Սա էլ "ՀԵՏՔ"-ում Նոյեմբերի 4-ին հրատարակուած յօդուածս ամբողջութեամբ.-
Արտագաղթի ու ներգաղթի հետ կապուած հետաքրքիր հակասութիւն է նկատելի ոչ միայն Հայաստանի պետական քաղաքականութեան եւ առկայ իրավիճակի միջեւ, այլ հէնց պետական քաղաքականութեան ներսում իսկ։
Մէկ կողմից հայկական եւ միջազգային կազմակերպութիւնները, զանգուածային լրատուամիջոցները, եւ վերջերս նաեւ պետական մարմիններն ու պատասխանատուները, ընդհուպ մինչեւ Հանրապետութեան Նախագահը, ահազանգում են Հայաստանից արտագաղթի մասին, հրապարակում են վիճակագրական տուեալներ, կազմակերպում են քննարկումներ եւ միւս կողմից, այս անգամ միայն պետական որոշ մարմիններ ու պատասխանատուներ, սփիւռքահայերին հրաւիրում են Հայաստան՝ կայք հաստատելու եւ աշխատանք սկսելու։ Այսինքն փորձում են ներգաղթ կազմակերպել։
Թւում է արտագաղթին դէմ են գնում ներգաղթով։ Այնպիսի տպաւորութիւն ունեմ, որ պետական մարմինները չկարողանալով Հայաստանից արտագաղթի առաջն առնել, փորձում են սփիւռքահայերին տեսակ տեսակ հրաւէրներ ուղղելով եւ ներգաղթ կազմակերպելով` արագաղթողների տեղը լցնել։
Արտագաղթողների թուի մասին էլ հակասական տուեալներ կան, սակայն զաւեշտալին այն է, որ նոյնիսկ ամենափոքր թուերն էլ ողբերգութեան խորութիւնից բան չեն պակսեցնում։ Օրինակ մի հանդիպման ժամանակ, երբ քննարկւում էր արտագաղթի հարցը, ասուեց որ 2010 թուականին Հայաստանից արտագաղթել է հարիւրից հարիւր քսան հազար մարդ։ Քննարկման մասնակիցներից ոմանք պոռթկացին եւ մէկն ասաց, որ դա սուտ տեղեկութիւն է, որ 2010 թուականին Հայաստանից արտագաղթել է ընդամէնը քառասուն հազար հոգի։
Եթէ ընդունենք պետական պաշտօնական վիճակագրական տուեալներն առ այն, որ Հայաստանի բնակչութեան թիւը 3200000 հոգի է, ապա թուաբանական ամենատարրական հաշուարկով ընդամէնը մէկ տարում Հայաստանից արտագաղթել է բնակչութեան 1.28 տոկոսը։ Ընդամէնը բառի օգտագործումն ու շեշտադրումը ճիշտ է այս պարագային եւ ոչ նախորդ։ Ընդամէնը մէկ տարում երկրի բնակչութեան 1.28 տոկոսը արտագաղթել է։ Իսկ 2011 թուականի համար հիմք պիտի ընդունել ոչ թէ 3200000-ը, այլեւ 3160000-ը, եթէ ի հարկէ 2010 թուականին արտագաղթել է 40000 հոգի։ Եւ այս համատեքստում անհասկանալի է մնում փոքր թուեր ներկայացնող կամ փոքր թուերին հաւատացող մարդկանց հիմնաւորումը։
Երկրի բնակչութեան նոյնիսկ 1.28 տոկոսի արտագաղթը ընդամէնը մէկ տարում ողբերգութիւն է եւ այն խնդրի էութիւնից բան չի փոխում։
Վերադառնանք ներգաղթին։ Նախ կասկածում եմ, որ վերանկախացման քսան տարիների ընթացքում 40000 սփիւռքահայ ներգաղթած լինի Հայաստան։ Ամենաշատը եկել են իրանահայերը, որոնք ամենալաւ դէպքում մի քանի հազարից չեն անցնի։ Այսինքն այլ խօսքով քսան տարուայ ընթացքում եկածների թիւը համեմատելի չէ մէկ տարուայ ընթացքում գնացածների թուի հետ (ներգաղթածների թուի կապակցութեամբ պաշտօնական տուեալներ ցաւօք չեմ կարողացել գտնել)։
