Friday, February 26, 2010

ՅԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆ (2)

Երեկ երիտասարդների (որոնց մէջ նաեւ ուսանողների) համար դասախօսութիւն կարդացի յեղափոխութեան մասին։

Դասախօսութիւնս բաժանել էի երեք մասի.-

Առաջին՝ յեղափոխութեան տեսութիւններ՝ Մարքս, Ջանսոն, Դէյուիս եւ ուրիշներ...

Երկրորդ՝ Հայ յեղափոխութիւն՝ Վարանդեան, Տասնապետեան, առարկայական ու ենթակայական պայմաններ...

Երրորդ՝ ի՞նչ ենք մենք ներկայիս հասկանում յեղափոխութիւն ասելով։

Թէեւ առաջին երկու բաժինները տեսական, քաղաքական, հասարակագիտական ու պատմական են, սակայն առանց դրանց մասին իմանալու ամբողջական չի լինի երրորդի մասին պատկերացումները։
Երրորդ բաժնում ասացի, որ իմ կարծիքով յեղափոխական գործն այսօր մենք պիտի տեսնենք երեք հարթութեան վրայ.-

Առաջին՝ Հայ յեղափոխութիւնը ազգային ազատագրական պայքարի տեսքով շարունակւում է, նկատի ունենալով, որ տակաւին իրականացուած չեն հողահաւաքի մեր նպատակները։

Երկրորդ՝ ներազգային ու ներ-Հայաստանեան հարթութիւնն է։ Պայքար հարստահարիչների ու անարդարութեան դէմ։ Ու նկատի ունենալով, որ ներկայիս ելնելով մի շարք հանգամանքներից՝ երկրի կիսապատերազմական վիճակն ու այլն, ճիշտ չէ ու կարող է ազգակործան լինել յեղափոխական դասական պայքարի ձեւերը, ինչպէս նշուած է մեր Ծրագրում, պայքար պիտի մղել ժողովրդավարական միջոցներով, առանց դոյզն իսկ չափով հրաժարուելու յեղափոխական պայքարի մեթոդներից կամ թոյլ տալու, որ յեղափոխական պայքարի ոգին նսեմանայ ու մեռնի։

Երրորդ՝ ներազգային ու Սփիւռքահայութեան հարթութիւնն է։ Սփիւռքում հային հայ պահելը յեղափոխական գործ է։ Ցեղասպանութիւնից մազապուրծ ճողոպրած հայերի չորրորդ սերնդի պայքարը Հայ Դատի գծով, ոչ այլ ինչ է, քան յեղափոխական գործունէութիւն։

Մի խօսքով խօսեցի քառասունհինգ րոպէ։

Լա՞ւ էր, վա՞տ էր, դեռ չգիտեմ, բայց վերջում մի բաժակ սուրճ տուեցին։

Լաւ մնացէք։

2 comments:

Azatarar said...

Շատ հետաքրքիր թեմա է: Ափսոս բլոգում միայն ընդհանուր նկարագիրն եք տվել: Իսկ հնարավոր է այդ թեմայով քննարկում-բանավեճ կազմակերպել: Ես նկատի ունեմ ոչ միայն ՀՅԴ շրջանակներում:

Հարգանքներով Արմեն Հովհաննիսյան

Սարգիս Մկրտչեան said...

Հրապարակային քննարկում կազմակերպելու մասին չեմ մտածել, բայց կարծում եմ ե՜ւ հնարաւոր է, ե՜ւ հետաքրքիր կը լինի։ Մտածենք։