Կարճ ասած դրանով Հայաստանի բնակչութեան ճնշիչ մեծամասնութեանը առաջարկւում է ընտրել ներքոյիշեալ երեք տարբերակներից մէկը.-
- Դիմել յեղափոխական պայքարի մեթոդներին ազատուելու համար ազգակործան այս ռեժիմից։ Անկեղծ ասած պայքարի այդ մեթոդին դիմող ոչ միայն ներկայիս չի երեւում, այլեւ նոյնիսկ հեռաւոր հորիզոնում էլ չի նշմարւում։
- Հետեւել յայտնի երաժիշտի՝ ասացուածքի վերածուած "Եղիր հեզ, խոնարհ եզ..." բառերին ։ Եթէ ընդունենք վիճակագրական պաշտօնական տուեալները, ըստ որի երկրում ապրում է երեք միլիոնից մի քիչ աւելի մարդ, ապա կարծում եմ սխալ չի լինի եթէ ասենք, որ ներկայիս երեք միլիոնի վիճակը սա է` մնացածն էլ տէրերն են։
- Յայտարարել, որ եղբայր, Հայաստան երկիր դրախտավայրը թողնում եմ քեզ, ես ուզում եմ գնալ դժոխք ռուսաստաններում ու ամերիկաներում ապրել։ Լա՞ւ է։ Գո՞հ էք։
Յուշագրի պատգամը սա է։ Իսկ մեզ մնում է այլ տարբերակներով խառնել ժողովրդին պարտադրուող խաղի կանոնները։
Պինդ մնացէք։