Երկրորդ եւ աւելի կարեւորը հետեւեալն է, որն ի դէպ նորութիւն չէ եւ կրկնութիւնն է կրկնութեանց։ Մարդիկ ինչու՞ են գնում։ Ինչու՞ է Հայաստանում ծնուած, մանկապարտէզ ու դպրոց գնացած, բակում խաղացած, ընկերներ ու ընկերուհիներ ունեցած, ծեծած ու ծեծուած, հարազատ ու բարեկամ ունեցած, սիրահարուած, հարազատների ու բարեկամների շիրիմ ունեցած մարդը, որոշում լքել Հայաստանը։ Ինչու՞։ Եթէ պետական այրերը չեն տալիս այս ինչու՞-ի պատասխանը եւ մանաւանդ ելքեր չեն խորհում այդ ինչու՞-ի պատասխանը վերացնելու կապակցութեամբ, մենք ոչ միայն չենք ունենայ զգալի ներգաղթ, այլեւ կը շարունակուի արտագաղթը։ Իսկ պետական այրերին դժուար կը լինի սփիւռքահայերին համոզել, որ իրենք անկեղծ են իրենց հրաւէրների մէջ։
Հայաստանում գենոֆոնդի պահպանումը ազգային անվտանգութեան խնդիր է։ Հայաստանի պետական այրերի առաջնահերթ խնդիրներից մէկը պիտի լինի արտագաղթի կասեցումը, այսինքն հային Հայաստանում պահելը։ Սփիւռքհայերին Հայաստան տեղափոխելը, այսինքն ներգաղթ իրականացնելը, ըստ իս, առաջնահերթ խնդիր չէ։ Իսկ եթէ նոյնիսկ պետութիւնն իր առջեւ խնդիր է դրել հայրենադարձութիւն կազմակերպել, ներկայ պայմաններում եւ առկայ իրավիճակում, դա ընդամէնը կը մնայ լոզունգի ու բաղձանքի սահմաններում, որը դրական ոչ մի բան չի բերի Հայաստանին։
Առաջնահերթ խնդիրը Հայաստանում ապրող հային Հայաստանում պահելն ու նրա համար արժանավայել կեանքի պայմաններ ստեղծելն է։
Այդ դէպքում մնացածներն առանց հրաւէրի էլ կը գան։
Monday, November 7, 2011
Friday, November 4, 2011
"ՄՆԱՑԱԾՆԵՐՆ ԱՌԱՆՑ ՀՐԱՒԷՐԻ ԷԼ ԿԸ ԳԱՆ"
"ՀԵՏՔ"-ում այսօր հրատարակուած "Մնացածներն առանց հրաւէրի էլ կը գան" վերնագրով յօդուածս կարող էք կարդալ այստեղ։
Լաւ մնացէք։
Լաւ մնացէք։
Wednesday, November 2, 2011
ՄԵՏՐՕ ՆՍՏՈՂ ՏՂԱՆԵՐԸ
Անձնական գործի բերումով պիտի հանդիպէի հիմնարկութիւններից մէկի պաշտօնեաներից մէկին։ Զանգեցի։ Պայմանաւորուեցինք առաւօտեան հանդիպել։ Հեռախօսազրոյցի ընթացքում պաշտօնեան հարցրեց.-
.- Սարգիս ինչո՞վ պիտի գաս։
.- Մետրոյով։
.- Լաւ էլի Սարգիս ջան, ապէր, դու մետրօ նստող տղա՞յ ես։
Մի պահ անակնկալի եկայ չհասկանալով թէ հարցի իմաստը եւ թէ իմ տալիք պատասխանը։
Մեր հանդիպումը եւ հանդիպման նիւթը ի՞նչ կապ ունի այն բանի հետ թէ ես ինչով եմ գնալու տուեալ հիմնարկութիւն։ Ովքե՞ր են մետրօ նստող տղաները։ Ես ինչու՞ պիտի մետրօ չնստեմ։
Մի քիչ մտածեցի եւ հասկացայ։
Կարծում եմ ամէն ինչ պարզ է։

Tuesday, October 25, 2011
"ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁ ՍՓԻՒՌՔԱՀԱՅԵՐԻ ՆԵՐՈՒԺԸ"
Սա էլ "ՀԵՏՔ"-ում Հոկտեմբերի 20-ին հրատարակուած յօդուածս ամբողջութեամբ.-
Յաճախ եմ առիթ ունենում վերանկախացումից յետոյ Հայաստանում կայք հաստատած սփիւռքահայ ընկերներիս հետ քննարկելու Հայաստանի, եւ որպէս ծնունդով իրանահայեր, նաեւ Իրանի հայ համայնքի ու Սփիւռքի խնդիրները։
