Thursday, May 20, 2021

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ

Հիւրընկալուել եմ  «Հինգշաբթին Էդիկ Անդրեասյանի հետ» հաղորդմանը եւ քննարկել Իրանի հետ կապուած հարցեր։

Ցանկութեան դէպքում կարող էք դիտել հետեւեալ յղումով։ 

Friday, January 22, 2021

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ

 «Ազգային օրակարգ» հաղորդաշարի շրջանակներում հիւրընկալուել եմ Արթուր Մկրտչեանին եւ զրոյց ունեցել Իրանի իրադարձութիւնների մասին։

Ցանկութեան դէպքում կարող էք դիտել հետեւեալ յղումով։ 

Sunday, November 1, 2020

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ

Հիւրընկալուել եմ «Երկիրն այսօր» հաղորդմանը եւ քննարկում ունեցել Իրանի հետ կապուած հարցեր։

Ցանկութեան դէպքում կարող էք դիտել հետեւեալ յղումով։ 

Thursday, June 11, 2020

ԴՈՒ ՄԵՆԱԿ ՉԵՍ, ՄԵՆԱԿ ՉԵՍ, ՄԵՆԱԿ ՉԵՍ...

Դու մենակ չես, մենակ չես, մենակ չես...

Քո նման էլի մարդիկ կան՝ Փաշինեան, ինչպէս վարպետդ՝ Լևոն Տէր-Պետրոսեանը, ովքեր Դաշնակցութեան անունը լսելիս ոչ թէ վախենում, այլ բառի բուն իմաստով սարսռում են։

Դուք մենակ չէք, մենակ չէք, մենակ չէք...

Saturday, April 4, 2020

ՈՒՐԻՇՆԵՐԻ ՓՈՂԵՐԸ ՀԱՇՈՒՈՂՆԵՐԸ


Ձեր շրջապատում էլ կան մարդիկ, ովքեր առաւօտից գիշեր և գիշերուանից առաւօտ և անշուշտ ամբողջ մի կեանք հաշւում են ուրիշների փողերը՝ այսինչը ինչքա՞ն եկամուտ ունի, ինչքա՞ն աշխատավարձ է ստանում, ստացե՞լ է, թէ՞ ոչ, ինչքա՞ն է տան վարձ տալիս, իսկ տան տէրը այդ տունը ի՞նչ գնով է գնել և այն ժամանակ, որ այդ տունը գնել է՝ դոլարը քանի՞ դրամ արժէր և նրա մեքենան ամիսը քանի՞ լիտր բեզին է վառում և բենզինը որտեղի՞ց է գնում, իսկ բենզին վաճառողը քանի՞ երեխայ ունի, նրա մեծ տղայի կնոջ մօրաքրոջ կատուն ամիսը ինչքա՞ն ծախս ունի, իսկ նա կատուն որտեղի՞ց է գնել և ու՞մ մօտ է բժշկի տանում, իսկ բժիշկը ի՞նչ գնի մակառոն է սիրում և այդ մակառոնը որտեղի՞ց է գնում, իսկ մակառոն վաճառողը ինչքան՞ն փող ունի դրամատանը, և այդ գումարի ինչքա՞նն է աւանդ դրել և ի՞նչ տոկոսով և ... Լսում եմ ու պարզապէս նողկանք ապրում։ 

Մարդու կեանքի առաքելութիւնը ուրիշների փողերը հաշուելը լինի ու մարդկանց գործերին հետևելը...

 Լաւ մնացէք։

Monday, September 16, 2019

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ

Հիւրընկալուել եմ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերութեան «Երկրի հարցը» հաղորդմանը եւ քննարկել երիտասարդութեան եւ Սփիւռքի հետ կապուած հարցեր։

Ցանկութեան դէպքում կարող էք դիտել հետեւեալ յղումով։ 

«4-5 սփյուռքահայ մեծահարուստը չի նշանակում, որ բոլորն այդպիսին են». Սարգիս Մկրտչյան, Երկրի հարցը

Friday, July 6, 2018

ՄՕՐԱՔՈՅՐԸ ՓԱՐԻԶԻՑ


Մի քանի օր առաջ Բոհեմ թատրոնում դիտեցի Նարեկ Դուրեանի Մօրաքոյրը Փարիզից թատերգութիւնը։ 

Թէև իմ կարծիքով սփիւռքահայերի նկատմամբ քննադատութիւնը շատ էր, յատկապէս ամենավերջում, բայց ընդհանուր առմամբ բեմադրութիւնը լաւ էր, հետաքրքիր, վեր էր հանում հայ իրականութեան մէջ առկայ խնդիրներ՝ համեմուած քննադատութիւններով և կատակերգութեամբ։

Ինձ պարգևեց զուարճալի պահեր և խորհելու թեմաներ։

Խորհուրդ կը տամ դիտել։
 

Լաւ մնացէք։