Monday, March 12, 2012

ԳԱՐՈՒՆ

Երբ ասում եմ Հայաստանում տարուայ 11 ամիսը ձմեռ է, մէկ ամիսն էլ աշուն, բողոքում են, ասում են չափազանցնում եմ։

Հայաստանում գարնանամուտը նշում են Մարտի 1-ին։

Այսօր՝ Մարտի 12-ին, սաստիկ ձիւն է գալիս։ Ընդորում տեղի են ունեցել բազմաթիւ մեքենայի արկածներ։ Մի կին ասում էր, որ իր ամուսինը անցեալ շաբաթ մեքենայի ձմեռային անիւները փոխել է ամառայինով եւ երբ կինն ասել է մի երկու օր համբերի, ամուսինը պատասխանել է՝ "Գարուն է, գարուն"։ Եւ այս առաւօտեան ամուսինը վախենալով մեքենավարել, պարտաւորուել է սակակառքով (taxi) աշխատանքի գնալ։

Անցնող օրերին օդը ցրտել է։

Ես ասում եմ՝ չեն հաւատում, գարունը օրացոյցով չի, օդի փոփոխութեամբ է։

Լաւ մնացէք։

No comments: