- Ընկեր Սաքօ, Դուք վաթս
ափ ունէ՞ք։
-
Ոչ, չունեմ։
-
Դրանով աւելի հեշտ է կապուելը։
Սա իմ ու այսինչ երկրի մի ընկերոջ խօսակցութիւնից երեք նախադասութիւն
է։
Ահա մէկ այլ երկրի մէկ այլ ընկերոջ հետ խօսակցութիւնից երեք
նախադասութիւն.
-
Ընկեր Սաքօ, Դուք տելեգրամ
ունէ՞ք։
-
Ոչ, չունեմ։
-
Դրանով աւելի հեշտ է կապուելը։
Ահա երրորդը.
-
Ընկեր Սաքօ, Դուք վայբեր ունէ՞ք։
-
Ոչ, չունեմ։
-
Դրանով աւելի հեշտ է կապուելը։
Չորրորդը
կուզէք, խնդրեմ.
-
Ընկեր Սաքօ, Դուք մեսենջեր
ունէ՞ք։
Միւսը՝ գուգլ թա(լ)ք։ Յաջորդը՝ ուվօ...
Ու այսպէս վերջը չի երևում՝ ֆէյսբուք, սկայպ, օդնոկլասնիկ, տուիտըր...
Ոչ չունեմ, փոխարէնը մի հեռախօսահամար ունեմ, որն արդէն տասնըհինգ
տարի է չի փոխուել։ Դրանով էլ գոհ եմ, բայց, ըստ երևոյթին, դժգոհներ կան։
Ու այդ դժգոհների պատճառով է, որ ահա, Նոր Տարուայ սեմին՝ մեր
տանը՝ իմ ու մերոնց մէջ «կռիւ» է ընկել՝ գնե՞լ, թէ՞ չգնել նոր բջջային հեռախօս։
Եթէ խնդիր կայ, սա է 2017 թ. հիմնախնդիրը...
Լաւ մնացէք։