Եւ խօսակցութիւնը ինչի մասին էլ լինի կամայ-ակամայ յաճախ այն հասնում է գաղթին, արտագաղթին ու ներգաղթին։ Այսինչը գնաց Ամերիկա, այնինչը Հայաստան է եկել, միւսը մտածում է ինչ անել՝ մնալ թէ գնալ։
Թէեւ վիճակագրական տուեալներ չունեմ (կամ աւելի ճիշտ փնտրել ու չեմ գտել) բայց կարծում եմ անվիճելի է, որ վերանկախացումից յետոյ արտերկրի հայ համայնքների համեմատութեամբ աւելի շատ իրանահայեր են Հայաստանում կայք հաստատել, քան այլ համայնքների անդամներ։
Եւ այս բազմաթիւ իրանահայերի մէջ (եւ չեմ կասկածում Սփիւռքի այլ համայնքներից Հայաստանում հաստատուած հայերի մէջ) քիչ չեն ուսուցիչները, համայնքային կեանքում պատասխանատւութիւն ունեցած անձինք, կառավարիչները (manager), մանկավարժները, արուեստի գործիչները եւ այլք։
"Սփիւռքի ներուժը պիտի օգտագործել"։ Լսում ենք այս նախադասութիւնն ու ընկերական շրջանակում ինքներս մեզ հարց տալիս՝ Հայաստանում կայք հաստատած սփիւռքահայերի ներուժի քանի՞ տոկոսն է օգտագործում Հայաստանը։ Ի՞նչ է լինում եւ ինչի՞ն է ծառայում այս մարդկանց գիտելիքը, փորձառութիւնը, կարողութիւնները։
Հարցը այլ կերպ ձեւակերպեմ։ Հայաստան ներգաղթած սփիւռքահայերը ինչո՞վ են օգտակար լինում հայրենիքին։ Պատասխան՝ նիւթապէս, եթէ ի հարկէ իրենց հետ բերում են որոշակի գումար ասենք բնակարան գնելու կամ մի ինչ որ աշխատանք (buisness) սկսելու համար եւ քանակապէս, այսինքն աւելացնելով Հայաստանի բնակչութեան թիւը։ Ուրի՞շ։
Ազգային կեանքով ապրող ու մտահոգ այս մարդկանցից շատերի մօտ նկատում եմ հիասթափութեան հասնող փնտրտուք։ “Արդե՞օք մեր համայնքներում աւելի շատ օգտակար չէինք հայութեան,” հարց են տալիս նրանք իրենք իրենց։ Եւ այդ փնտրտուքի մէջ, երբ մանաւանդ անընդհատ խօսւում է Սփիւռքի վերակազմակերպման մասին, այդ հարցադրումը աւելի է շեշտ ստանում։
Նայում եմ պետական համակարգին՝ Կրթութեան ու գիտութեան նախարարութիւնից սկսած մինչեւ Սփիւռքի նախարարութիւն, Մշակոյթի նախարարութիւն, Գիւղատնտեսութեան նախարարութիւն, միւս նախարարութիւնները, Ազգային Ժողով, Քաղաքապետարան, նոյնիսկ տեղական ինքնակառավարման մարմիններ եւ չեմ գտնում Հայաստանում կայք հաստատած սփիւռքահայեր, որոնք ներգրաւուած են այդ համակարգերում։
Կրկնում եմ խօսքս այն մարդկանց մասին է, ովքեր կարող են տուեալ ոլորտներում օգտակար լինել, սակայն ցաւօք ներգրաւուած չեն (եթէ կան, ապա մատահաշիւ)։ Ի հարկէ չհաշուած այն մեծահարուստ գործարարները, որոնք նշանակւում են այս կամ այն պաշտօնեայի խորհրդական առանց ընտանեօք Հայաստանում կայք հաստատած լինելու կամ առնուազն Սփիւռքի համայնքային կեանքում ներդրում ունեցած լինելու պայմաններում։ Հաւանաբար այդ մեծահարուստ գործարարների բարեգործութիւնները լրացնում են այդ բացերը։
Հարցը արժանի է քննարկման երկու առումով։ Առաջին, որ իրօք կարելի է օգտագործել բանատեղեակ մարդկանց գիտելիքն ու փորձառութիւնը պետական համակարգում եւ երկրորդ՝ Հայաստան-Սփիւռք փոխ-գործակցութեան տեսանկիւնից։
