Մտայ Կոմիտաս պողոտայի հագուստավաճառանոցներից մէկը։ Ներս մտայ թէ չէ, տեսայ քառասունին մօտ մի տղամարդ, որ բոռում է։ Պարզ է սկզբում զարմացայ։ Պատկերացնում էք, մտնում էք մի խանութ ու մէկ էլ ձեզ դիմաւորում են բոռոցով։ Պարզուեց վաճառողներից մէկն է։ “Այ հոպար ըտեղ մի կանգնի, արա, չեն ֆահմում* կարծես…” ու այսպիսի բաներ։
Առանց հարցնելու, սակայն բանականաբար հետաքրքրութիւնս շարժուեց իմանալ թէ ինչ է պատահել, հոպարն ով է ու ինչ մեղք է արել։
Մարդը դուրս գնաց, ապա վերադարձաւ ու սկսեց բարձր ձայնով ու գռեհկօրէն խօսել միւս վաճառող տղայի հետ։ Պարզուեց, որ մի սակակառք (taxi) պահել է խանութի դիմացը։ Դիմացն ասելով նկատի ունեմ պողոտայի ու ոչ թէ մայթի վրայ։ Սա էլ դժգոհ է դրանից։
Միւս վաճառողն ասաց, որ մարդը պահել է, որպէսզի խանութից դուրս գնացող հաճախորդներին նստեցնի։
Եւ առաջին տղան շարունակեց, “Ապեր, մարդը պիտի իմանայ, որ այս խանութ ներս մտնողը տաքսիով չի գալիս, այս խանութ ներս մտնողը անձնական մեքենայ ունի, մարդը էդքանը պիտի ֆահմի”։
“Ուշ եկած, շուտ զարգացածների” խանութից դուրս եկայ մտքերի մէջ։
Յիշեցի Հայաստանցի ընկերներիցս մէկի խօսքը, որն ասում է Հայաստանում երթուղայիններից օգտուողներին համարում են “Ճ կլասի” մարդիկ։ Ճ կլասը համարւում է հասարակութեան ամենատակի շերտը։ Իրօք այդպէ՞ս է։
Յամենայնդէպս այս վաճառողը նոյնիսկ սակակառքից օգտուողներին մարդկանց շարքում չէր դասում։
Կարծում եմ կարելի է խանութների դռան փակցնել, որ ինչ տեսակ փոխադրամիջոցից օգտուողները կարող են ներս մտնել տուեալ խանութը՝ օրինակ “մետրոյից օգտուողների մուտքն ազատ է”, կամ “2009 թուականի Մերսեդէսից ցած մեքենայ ունեցողների մուտքը խստիւ արգելուած է”։ Դռան առաջ էլ կարելի է փաստաթղթեր պահանջել, որ յանկարծ մարդը սուտ չասի ու պարզուի, որ երթուղայինից օգտուող է, բայց համարձակուել է Ֆրանսական շապիկ հագնել։
Լաւ մնացէք։
* Ֆահմել։ Հասկանալ (ի դէպ սա պարսկերէն բառ է)։
Յ.Գ. Ես սիրում եմ քայլել։ Մէկը կասի որտեղի՞ց պիտի գնումներ անեմ։
4 comments:
* Ֆահմել։ Հասկանալ (ի դէպ սա պարսկերէն բառ է)
Հայաստանում արատասնվում է Ֆայմել ոչ թէ ֆահմել:
Ընկերական Բարևներ
ֆահմել էլ են ասում...
.."սակակառք" առաջին անգամ եմ լսում..
ես չեմ զարմանում, վերջերս որ Երևանում էի, ասի էս ուր եմ ընկել...նախ բարև չեն տալիս վաճառողները, բարև էլ տալիս էս բերանները բաց քեզ են նայում, գերմանիայում ժպտում են մարդիկ, քեզ բարևում, վերջում քեզ բարի օր կամ բարի երեկո են մաղթում երբ դուրս ես գալիս, վերջը...
հայաստանի ինտիլեգենցիային համբերություն եմ ցանկանում
Post a Comment