Thursday, April 30, 2009

ԸՆԴԴԻՄՈՒԹԻՒՆ ԹԷ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ

Չգիտեմ ինչու Դաշնակցութեան ընդդիմութիւն դառնալը թէ դաշնակցականների եւ թէ շատ ու շատ ոչ կուսակցականների համար վերածուել է տօնի։ Ընդամէնը երեք օր է անցել մեր յայտարարութիւնից ու անձամբ ես (չգիտեմ ինչու՞ ես) այնքան շնորհաւորանքներ եմ ստացել թէ Հայաստանից ու թէ Սփիւռքից, որ չեմ կարող ասել։ Նախանցեալ գիշեր էլ ի վերջոյ ժամը 1:00-ին ճարահատուած բջջայինս հանգցրի, որպէսզի կարողանամ քնել, զանգ զանգի յետեւից։

Յամենայնդէպս մի բան ուզում եմ կրկնել։ Դաշնակցութեան համար ոչ իշխանութիւն դառնալն է ինքնանպատակ, ոչ էլ ընդդիմութիւն դառնալը։ Կարեւորը մեր գաղափարներն են, սկզբունքներն ու ուղեգիծը, որոնք ոչ այլ ինչ են, եթէ ոչ հայ ազգի շահերին ծառայելը։ Դա իշխանութեան մէջ կը լինի թէ ընդդիմութեան՝ մէկ է, կարեւորը ազգային շահերն են։

Մի յուզուէք ու պինդ մնացէք։

1 comment:

Արաբօ said...

Խնդրում եմ ազգային շահի կողքին անպայման նշել նաև պետական շահերը, որովհետև երկուսն էլ սերտորեն իրար հետ փոխկապակցված են և չի կարելի մեկը միյուսի հաշվին զոհաբերել։