Հայաստանում կայք հաստատած սփիւռքահայերի կազմակերպումն ու նրանց ներուժի ճիշտ օգտագործումը կարող է օրինակներից մէկը լինել Հայաստան-Սփիւռք փոխգործակցութեան, որն իր հերթին ի շարս այլ բաների, կարող է նպաստել աւելի կազմակերպուած ներգաղթ իրականացնելու գործին։
Խօսքը բացարձակապէս այս կամ այն նախարարութեան կողմից սփիւռքահայերի հետ մէկ-երկու հանդիպում կազմակերպելու եւ նրանց տեսակէտներն ու ցաւերը լսելու մասին չէ։ Խօսքը պետական համակարգում նրանց ներգրաւուածութեան մասին է։
Ո՞վ կամ ո՞ր մարմինն է հետաքրքրուած կամ պատասխանատու Հայաստանում կայք հաստատած սփիւռքահայերի ճակատագրով ու նրանց ներուժի օգտագործմամբ։

Thursday, October 20, 2011
"ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁ ՍՓԻՒՌՔԱՀԱՅԵՐԻ ՆԵՐՈՒԺԸ"
"ՀԵՏՔ"-ում այսօր հրատարակուած "Հայրենադարձ սփիւռքահայերի ներուժը" վերնագրով յօդուածս կարող էք կարդալ այստեղ։
Լաւ մնացէք։
Լաւ մնացէք։
Friday, October 7, 2011
Մնա՞լ Facebook-ի մէջ թէ՞ դուրս գալ Facebook-ից։
Այս հարցի մասին մտածում եմ արդէն որոշ ժամանակ։
Այն որ Facebook-ը լայն հնարաւորութիւններ է ընձեռում տեղեկանալու ընկերներիդ, ծանօթներիդ, ինչպէս նաեւ շրջապատիդ եւ աշխարհի մասին, անվիճելի է։
Բայց այն որ Facebook-ում, քո կամքից անկախ, դրւում են քո լուսանկարները կամ գրւում են տեղեկութիւններ քո մասին, որոնք տարբեր պատճառներով, օրինակ որովհետեւ վերաբերում են քո անձնական կեանքին, ու պէտք չէ յայտնուեն կամ դու չես ուզում որ յայտնուեն Facebook-ում, դա էլ անվիճելի է։
Բերեմ մի երկու օրինակ։
Արտերկրից Հայաստան ժամանած մի քանի երիտասարդների հետ հանդիպում ունէի։ Հանդիպման ընթացքում երիտասարդներից մէկը իր բջջային հեռախօսով նկարեց մեզ։ Հանդիպումն աւարտուեց։ Տուն գնացի։ Միացրի համակարգիչս ու բացեցի Facebook-ը։ Ի՞նչ տեսնեմ։ Հանդիպման նկարը տեղադրուած է Facebook-ում։ Հանդիպման աւարտից մինչեւ իմ տուն հասնելն ու Facebook մտնելը տեւել էր մէկ ժամից աւելի պակաս։
Ուրախացայ, որովհետեւ տեսայ թէ արդի միջոցները ինչ հնարաւորութիւններ են ընձեռում հանրութեան հետ արագ կապ հաստատելու տեսանկիւնից։
Մտահոգուեցի, որովհետեւ ենթադրենք ես համաձայն չէի, որ այդ հանդիպման իմ նկարը տեղադրուէր Facebook-ում։ Բայց այն արդէն տեղադրուած է։
Ընկերներով գնում էք քաղաքից դուրս հանգստանալու։ Նստում էք մի ծառի տակ։ Ուտում, խմում էք։ 10 րոպէ ձեր աչքերդ փակում էք՝ քնելու։ Նկարդ յայտնւում է Facebook-ում։ Եւ աշխարհը տեղեկանում է, որ դու այնինչ ծառի տակ քնել ես։ Բայց ո՞վ ձեզ հարցրեց, որ այդ նկարը տեղադրեմ Facebook-ում թէ ոչ։ Ու՞մ կամ քնիսի՞ օձիքը բռնել։
Facebook-ը լա՞ւ բան է թէ՞ վատ բան։
Մնա՞լ Facebook-ի մէջ թէ՞ դուրս գալ։
Մտածում եմ։

Monday, October 3, 2011
Subscribe to:
Posts (Atom)