Վերջերս նկատել եմ հետևեալ երևոյթը.
Կան մարդիկ, ովքեր զանգելիս կամ հանդիպելիս ասում են «ինչպէ՞ս էք» կամ
«ինչպէ՞ս ես»։
Այլ խօսքով խօսակցութիւնն սկսում է ոչ թէ «բարև, ինչպէ՞ս ես»-ով, այլ՝
«ինչպէ՞ս ես»-ով։
Ենթադրում եմ, որ նրանք իրենց բառապաշարից հանել են բարև ու ողջոյն բառերը։
Ո՞րն է պատճառը՝ չգիտեմ։ Թերևս նորաձևութիւն է։ Յամենայնդէպս, ըստ իս, սխալ է, որովհետև իրաքանչիւր բառ ունի իր իմաստն ու գործածութեան տեղը։
Լաւ մնացէք։
No comments:
Post a Comment