«Սիրում են, որովհետև սիրում են։ Սիրելու համար որևէ պատճառ չի լինում»։
Ալքիմիկոսը, էջ 66
Monday, March 9, 2015
Sunday, March 8, 2015
ԱԼՔԻՄԻԿՈՍԸ - 3
- Իսկ ինչու՞ չէք ուզում հէնց հիմա ճանապարհուել դէպի Մեքքա,- հարցրեց Սանտիագօն։
- Քանի որ ես ապրում եմ լոկ առ այն երզանաքով։ Թէ չէ՝ ես ո՞նց կը տանէի այս միօրինակ, տարտամ օրերի շղթան, դարակների վրայ դարսուած ապակէ անօթների լռութիւնը, կողքի զզուելի ճաշարանը։ Վախենում եմ, որ եթէ երզանաքս իրականութիւն դառնա, ապրելն այլևս կորցնի իմաստը։
Ալքիմիկոսը, էջ 31

Saturday, March 7, 2015
ԱԼՔԻՄԻԿՈՍԸ - 2
«... Նոր ընկեր ես ձեռք բերում և պարտադիր չէ, որ նրան ամէն օր հանդիպես։ Երբ շուրջդ նոյն մարդիկ են, ինչպէս ճեմարանում էր, ինքնին ստացւում է, որ նրանք մխրճւում են քո կեանքի մէջ։ Իսկ այդ դէպքում նրանք որոշ ժամանակ անց ցանկանում են կեանքդ փոփոխել։ Իսկ եթէ դու չես դառնում այնպիսին, ինչպիսին նրանք են ցանկանում քեզ տեսնել՝ նեղանում են։ Չէ՞ որ ամէն ոք ճշգրիտ գիտէ, թէ ինչպէս պէտք է ապրել այս աշխարհում։
Միայն թէ, չգիտես ինչու, ոչ ոք չի կարողանում սեփական կեանքը կարգաւորել։ Ինչպէս պառաւ գնչուհին, որ երազներ գուշակել գիտի, բայց դրանք իրականութիւն դարձնել՝ ոչ»։
Ալքիմիկոսը, էջ 12
Միայն թէ, չգիտես ինչու, ոչ ոք չի կարողանում սեփական կեանքը կարգաւորել։ Ինչպէս պառաւ գնչուհին, որ երազներ գուշակել գիտի, բայց դրանք իրականութիւն դարձնել՝ ոչ»։
Ալքիմիկոսը, էջ 12
Friday, March 6, 2015
ԱԼՔԻՄԻԿՈՍԸ-1
«Առաւ մահակը և սկսեց հրել քնած ոչխարներին։ Սակայն նրանց մեծ մասը զարթնել էր հէնց այն վայրկեանին, երբ նա բացել էր աչքերը, կարծես ինչ-որ խորհրդաւոր կապ կար նրա և ոչխարների միջև, որոնց հետ արդէն երկու տարի տեղից տեղ էր թափառում կերակուրի և ջրի որոնումներով։ «Այնպէս են վարժուել, որ իւրացրել են իմ բոլոր սովորոյթները,- փնթփնթաց նա,- նոյնիսկ իմ օրակարգը գիտեն»։
Այդ մասին մի քիչ մտածելուց յետոյ հասկացաւ, որ գուցէ ամէն ինչ հակառակն է՝ այդ ինքն է նրանց սովորոյթները իւրացրել և վարժուել ապրել ոչխարային օրակարգով»։
Ալքիմիկոսը, էջ 5-6
Այդ մասին մի քիչ մտածելուց յետոյ հասկացաւ, որ գուցէ ամէն ինչ հակառակն է՝ այդ ինքն է նրանց սովորոյթները իւրացրել և վարժուել ապրել ոչխարային օրակարգով»։
Ալքիմիկոսը, էջ 5-6
Wednesday, December 31, 2014
2015
Շնորհաւոր Ամանոր և Սբ.
Ծնունդ
2015
Թող 2015 թ. Հայաստանի համար լինի խաղաղութեան, զարգացման ու հզօրացման
տարի։
Ամենայն բարիք բոլորիդ։
Լաւ մնացէք։
Wednesday, December 10, 2014
ՏԱՆԵ՞Լ, ԹԷ՞ ՉՏԱՆԵԼ
Պատկերացրէք, որ ձեր տղան, ով ընդամէնը 9 տարեկան է, ձեզնից պահանջում
է, որ իրեն տանէք քաղաքի կինօթատրոններից մէկում ցուցադրուող 16+ ֆիլմ դիտելու։ Դուք
բացատրում էք, որ չի լինի, որովհետև ինքը փոքր է։
Ի պատասխան, նա ասում է, որ իրենց դասարանից միայն մէկ կամ երկու
հոգի այդ ֆիլմը չեն դիտել և հարցնում է` արդեօ՞ք իր դաընկերները 16+ են, արդեօ՞ք միայն ինքն
է փոքր, արդե՞ք այդ ֆիլմը միայն իր համար յարմար չէ։
Հարցերը տրամաբանական են։ Ի՞նչ անել նման պարագաներում։ Ի՞նչ պատասխանել։
Տարբերակ առաջին. ենթարկուել հոսանքին, տոմս գնել ու երեխային տանել
այդ ֆիլմը դիտելու, որպէսզի, թէ դուք յետամնաց ու բռնակալ հայրիկի, ու թէ ձեր տղան
դասարանում թիթիզի տպաւորութիւն չթողնի։
Տարբերակ երկրորդ. շարունակել ձեր քաղաքականութիւնը, հաստատակամ մնալ որոշման վրայ և նոյնիսկ երբ այդ նոյն կամ նմանատիպ ֆիլմեր են ցուցադրուելու հեռուստացոյցով` չթողնել դիտի, մինչև դառնայ 16 տարեկան։
Տարբերակ երկրորդ. շարունակել ձեր քաղաքականութիւնը, հաստատակամ մնալ որոշման վրայ և նոյնիսկ երբ այդ նոյն կամ նմանատիպ ֆիլմեր են ցուցադրուելու հեռուստացոյցով` չթողնել դիտի, մինչև դառնայ 16 տարեկան։
Տարբերակ երրորդ. տղային տանել կինոթատրոն, բայց ոչ թէ այդ, այլ
«Պինգուինները Մադագասկարում» շարժապատկերը (cartoon) դիտելու։
Ո՞րն է ճիշտ որոշումը։
Ես փորձեցի երրորդ տարբերակը։ Հարցը մեղամացաւ, բայց չվերացաւ։
Պայքարը երկուստէք շարունակւում է։
Լաւ մնացէք։
Tuesday, December 2, 2014
ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԷ ԻՆՉՈՒ ՊԷՏՔ Է ՉՔՆԵԼ…
Նկատի ունենալով, որ Հայաստանում ամէն առաւօտ, երբ քնից արթնանում
ենք, պարզւում է, որ մի բան թանգացել է` մածունը, գազը, շաքարաւազը, դեղը…մի խօսքով
օրը մի, կամ մի քանի բան և, դա այլևս զարմանալի չէ, մտածում եմ թերևս լուծումներից
մէկը չքնելն է։
Քնում-արթնանում ենք` մի բան թանգացել է, իսկ եթէ չքնենք…
Լաւ մնացէք։
Յ.Գ. Չքնել ոչ թէ անհատապէս, այլ ազգովի։ Ի՞նչ էք կարծում։
Subscribe to:
Posts (Atom)