարցնում, ասում եք Իրանից եք, եթե արտասահմանում են հարցնում ասում եք հայաստանից եք, քանի որ ներկա պահին Հայաստանում եք ապրում;
Առիթից օգտվելով շնորհավորում եմ Ձեր նոր տարին, ամենայն բարիք Ձեզ, շարունակեք ձեր հետաքրքիր բլոգը!
Post a Comment