"Մի հայ մտաւորական սպանուեց Թուրքիայում"։
"Մի հայ երիտասարդ սպանուեց Ռուսաստանում"։
Սրանք են աշխարհի լրատուամիջոցների գլխաւոր լուրերը վերջին օրերում։
Որո՞նք են վերոյիշեալ նախադասութիւններում կրկնուող բառերը։
"մի հայ սպանուեց", "մի հայ սպանուեց"։
Ու՞ր է տանում հայատեացութեան այս ալիքը։
Չէ որ սա ամենից առաջ մեզ՝ հայերիս պիտի մտահոգի։
Ո՞վ է մեղաւոր։ Ո՞վ է պատասխանատու։
Ունի՞ արդեօք հայրենի իշխանութիւնը հայահաւաքի ծրագիր։
Մտածու՞մ է այս ուղղութեամբ։
Անկախութիւնից 15 տարի անց կա՞յ արդեօք նման օրակարգ։
Էլ ինչքա՞ն հայ պիտի սպանուի հայ լինելու պատճառով` ազգատեացութեան հողի վրայ։
Ե՞րբ պիտի վերջ տանք մեր նկատմամբ այսպիսի նուաստացուցիչ վերաբերմունքի։
Ե՞րբ պիտի սթափուենք։
Յոգնեցինք մեռնելուց, ապրել է պէտք։
3 comments:
unger hamatzaynem aprele petk.
tashnagtsoutyoune ouni Hayahavaki dzerakir???
Հայահաւաքի գաղափարն ամրագրուած է Հ.Յ.Դ.-ի ծրագրում։
Երկքաղաքացիութեան մասին դրոյթի ամրագրումը Հ.Հ. նոր Սահմանադրութեան մէջ տեղի ունեցաւ Հ.Յ.Դ.-ի պահանջով։ Մեծ հաւանականութեամբ մինչեւ Փետրուար ամսուայ վերջը Ազգային Ժողովը կընդունի երկքաղաքացիութեան մասին օրէնքը, որի նախագիծը Հ.Յ.Դ.- ն է ներկայացրել Ա.Ժ.։
Վերոյիշեալը պիտի տեսնել հայահաւաքի ծիրում։
Իսկ եթէ խօսքը մանրամասն մշակուած ծրագրի մասին է, այն գործնականացնելու մեխանիզմներով, ժամանակացոյցով, բիւդջէով՝ ոչ։
Խնդիրն այլ է։ Կան ազգային ծրագրեր, որոնց իրականացումը պահանջում է պետական մօտեցում։ Դրանք մէկ կուսակցութեան ուժերից վեր են։
Post a Comment