Monday, May 18, 2009

ԵՒՐԱՏԵՍԻԼ 10

Եւրատեսիլում Հայաստանի 10-րդ տեղ գրաւելը որոշ խօսք ու զրոյցի առիթ տուեց։ Նախ այն մասին, թէ ինչ եմ լսել այս երկու օրուայ ընթացքում։

- Սփիւռքը դժգոհ է Հայաստանի վարած արտաքին քաղաքականութիւնից ու դրան արձագանքեց քուէ չտալով։ Քուէ չտուեցին այնպիսի երկրների հայեր, ինչպիսիք են Յունաստանը, Ֆրանսիան, Անգլիան, Կիպրոսը։

- Հայաստանը քուէ տուեց Ադրբեջանին։ Ասում են քուէ են տուել Սերժ Սարգսեանն ու Էդուարդ Նալբանդեանը։ Թուրքիային էլ Նախագահականը գումարած Հանրապետական կուսակցութիւնը։

Երկու նկատառում։
Ադրբեջանի բողոքի հետեւանքով հայկական կողմը համաձայնել է տեսահոլովակից հանել “Տատիկ-Պապիկ”-ի նկարը։ Յետոյ Հայաստանի տուած նիշերը յայտնելիս, երգչուհի-հաղորդավարի հետեւի ֆոնին տեղադրուել է “Տատիկ-Պապիկ”-ի նկարը, ինչպէս նաեւ ձեռքի թղթապանակի վրայ տպագրուել է այդ նկարը եւ հաղորդավարին յանձնարաուել ցուցադրաբար ի տես աշխարհի ցոյց տալ այն։

Հարց է առաջանում։ Ինչու՞ պիտի ընթացք տային բողոքին։ Ի՞նչ կը լինէր եթէ ընթացք չտային։ Կը զրկուէի՞ն մրցոյթից։ Զրկուէին։ Աւելին։ Հէնց սկզբից յայտնէին, որ եթէ պարտադրեն նկարը հանել, չեն հանի ու կը լքեն մրցոյթը։ Ի՞նչ կը կորցնէինք մրցոյթին չմասնակցելուց (այստեղ խօսքը բացարձակապէս այն մասին չէ, որ դարձանք 10-րդ, խօսքը սկզբունքի մասին է)։

Թուրքիոյ ֆուտբոլի խումբն է գալիս Հայաստան, Սիսն ու Մասիսն են Զինանշանից հանում, Եւրատեսիլ են գնում "Տատիկ-Պապիկ" են հանում։ Սրանք ոչ այլ ինչ են, եթէ ոչ արտաքին պարտուողական քաղաքականութեան հետեւանք։ Երբ Ապրիլի 23-ին Թուրքիայի հետ համաձայնագիր են կնքում, ցեղասպանութիւնն են տանում հարցականի տակ ու Արցախում են զիջումների գնում, Եւրատեսիլը հո խօսելու բան չի։

Իսկ եթէ յաջորդ տարի տեսահոլովակում Երեւանի նկարը դնեն ու Ադրբեջանը կամ Թուրքիան բողոքի, որ դա էլ հանէք, ի՞նչ կանեն։ Ենթադրում եմ կը հանեն։ Ինչու՞։ Ճիշտ հէնց այն պատճառով, որ հանեցին "Տատիկ-Պապիկ"-ի նկարը։ Անձամբ ինձ համար Երեւանի ու “Տատիկ-Պապիկ”-ի ու Գիւմրիի միջեւ տարբերութիւն չկայ, բայց կատարուածից ակներեւ է, որ մրցոյթի մասնակիցների ու նրանց տէրերի համար՝ կայ։ Կայ, էն էլ ոնց։

Եւ ի վերջոյ։ Մրցոյթը մեկնաբանող երկու հաղորդավարները անընդհատ կոչ են ուղղում Սփիւռքահայութեան “Դուք կարող էք փոխել պատմութեան ընթացքը”, քուէ տուէք ու ձեր քուէով կը փոխէք պատմութեան ընթացքը։ Առաջին անգամ լսեցի ու մտածեցի, մարդ ա էլի, վրիպեց։ Յետոյ նկատում եմ ոչ թէ վրիպեց, այլեւ տեքստը գրել տուել են հաղորդավարներին ու յանձնարարել անընդհատ այդ կոչն անել։ Դա ոչ թէ վրիպում է, այլեւ մէկի հանճարեղ մտքի շողշողուն փայլատակում։ Մի պահ ենթադրենք, որ մեր երգը դառնար առաջին, պատմութեան ի՞նչ ընթացք պիտի փոխուէր։ Ի՞նչ կը լինէր։ Ի՞նչ կը պատահէր։

Պատմութեան ընթացքը այդտեղ չի փոխւում, այլ տեղ է փոխւում, որտեղ արդէն տանուլ են տուել։

Պինդ մնացէք։

2 comments:

Anonymous said...

Բարև ձեզ, ասում են, ռուս երգիչ Իոսիֆ Կաբզոն Արարատի առաջ մի շքեղ դղյակ է կառուցել հայաստանում, իսկ մեր շատ սիրելի երաժիշտ Արտոին թույլ չտվեցին կառուցել, ասեք խնդրեմ ինչ են խոսում դրա մասին Հայաստանում, և ինչու՞ նա հեռացավ Հայաստանից : Շնորհակալություն

Սարգիս Մկրտչեան said...

Անկեղծ ասած ոչ ռուս երգչի դղեակի մասին գիտեմ, ոչ էլ Արտոյի։ Իմանամ՝ կը գրեմ։